ԱՄԷ-ն առաջին անգամ հարվածել է Իրանի տարածքին․ իսրայելական ԶԼՄ-ներ Վերա Բրեժնևայի հետ ամուսնալուծությունից հետո Կոնստանտին Մելաձեին Իսպանիայի սուպերմարկետներից մեկում նկատել են երիտասարդ կնոջ հետ (ֆոտո) Այսօր Աբու Դաբիից և Դուբայից դեպի Օման 54 ՀՀ քաղաքացի է տեղափոխվել ավտոբուսով. ԱԳՆ Երևանում 65-ամյա տղամարդը վայր է ընկել տանիքից ու «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել ԲԿ Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մարտի 8-ին Իրանը չի զիջի իր տարածքի ոչ մի թիզը. Փեզեշքիան Ի՞նչ է իրականում քննարկվել Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի նիստում Ինչու է Ծառուկյանը եղել ձեռնաշղթաներով Բեյրութի կենտրոնում գտնվող հյուրանոցի վրա կատարված հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Իրանը զգուշացնում է Ադրբեջանին՝ երկրից դուրս բերել «սիոնիստներին». իրանագետ Իրանի ԻՀՊԿ հայտարարությունը` ուղղված Ադրբեջանին Իսրայելը գիշերը հարձակվել է Իրանի տարբեր շրջաններում գտնվող երեք նավթահանքերի վրա 

Եվս 7 միավոր գույք վերադարձվեց Հայաստանին

Քաղաքական

Կառավարության՝ փետրվարի 13-ի նիստի օրակարգում ներառված երեք որոշումներով Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել ևս 7 միավոր գույք:

Աննա Վարդապետյանը Կառավարության նիստում մանրամասներ է ներկայացրել պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերի, դրամական միջոցների վերաբերյալ:

Մասնավորապես.

1. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12.400 քմ մակերեսով հողամասը:

2-3. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի նոյեմբերի 1-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել երկու գույքի՝ Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 5000 քմ մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող 4997 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ:

4. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի նոյեմբերի 1-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի 8 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 2 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

5-6. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել երկու գույքի՝ Ծաղկաձոր քաղաքի Մ.Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող 26.700 քմ մակերեսով և նույն փողոցի 36/1 հասցեում գտնվող 26.400 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ:

7. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի թիվ 22 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 30.000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խոսքով՝ նշված գույքերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը շուրջ 1 միլիարդ 732 միլիոն դրամ է:

Աննա Վարդապետյանի տեղեկացմամբ՝ 2023-2024 թվականների ընթացքում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում, պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 միլիոն ԱՄՆ դոլարը:

«Առիթն օգտագործելով՝ հիշեցնեմ, որ օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ Դատախազության լիազորության շրջանակում ներկայացված հայցով առաջին վճիռը: Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 15-ի վճռով Գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել էր: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ: Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է նաև 50 հազար 720 եվրոյին համարժեք շուրջ 22 միլիոն դրամ: Վճռի մնացած մասի կատարման համար Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով տրամադրել կատարողական թերթ»,- նշել է Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում մինչ այժմ Հայաստանի Հանրապետությանը վերադարձված գույքերը հաշտության շրջանակներում էին:

Հանրապետության գլխավոր դատախազը տեղեկացրել է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ Դատախազության լիազորության շրջանակում Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումների թիվը 136 է: Գլխավոր դատախազությունը 136 հայցադիմումներով պահանջում է բռնագանձել 270 շարժական, 1381 անշարժ գույքեր, 359 իրավաբանական անձանցում մասնակցություններ, դրամական պահանջը կազմում է ավելի քան 527 միլիարդ ՀՀ դրամ: Ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 600 միլիարդ դրամ (այս թիվն, իհարկե, ունի աճման միտում, պայմանավորված նրանով, որ ներկայում ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքն է պարզված, պարզված չեն նաև իրավաբանական անձանցում մասնկացությունների արժեքները):

«Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի 1922-Ն որոշմամբ ստեղծվել է Վերականգնված միջոցների միասնական հաշիվ: Գործարկման օրվանից մինչ օրս Վերականգնված միջոցների միասնական հաշվին մուտքագրվել է շուրջ 10 միլիարդ 283 միլիոն դրամ»,- նշել է Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ Կառավարության նույն որոշման հավելվածով՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-ը նախաքննական մարմինները Գլխավոր դատախազություն են փոխանցում տեղեկատվություն՝ քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ:

