Մայիսի 8-ին մահացել է Գարուշ Խաժակյանը (լուսանկարներ, տեսանյութ)
Գիտություն և Մշակույթ
Գարուշ Խաժակյանը (Կարպ Խաժակյան) ծնվել է 1913 թ. հոկտեմբերի 10-ին, Ալեքսանդրապոլում: 1931թ. ավարտել է Լենինականի թատրոնին կից ստուդիան: 1931-36թթ եղել է Երևանի Մ.Գորկու անվան աշխատանքային թատրոնի դերասան, որից հետո խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում: Կերտել է բազմաթիվ դերեր «Խաթաբալա», «Հայրենի երկիր», «Դավաճանություն», «Ինտրիգ և սեր», «Լիր արքա», «Դիմակահանդես» և այլ ներկայացումներում: Խաղացել է նաև հայկական ֆիլմերում` «Կամոյի վերջին սխրանքը», «Նվագախմբի տղաները», «Մոր սիրտը» և այլն: 1950թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1961թ.` ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ Մահացել է 1980 թ. մայիսի 8-ին, Երևանում: