Business Relations Council Announcement Armenia PM congratulates Greece counterpart on 200th anniversary of liberation from Ottoman Turkey FRV reaches financial close with IFC, EBRD, and Ameriabank for the largest Utility Scale Solar Power Plant in Armenia Ten new cases of coronavirus reported in Artsakh Plane crashes in west of England Nagorno-Karabakh: The mystery of the missing church Russian becomes official language in Karabakh Armenia opposition Homeland Salvation Movement to hold nationwide rally in Yerevan Serzh Sargsyan and members of Republican Party of Armenia visit ex-PM Andranik Margaryan's tomb (PHOTOS) Dollar rises in Armenia 

Հրաչյա Թամրազյան. Բանաստեղծություններ

Science and culture

Հրաչյա Հրանտի Թամրազյանը ծնվել է 1953-ի դեկտեմբերի 5-ին Երևանում:1971թ. ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1976 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1977 թ. աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող: 1988-91թթ. Հրաչյա Թամրազյանը աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում` որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-93 թթ. զբաղեցրել է «Նաիրի›› հրատարակչության տնօրենի պաշտոնը: 1986 թվականից Գրողների միության անդամ է: 1993թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-1997թթ. ղեկավարել է ՀՀ Տեղեկատվության նախարարությունը : Հրաչյա Թամրազյանը 1997-2007թթ. համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող: 1999թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2007 թվականից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը:

Հրաչյա Թամրազյանը բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ է: Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության' մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին: Իր աշխատություններում Թամրազյանը Գրիգոր Նարեկացու մատենագրությունը դիտարկում է Նարեկյան դպրոցի գրական-փիլիսոփայական համատեքստում` որպես դպրոցի սկզբնավորման և զարգացման ընթացքի բարձրագույն արդյունք, նաև իր մեծ նախորդների' Խոսրով Անձևացու և Անանիա Նարեկացու հետ ունեցած փոխառնչությունների տեսանկյունից: Հրաչյան Թամրազյանը նաև ճանաչված բանաստեղծ է, թարգմանիչ: Նրա բազմաթիվ բանաստեղծական և թարգմանական ժողովածուները ջերմ ընդունելության են արժանացել ընթերցողների և գրականագետների շրջանում: Նրա թարգմանությամբ առանձին ժողովածուներով լույս են տեսել Ս. Եսենինի, Վ. Մայակովսկու, Բ. Պաստեռնակի ստեղծագործությունները, «20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծությունը» ժողովածուն:

ՍՊԻՏԱԿ ԷՋԵՐ

Սպիտակ էջեր, թերթեր սպիտակ,
Որ առանց գրիչ ու անձեռագիր
Աղերսում են –
ՙՄեզ փորձության մի՛ տար,
Մի՛ հանձնիր տանջող տողին ու հանգին:

Չէ՞ որ բյուրավոր երգեր են գրվել
Տխրության մասին` քո հոգին բանտող,
Ու տխրությանն ես դու հավետ տրվել–
Դեպի ճերմակը ճանապարհ հարթող:

Ահա ճերմակն է փռված քո առջև–
Իբրև ճերմակ թուղթ, ճերմակ ձեռագիր,
Ու քան մեզ այսպես հանգերով տանջես,
Այդ մեծ անդորրը վայելիր հանգիստ՚:

ԲԱՌԱՐՄԱՏՆԵՐ

Բառարմատները – առավել հզոր,
Քան մեր պատմության անցքերը ահեղ,
Քան մեր կեցության խորքերը խզվող,
Որ չեն կարեցել ոչինչ պահպանել–

Որ կառչել են խոր բառարմատներից,
Որոնց մեջ այնքան ուժ է խտացած–
Նման են պայթող այն արևներին,
Որ տիեզերքի քուրմերը դարձած`

Աշխարհներ էին խոսքից արարում,
Խենթանում էին, որ երկներ երկիր…
Բայց պատմությունը մնաց անարյուն
Եվ ապարդյուն են և՛ երկունք, և՛ գիր-

Քանզի ծախու են մտքերը խզվող,
Որ չեն կարեցել ոչինչ պահպանել
Բանականության խռովքից հզոր
Քանզի աշխարհի սկիզբը Բանն էր,

Որ սերմանում էր բառարմատներով
Մի անապական ու անկոխ աշխարհ

Որ մենք, կորստի իսկույն մատնելով,
Մեր ակունքներում հավետ մոռացանք:

Օˉ, հիշողության կորուսյալ դրախտ,
Օˉ, դեռ չպղծված, նախնական բառեր,
Օˉ, մեր պատմության, մեզանից խլված,
Օˉ, մեր գոյության քրմեր արնահեղ:

ԲՆԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ

Բառե՛րը լոկ ժամանակի հոսքը գիտեն,
Բառերի՛ մեջ այդ հղացման գաղտնիքը կա,
Նրանք քանիˉ սերունդների երթ են դիտել–
Բառարմատներ - աշխարհների միջև ընկած,