«Նշված տեղեկատվությունը գտնվում է ամփոփման փուլում և 2025 թվականի հուլիսի 30-ին, ինչպես սահմանվել է Կառավարության որոշմամբ, Գլխավոր դատախազությունը կհրապարակի նաև տեղեկատվություն քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազն ու, անդրադառնալով համայնքներին վերադարձված գույքերին ու դրամական միջոցներին՝ նշել, որ օրինակ՝ Արարատի մարզում 2024 թվականի ընթացքում դատախազական գործունեության արդյունքում վերականգնվել է պետությանը և համայնքներին պատճառված 900 հազար ԱՄՆ դոլարի գույքային վնաս:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄԷ-ն առաջին անգամ հարվածել է Իրանի տարածքին․ իսրայելական ԶԼՄ-ներ Վերա Բրեժնևայի հետ ամուսնալուծությունից հետո Կոնստանտին Մելաձեին Իսպանիայի սուպերմարկետներից մեկում նկատել են երիտասարդ կնոջ հետ (ֆոտո)Այսօր Աբու Դաբիից և Դուբայից դեպի Օման 54 ՀՀ քաղաքացի է տեղափոխվել ավտոբուսով. ԱԳՆ Երևանում 65-ամյա տղամարդը վայր է ընկել տանիքից ու «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել ԲԿ Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մարտի 8-ինԻրանը չի զիջի իր տարածքի ոչ մի թիզը. Փեզեշքիան Ի՞նչ է իրականում քննարկվել Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի նիստում Ինչու է Ծառուկյանը եղել ձեռնաշղթաներով Բեյրութի կենտրոնում գտնվող հյուրանոցի վրա կատարված հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Իրանը զգուշացնում է Ադրբեջանին՝ երկրից դուրս բերել «սիոնիստներին». իրանագետ Իրանի ԻՀՊԿ հայտարարությունը` ուղղված Ադրբեջանին Իսրայելը գիշերը հարձակվել է Իրանի տարբեր շրջաններում գտնվող երեք նավթահանքերի վրա Նորվեգիայի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցելԶինկոմիսարիատում հաշվառելու հանգամանքը բացահայտել է 16 տարի առաջ մահացած երեխայի դեպքը. մանրամասներ Օրվա կադր. մարտի 8-ը Մարտունիում (Լուսանկարներ) Իրանը Ադրբեջանին կոչ է արել Հարգելի մայրեր, ոչ ոք չի մոռացել և ոչինչ չի մոռացվելու․ Բելլա Քոչարյան (տեսանյութ) Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Քուվեյթի մայրաքաղաքում երկնաքեր է հրդեհվել՝ հրթիռի հարվածի արդյունքում Կանանց իրավունքների լիարժեք իրացումը իրավական և ժողովրդավարական պետության կայացման կարևոր գրավականներից է. ՄԻՊ Փաստորեն, երկու մեծ ավիակիրները չեն բավականացնում Իրանի դեմ և առաջացել է երրորդի կարիքը. քաղաքագետ Սիրելի կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր, բարի Մարտի 8-ի առավոտ. Փաշինյան (տեսանյութ) Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին24 ժամ ջուր չի լինելուԻսրայելի Կիրյաթ Շմոնա քաղաքի երկնքում տեղի ունեցող դաժան գիշերային մարտերի կադրեր (տեսանյութ)Այսօրվա անկայուն աշխարհում շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին Կանայք զգալի ներդրում ունեն մեր քաղաքի և երկրի զարգացման մեջ․ Տիգրան Ավինյան Մարտի 8-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԱՄՆ-ն հավանություն է տվել Իսրայելին 12 000 ավիացիոն ռումբերի վաճառքինԳերմանիայում ցանկանում են ավելացնել հայրենիք վերադարձող միգրանտներին տրվող վճարումներըԱՄՆ-ն հերքել է «նշանակալի» օգուտները, որոնք Ռուսաստանը կարող է ստանալ Հնդկաստանին նավթի մատակարարումներիցԿատարը հետ է մղել հրթիռային հարձակումըՀնդկաստանն իրանական ռազմանավի հետ կապված՝ «դժվար դրության» մեջ է. BloombergԿարևոր և շտապ հայտարարություն է հնչել․ տարածաշրջանը կարող է բռնկվել ամեն պահի․ Արմեն ԱյվազյանԵթե Ադրբեջանից ինչ-որ բան թռչի, Թեհրանը միջոցներ կձեռնարկի․ Ալի ԼարիջանիՀարավային Կովկասում խաղաղության գործընթացը սկսում է իրական արդյունքներ տալ․ Հաքան ՖիդանՕրբանը պատասխանել է Զելենսկու սպառնալիքներինԻսրայելը անակնկալներ ունի․ ՆեթանյահուԳերմանիան քննադատել է ԵՄ ղեկավարությանը Ուկրաինայի վերաբերյալ իր ծրագրերի համարԻրանն ու Իսրայելը շարունակում են միմյանց հարվածել (տեսանյութ)«Ադրբեջանը պետք է անհապաղ վտարի սիոնիստներին»․ Իրանում նախազգուշացրել են ԲաքվինԿոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել բոլոր երկրների գերիշխանությունը. Արամ Ա Գերմանիայի կանցլերը զգուշացրել է Իրանից միգրանտների հնարավոր հոսքի մասինՔուվեյթի իշխանությունները երկրում մնացած 19 ՀՀ քաղաքացիներին մուտքի արտոնագրեր են տրամադրել․ ՀՀ ԱԳՆ ԱՄԷ-ն ավելի քան 130 հրթիռ և անօդաչու թռչող սարք է որսացել Իսրայելը չի ​​պլանավորում ցամաքային գործողություններ իրականացնել Իրանում. Հերցոգ Կարող եմ 3–րդ անգամ երկիրը ղեկավարել․ Ռոբերտ Քոչարյան24 ժամ ջուր չի լինելու Լիբանանում իսրայելցի դեսանտայիններ են ոչնչացվելԵրևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ամենադիտված