102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն, գրում է ՌԻԱ Նովոստին։«102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է: Այն, որ դրանց դուրսբերումը ինչ-որ կերպ կամրապնդի հանրապետության ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա է»,-ասել են ՌԴ Արտաքին գործերի նախարարությունից։
Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում, ինչպես նաև կենտրոնական գրասենյակում։ Մասնավորապես, Ժիրայր Սէֆիլյանի և Արա Պապյանի։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում կատարված ահաբեկչության քրեական վարույթի շրջանակներում լայնամաշտաբ խուզարկություններ են իրականացվում՝ շուրջ 40 հասցեներում։ Այլ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում։ Հիշեցնենք՝ մարտի 22-ին, 3 քաղաքացի զինված ներխուժել էին ՆԳ...
Օրերս «Միասնություն» համազգային շարժման առաջնորդ Արման Վարդանյանը հյուրընկալել է «Ժամանակակից դիվանագիտության զարգացման» հիմնադրամի և «Հայկական սփյուռքի կենտրոնի» հիմնադիր և նախագահ Ամրամ Պետրոսյանին։ Ի թիվս այլ հարցերի՝ զրուցակիցները անդրադարձել են նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և դրանց ապագային: «Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանը ցավով նշել է, որ Սփյուռքի հետ աշխատանքները պատշաճ մակարդակով չեն տարվում, իսկ պետությունն, իր հերթին, արել է ամեն բան, որպեսզ...
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր քանդում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին մարտի 28-ին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Արդեն ստիպված եմ եղել մեկնաբանել ստեղծված իրավիճակը Հայաստանում, դա, իհարկե, լավատեսություն չի ներշնչում։ Հայաստանի ղեկավարությունը, ուղիղ ասած, մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երե...