Բառարմատներ – որ մեր հոգու մեջ են աճում,
Խրված հողում արարչագործ տիեզերքի –
Հոգիները մեր անպտուղ, անհող, անջուր,
Որ ամլություն են սերմանում և մաղձ, և կիրք–

Հոգու տունկեր, որ ջրվելու միայն ծարավ
Տարածվում են, սակայն արմատ չեն արձակում,
Չորանում են որոմի պես համատարած,
Ու նրանց հետ ամլանում է ամեն ակունք,

Ու չգիտենք մենք գոյության իմաստն անգամ–
Ասես ծնվել ենք ակամա՛, անճի՛չ, անցա՛վ,
Ու կորցրել ենք բառի իմաստը նախնական,
Որ մթագնած մեր խորքերում լույս հղացավ

Կայծակներո՛վ հզոր հոգու, որ ոգեղեն
Այս աշխարհն է հղացել մի բռնկումով –
Նա քո հուրը` ու դու նրա բոցն ես եղել,
Ու հոսել ես – հրաբուխի բացած հունով,

Ու ժայթքել ես դու նրա հետ – իբրև արև,
Ու սփռել ես քո շողերը դու ցիրուցան,
Մինչև այնտեղ, ուր տիեզերքն ինքն է սառել,
Մինչ ցրտաշունչ լեռները մեր իմացության:

 Նյութը պատրաստեց`  Ք. Ա.-ն

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Business Relations Council Announcement Armenia citizens' initiative forming "Council for Business Relations" (PHOTOS, VIDEO) Armenian citizens' initiative: We'll be ready to form a coalitional bloc and go to elections Ameriabank Got Quality Excellence Award 2020 from Raiffeisen Bank InternationalHouthi forces launch missiles toward Saudi oil sites in Jizan North Korea claims 'new tactical guided' missiles launched Bill Gates on the pandemic and the climate catastrophe. Interview on TVN24 GO (Video) What Joe Biden said in his first presidential press conference Lamborghini Urus sets high-speed record on the ice of Lake Baikal (Photos) Minister: Armenia's economy has virtually recovered 2 Million iPhone Owners Set For Batterygate Payout The Best Nature Photos From The Tokyo International Foto Awards (Photos)Armenia PM congratulates Greece counterpart on 200th anniversary of liberation from Ottoman Turkey Then And Now: Couple Recreates 12 Wedding Photos After 50 Years Of Being Married (Photos) Netanyahu's party winning Israeli elections FRV reaches financial close with IFC, EBRD, and Ameriabank for the largest Utility Scale Solar Power Plant in ArmeniaCouple buys California dream home, but seller refuses to move out in eviction moratorium loopholeNFT artwork by humanoid robot sells at auction for nearly $700,000: Reuters (Video) Watch the impressive Athens military parade commemorating Greek Independence Day: Greekcitytimes (Photos) “May we celebrate our next Bayram in Zangezur.”: Azerbaijani politicianTen new cases of coronavirus reported in Artsakh Plane crashes in west of England Armenian doctor joins leadership of Turkey ruling party Armenia legislature approves changes to some laws Armenia official: Support program for Karabakh residents being funded since Wednesday Nagorno-Karabakh: The mystery of the missing church Russian becomes official language in Karabakh Armenia opposition Homeland Salvation Movement to hold nationwide rally in YerevanSerzh Sargsyan and members of Republican Party of Armenia visit ex-PM Andranik Margaryan's tomb (PHOTOS) Dollar rises in ArmeniaAmeriabank Named Best Bank in Armenia 2021 by Global FinanceRob Kardashian tries out sister Kim's infamous bleach blonde hair in hilarious photoshopped image as he wishes himself a happy 34th birthday. DailyMail (Photos)Interview with Kakha Kiknavelidze (video) Global Finance Names Ameriabank Best Investment Bank of the Year in ArmeniaThe Blessing and the handover of the Crosses of Ashot II the Iron under the sponsorship of Tovmasyan Foundation Artak Tovmasyan calls on the factions to start an impeachment process"I am in debt but to my homeland." Artak Tovmasyan. "Past"Artak Tovmasyan and his team of IT specialists introduced necessary steps for the further development of ArmeniaFrom the old players to a new "surprise". The political field is getting positioned ․ "Past"Tovmasyan Foundation President: My political team is working on development programs Peace through the eyes of a soldier: Tovmasyan Charity Foundation (video)“AR” TV company has been neither sold, nor donated to anyoneArmenia National Assembly has new MPS. Korea president calls on Biden administration to learn from Trump's failure with N. KoreaBiden administration to have another American Armenian officialArtsakh emergency service: One of 3 fallen soldiers found Sunday is identifiedErdogan tries to break out of isolation, forging relations with EURussia MOD: Length of safe public roads is increasing in Nagorno-KarabakhArmenia President to soon be discharged from hospitalArmenia health minister to be sacked
Most Popular