Lazzaro. Հայկական շոու բիզնեսում հիթեր «ստեղծողը»
SocietyԼազզարոյի անունը կապում են հայկական շոու բիզնեսի մի շարք հայտնի հիթերի հետ, նա ինքն է որոշում ում հետ համագործակցել, ում մերժել: Լինելով մասնագիտությամբ բժիշկ, նա այդպես էլ չաշխատեց իր ընտրած մասնագիտությամբ: Այսօր նա գործիքավորում է հայ աստղերի երգերը, որոնք կարճ ժամանակում հիթեր են դառնում:
ArmStar.am-ը զրուցեց հայկական շոու բիզնեսում իրարանցում առաջացրած, երաժշտական պրոդյուսեր Լազզարոյի հետ:
"Ծնվել, մեծացել եմ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, տարիներ անց ընտանիքով բնակություն եմ հաստատել Երևանում, իսկ վերջին տարիներին ապրել եմ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, որտեղից էլ եղավ իմ մուտքը հայկական շոու բիզնես",-նշեց Լազզարոն:
Իր առաջին աշխատանքն եղել է Դեր Հովայի և Սոֆի Մխեյանի "Լույս Խավարում" երգի ReMix տարբերակը:
Հայկական շոու բիզնեսում կան երգիչ-երգչուհիներ որոնց հետ չի համագործակցի, սակայն որոշեց անուններ չնշել. "Գիտեք չեմ ուզում օգտագործել երբեք բառը, քանի որ այս կյանքում ամեն ինչ հնարավոր է":
Լազզարոն վստահ է, որ հայկական շոու բիզնեսում կան լավ արտիստներ, ովքեր այսօր կարող են հաջողությունների հասնել նաև դրսում. "Մեր երկրի բնակչությունը թվաքանակով քիչ է, այդ պատճառով մեզ մոտ այս ոլորտում չի կարող լինել բիզնես, իսկ եթե չկա բիզնես, հետևաբար չի կարող լինել նաև շոու": Շարունակելով խոսել հայկական շոու բիզնես մասին, ավելացրեց. "Մեզ մոտ շոու բիզնեսը դեռ սիրողական մակարդակի վրա է: Դեռ շատ բան է պակասում հայկական շոու բիզնեսում":
Լազզարոն այն քիչ "շոուբիզնեսյան" մարդկանցից է, ով չի թաքցնում իր անձնական կյանքը. "Իմ ընկերուհին կապ չունի երգարվեստի հետ: Ես էլ, նա էլ մասնագիտությամբ բժիշկ ենք, բայց ի տարբերություն ինձ, նա շարունակեց աշխատել իր մասնագիտությամբ":
Երաժշտական պրոդյուսերն այսօր համագործակցում է Սիրուշոյի և Անահիտ Սիմոնյանի հետ."Ունենք նոր երգ Սյուզի Շահբազյանի հետ, որը դեռ աշխատանքային փուլում է: Մոտ ապագայում նոր երգ է սպասվում նաև Սոֆի Մխեյանից": Իսկ համաշխարհային աստղերից նա կուզեր համագործակցել." Քեթի Փերիի, Ջեսսի Ջեյի, Լեդի գագայի, Բեյոնսեի, Բրիթնի Սփիրսի հետ":
Վերջում չկարողացանք չհետաքրքվել, Լազզարոն դա բեմական անուն է, թե...
"Ասեմ, որ Լազզարո-ն, իմ բեմական անունը լինելուց բացի, նաև իմ իսկական անունի իտալերեն թարգմանությունն է, որը շատ եմ սիրում": Նա այդպես էլ չնշեց իր իսկական անունը:
Զրուցեց՝ Սիրանուշ Գրիգորյանը/ArmStar.am/