ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Ամենայն հայոց կաթողիկոսը կախվեց... 38 թվականին

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներով» գրքից մի փոքրիկ հատված.

Մի օր բաղնիքի պատին Մկրտիչ Ջանանի ձեռագրով կարդացի.

«Տերևները թափվում են, այսօր Գուրգեն Վանանդեցին վախճանվեց»:

Մի այլ անգամ Վաղարշակ Նորենցի ձեռագրով կարդացի.

«Խորենը առաջինը գնաց Եղիա Տեմիրճիպաշյանի ետևից»:

Այդ նշանակում էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը` Խորեն Առաջինը կախվեց [1]:

Կրոնը դատապարտում էր ինքնասպանությունը, չնայած դրան Խորեն Առաջինը, որպես բողոք իր ժողովրդի գլխին եկած աղետի, կախվեց: Այսպիսի ցնցող դեպք հայ պատմությունը դեռ չէր տեսել, որ տեղի ունեցավ Ստալինի ու Բերիայի գահակալության արյունոտ օրերին: Մեր խցում էին Կոտայքի շրջանի Ճաթղռան գյուղի երեք երիտասարդներ. Նիկոլը, Հակոբը և Պետիկը, որոնց մեղադրում էին տրոցկիզմի մեջ և ամեն օր նրանց առանձին-առանձին տանում էին Քանաքեռ հարցաքննության ու խուց վերադարձնում: Հարցաքննությունից վերադառնալով՝ Պետիկ Հայրապետը կռացավ և ոտաշորի փողքից մի երկար մատիտ հանելով` ասաց.

- Քննիչիս սեղանի վրայից թռցրեցի, բանտի դռանն էլ խուզարկեցին, չգտան: -

Ապա նա մատիտի փայտյա մասը վերից վար ճեղքեց, մատիտի միջուկը հանեց, կտորների բաժանելով` յուրաքանչյուրիս մի կտոր տվեց: Ամենամեծ կտորն ինձ տալով` ասաց.

- Դու գրող մարդ ես, քեզ մատիտ շատ պետք կգա:

Ես այդ անակնկալ նվերի համար շատ ուրախացա:

Երբ բաղնիքի հերթը մեզ հասավ, ես այդ մատիտով առաջինը եղբորս նամակ գրեցի և հարցրեցի.

«Դանչո, ո՞նց ես, ուտելիք տնից ստանո՞ւմ ես, ի՞նչ նորություն քո կյանքում»:

Մյուս բաղնիքին գրածիս տակը կարդացի.

«Շատ լավ եմ, ուտելիք ստանում եմ, պինդ կաց»:

Հոկտեմբերիը վերջանում էր, ես հաշվեցի` միայն մեր խցից 100 հոգու գնդակահարել էին: Թե որքան էին գնդակահարվել մյուս խցերից … Չէ, Խվորոստովը իր մարդասպան պլանները շատ լավ է կատարում:

◊◊◊

1 . Խորեն Ա Մուրադբեկյան (ավազանի անունը՝ Ալեքսանդր Հովհաննեսի Մուրադբեկյան), Տփղիսեցի-Ամենայն Հայոց Կաթողիկոս (1932-1938): Հաջորդել է Գևորգ Ե Սուրենյանցին:

Ծնվել է 1873 թ. դեկտեմբերի 8-ին, Թիֆլիսում:

1892-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա ուսումը շարունակել Շվեյցարիայի համալսարաններում:

1897-ին Ներսիսյան դպրոցում նշանակվել է երգի ուսուցիչ:

1901-ին ձեռնադրվել է սարկավագ, նույն թվի դեկտեմբերին՝ աբեղա, և նշանակվել Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) եկեղեցիների բարեկարգիչ:

1902-ին ձեռնադրվել է վարդապետ: 1903-ի հունիսին, եկեղեցական կալվածքների և ունեցվածքի բռնագրավման ժամանակ ցարական իշխանություններին դիմադրություն ցույց տալու համար ձեռբակալվել և աքսորվել է Ռուսաստանի Օրյոլ քաղաք:

1905-ին վերադարձել է աքսորից և նշանակվել Գորի-Իմերեթի-Բաթումի և Արդվինի առաջնորդական փոխանորդ: 1907-ի հունիսին Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսի կոնդակով նշանակվել է Նոր Բայազետի և Դարաչիչակի (այժմ՝ Ծաղկաձոր) եկեղեցիների բարեկարգիչ:

1909-ի դեկտ. ձեռնադրվել է եպիսկոպոս: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Երևանի թեմի Եղբայրական օգնության հանձնաժողովի նախագահն էր, կազմակերպել է վիրավոր հայ զինվորների և փախստականների օգնության գործը:

1917-ին նրա նախաձեռնությամբ Երևանում հիմնադրվել է Հայոց Ազգային խորհուրդը: 1919-ին Գևորգ Ե Սուրենյանցի կարգադրությամբ և Հայաստանի կառավարության հրահանգով որպես հայրապետական պատվիրակ մեկնել է Փարիզ՝ համերաշխություն հաստատելու Փարիզի խաղաղության կոնֆերանսին մասնակցող հայկական ազգային երկու պատվիրակությունների միջև:

1920-ին Փարիզից մեկնել է Ամերիկա՝ կարգավորելու պառակտված թեմական կյանքը: Այստեղ կազմակերպել է հանգանակություն Հայաստանի պաշտպանության և վերաշինության համար, ինչպես նաև կատարել Հյուսիսային Ամերիկայի հոգևոր առաջնորդի ընտրություն՝ հանձին Տիրայր արք. Տեր-Հովհաննիսյանի:

1920-ի դեկտեմբեր11-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով նրան շնորհվել է արքության տիտղոս և պատիվ: 1923-ի մարտի 4-ին կարգվել է Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ և Գերագույն հոգևոր խորհրդի նախագահող: Այս պաշտոնում նա պայքար է ծավալել «Ազատ եկեղեցական եղբայրության» խմբավորման դեմ:

Գևորգ Ե Սուրենյանցի մահից հետո, 1930–32-ին ղեկավարել է Հայ եկեղեցու գործերը: 1932-ի նոյեմբերի 12-ին ընտրվել, իսկ 13-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս:

Նա պայքար է ծավալել փակված եկեղեցիները վերաբացելու օգտին, հանդես եկել եկեղեցիները քանդելու և ոչ իրենց նպատակին օգտագործելու, խորհրդային իշխանությունների՝ հայ հոգևորականներին բռնությունների ենթարկելու քաղաքականության դեմ:

Զբաղվել է եկեղեցու սահմանադրական, ծիսական, կազմակերպչական համակողմանի քննության ու բարեկարգման, Մայր տաճարի նորոգման, Հայ եկեղեցու նվիրապետական աթոռների միջև սերտ հարաբերությունների ստեղծման հարցերով:

Զգալի աշխատանք է կատարել սփյուռքահայությանը Հայ եկեղեցու շուրջ համախմբելու համար: Սփյուռքում կազմակերպել է Աստվածաշնչի հայկական թարգմանության1500-ամյակին նվիրված հանդիսություններ:

Պետանվտանգության ծպտյալ գործակալները 1938 թ. ապրիլի 6-ին Խորեն Ա Կաթողիկոսին խեղդամահ են արել Վեհարանի իր բնակարանում: Նրա մարմինն ամփոփվել է նախ Սբ. Գայանե եկեղեցու գավթում, ապա՝ 1996-ի սեպտեմբերին աճյունը տեղափոխվել է Էջմիածնի Մայր տաճարի բակը:

Կաթողիկոսական աթոռին նրան հաջորդել է Գևորգ Զ Չորեքչյանը:

Նյութը պատրաստեց`  Ք. Ա.-ն

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված