Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ Էրդողան ՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառով Սունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվը Ինչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ) Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Այսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակ Լեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանին Կիրանցում տնակներ են բերվել, որոնք ըստ էության, հայ սահմանապահների համար են ԶՈՒ ԳՇ պետը ռազմական ակադեմիայում ներկայացրել է սպա դառնալու առավելությունները 

Հենց սա է «ժառանգություն» թողնվել․ Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին. 168.am

Քաղաքական

2008-2018 թթ․ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Sputnik Армения» գործակալությանը հոդված է տրամադրել իր պաշտոնավարման տարիներին Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք թարգմանաբար։

Ադրբեջանը բանակցային գործընթացում տարիներ շարունակ զբաղեցրել է մաքսիմալիստական դիրքորոշում։ Կիսո՞ւմ էին արդյոք Բաքվի նման մոտեցումը ԵԱՀԿ Մինսկի համանախագահները։ Իհարկե ոչ։

«Բոլոր աշխատանքային փաստաթղթերը ենթադրել են հակամարտության փաթեթային լուծում»

Համանախագահների առաջարկած և կողմերի միջև բանակցությունների առարկա դարձած բոլոր աշխատանքային փաստաթղթերը ենթադրել են լեռնայինղարաբաղյան հակամարտության փաթեթային լուծում փուլային իրականացմամբ կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցվածությամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը քվեարկության միջոցով՝ ԼՂ ժողովրդի ազատ կամարտահայտումն արտացոլող և միջազգային իրավական պարտադիր բնույթ ունեցող։ Ի դեպ, ֆիքսվում էր, որ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումը չի սահմանափակվելու ոչնչով՝ նախատեսելով ցանկացած կարգավիճակ ընտրելու հնարավորություն։

«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»

Հայկական կողմն այս ողջ ընթացքում չի քննարկել հակամարտության կարգավորման որևէ աշխատանքային փաստաթուղթ, որը չի նախատեսում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում։ Եվ պատահական չէ, որ ՀՀ ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Այս փուլում տեղի են ունեցել ԼՂ հակամարտության նկատմամբ վերաբերմունքի կոնցեպտուալ փոփոխություններ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունները, որոնք ընդունվել էին Լ’Աքվիլում (2009), Մուսքոկում (2010), Դովիլում (2011), Լոս-Կաբոսում (2012) и Էնիսկիլենում (2013)՝ որպես ԼՂ խնդրի կարգավորման համար կարևոր հիմք, հստակորեն ամրագրում էին ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը երկար տարիների ընթացքում եղել է Երևանի դիրքորոշման անկյունաքարը։

Այդ հայտարարություններում ընդգծվում էր այն, ինչ դրված էր համանախագահների կողմից առաջարկված բոլոր աշխատանքային փաստաթղթերում՝ Արցախի կարգավիճակը պետք է հստակեցվի ԼՂ ժողովրդի ազատ կամարտահայտության ճանապարհով։

Դիրքորոշումը, որով հանդես էր գալիս Հայաստանը տարիներ շարունակ, վայելում էր միջազգային հանրության աջակցությունը։

Եթե տարիների ընթացքում Ադրբեջանը պնդում էր, որ ԼՂ խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ապա միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, հայտարարում էր, որ հակամարտությունը պետք է կարգավորվի իրենցից մեկ ամբողջություն ներկայացնող միջազգային իրավունքի 3 սկզբունքների հիման վրա՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, իրավահավասարություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք, և, որ փորձերը՝ այդ սկզբունքներից մեկին հաղորդել գերակա նշանակություն, կխզեն խաղաղ կարգավորումը։

Բանակցությունների ընթացքում ավելի քան երեք տասնյակ էական փոփոխություններ մտցվեցին ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներում, որոնք առաջարկվել էին կողմերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007թ․ Մադրիդում:

Հայաստանը մեկ անգամ չէ, որ ընդգծել է՝ առանց ԼՂ մասնակցության՝ համապարփակ և երկարաժամկետ կարգավորում հնարավոր չէ։

Եվ դա արտացոլվում էր բանակցային գործընթացի բոլոր աշխատանքային փաստաթղթերում։

Հակամարտության կարգավորման հարցում իր մոտեցումներով Ադրբեջանը պրակտիկորեն հակադրվում էր ոչ միայն Հայաստանին, այլև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին՝ հրաժարվելով համանախագահների առաջարկած բոլոր աշխատանքային փաստաթղթերից։

1․ 2008թ․ ապրիլից մինչ 2008թ. նոյեմբերի 2-ը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Մայնդորֆյան հռչակագրի ընդունումը, Բաքուն փաստացիորեն հրաժարվում էր բանակցություններ վարել Մադրիդյան փաստաթղթի հիման վրա՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնարար սկզբունքներ»

2. 2008թ․ դեկտեմբերից մինչև 2011 թվականի հունիսի 24 (Կազանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողով) կողմերը Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ բանակցում էին Հիմնարար սկզբունքները համաձայնեցնելու շուրջ։ Կայացել են 12 երկկողմ (Հայաստան և Ադրբեջան) և եռակողմ (Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան) նախագահների հանդիպումներ, երեք տասնյակ արտաքին գործերի նախարարների հանդիպումներ։

Ադրբեջանն ամեն անգամ ետքայլ էր անում ձեռքբերված պայմանավորվածություններից։ Կազանը դարձավ գագաթնակետը, երբ, ի հակառակ միջնորդների ակնկալիքների, Ադրբեջանը փաստորեն հրաժարվեց հիմնականում արդեն համաձայնեցված տեքստից՝ առաջադրելով 12 փոփոխություն։

3. 2011 թվականի հուլիսից (Ս․ Լավրովի այց Երևան և Բաքու) մինչև 2012 թվականի հունվարի 23-ը՝ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովը, Ռուսաստանը և համանախագահները փորձում էին համոզել կողմերին շարունակել բանակցային գործընթացը, վերադարձնել այն կառուցողական հուն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների և ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում ներառված դրույթների հիման վրա։ Սակայն Ադրբեջանը հրաժարվեց նաև դրանից։

4. 2012-2013 թթ. Չնայած Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ համանախագահ երկրների, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների կոչերին՝ շարունակել, արագացնել և ավարտել «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցումը, Ադրբեջանը մերժեց բոլոր տարբերակները՝ առաջարկված համանախագահների կողմից, հայտարարելով դրանք համաձայնեցնելն անօգուտ, և առաջարկեց անցնել ուղղակիորեն խաղաղ համաձայնագրի մշակմանը։ Համանախագահները և հայկական կողմը կասկած հայտնեցին նման համաձայնագիր ձևավորելու հնարավորության վերաբերյալ, երբ չի հաջողվում համաձայնեցնել նույնիսկ կարգավորման հիմնարար սկզբունքները։

Աշխատանքային փաստաթղթերը, որոնք համանախագահները պատրաստել են 2007թ․ նոյեմբերից մինչև 2011թ․ հունիս (որպես առաջին քայլ, հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքները, նպատակով, որ դրանց համաձայնեցումից հետո այդ հիմքի վրա մշակվելու է խաղաղ համաձայնագիր, որը պետք է ունենար իրավական պարտադիր բնույթ), հանձնվել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին՝ Վիեննայում պահելու համար:

«Ոչ մի Լավրովի պլան էլ չի եղել և չկար»

5. 2014-2016թթ. մարտ:

Ռուսաստանն ու համանախագահները փորձում էին «բարձրաձայն մտորումների մակարդակում» խնդրի հանգուցալուծման ջանքերը վերականգնել: Կազանի գագաթաժողովում քննարկված «Հիմնական սկզբունքների» նախագծից հետո բանակցությունների սեղանին չկար աշխատանքային որևէ փաստաթուղթ, որը կարող էր դառնալ կողմերի միջև բանակցությունների առարկա: ԵԱՀԿ-ի վերջին դեպոնացված փաստաթուղթը Կազանի փաստաթուղթն էր: Ոչ մի «Լավրովի կամ որևէ այլ մեկի փաստաթուղթ» չի եղել և չկա…

…Կատարվում է փնտրտուք, «մտագրոհ»՝ գաղափարների մակարդակում (սա 2016թ. հունվարի 27-ի Լավրովի հայտարարությունն է):

Սակայն Ադրբեջանը չընդունեց նաև հանգուցալուծման այս գաղափարները: (Ըստ երևույթին, աշխատանքային նոր փաստաթուղթ կարելի է համարել Ս.Վ. Լավրովի կողմից հիշատակված փաստաթուղթը՝ /2020թ. ապրիլի 21-ի հայտարարություն/, որը կողմերին է տրամադրվել 2019թ. ապրիլին, և որը, նրա խոսքով, այդ ժամանակից ի վեր էլ դարձել է բանակցությունների առարկա: Բացառված չէ, որ դրանից հետո առաջարկվել են նաև այլ մոդիֆիկացիաներ):

6. 2016-2018թթ. ապրիլ:

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցություններում տապալվելով՝ Ադրբեջանը 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ագրեսիվ գործողություններ սանձազերծեց՝ փորձելով ուժային մեթոդներով պարտադրել իր մոտեցումները բանակցային գործընթացի շրջանակում: Ռազմական գործողությունները սկսվելուց 3.5 օր անց՝ ապրիլի 5-ին, Մոսկվայում բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց կրակի դադարեցման ռեժիմի վերականգնման մասին՝ 1994-1995թթ.՝ եռակողմ անժամկետ համաձայնագրերի հիման վրա, ինչից հետո համանախագահները մի քանի հայտարարություններ արեցին այդ համաձայնագրերին անվերապահ հետևելու մասին:

Բաքվին չհաջողվեց հասնել իր առջև դրված ոչ ռազմական, և ոչ էլ քաղաքական նպատակներին: Վիեննայի (2016թ. մայիսի 16), Սանկտ Պետերբուրգի (2016թ. հունիսի 20) գագաթաժողովների արդյունքները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ դրանց հաջորդած բազմաթիվ, այդ թվում՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությունները 2016թ. դեկտեմբերին և 2017թ. դեկտեմբերին Վիեննայում դրա ապացույցն են:

7.1. Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ողջունել է Լեռնային Ղարաբաղի հարցով 2008-2017թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունները՝ Հելսինկի՝ 2008թ, Աթենք՝ 2009թ., Ալմա-Աթա՝ 2010թ., Վիլնյուս՝ 2011թ., Դուբլին՝ 2012թ., Կիև՝ 2013թ., Բազել՝ 2017թ., Բելգրադ՝ 2015թ., Համբուրգ՝ 2016թ., Վիեննա՝ 2017թ.:

Հայաստանը ողջունել է նաև ԵԱՀԿ գագաթաժողովի՝ 2010թ. Աստանայում ընդունված հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հարցով: Բաքուն հրաժարվել է ընդունել այդ հայտարարությունները կամ հետագայում հետքայլ է կատարել դրանցից:

7.2. Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվել է բանակցությունների հիմք ընդունել համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ 5 հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հարցով, որոնք կատարվել են Լ՚Աքվիլում (2009թ. մայիսի 10), Մուսքոքում (2010թ. հունիսի 26), Դովիլում (2011թ. մայիսի 26), Լոս-Կաբոսում (2012թ. հունիսի 19), Էննիսքիլենում (2013թ. հունիսի 18):

Ադրբեջանը գործնականորեն կարգավորման մոտեցումներում իրեն հակադրության մեջ է դրել ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության հետ:

7.3. Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներից՝

  • շփման գծից դիպուկահարների դուրսբերում
  • միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծում
  • ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման հնարավորության ստեղծում
  • բացառապես հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ պարտավորությունների հաստատում
  • կրակի դադարեցման ռեժիմի վերականգնման մասին՝ 1994-1995թթ.՝ եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարում և դրա կոնսոլիդացիա
  • համանախագահների կողմից առաջարկված կարգավորման 3 սկզբունքներին հետևելու հաստատում, այն է՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառության բացառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք:

Մեր թողած ժառանգությունը

Առաջին անգամ կարգավորման 3 սկզբունքները, այդ թվում՝ ինքնորոշման սկզբունքը, հայկական դիվանագիտության ջանքերով ներառվեցին համանախագահ 3 երկրների արտգործնախարարների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարությունների մեջ: 2009թ. դեկտեմբերին Աթենքում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ (այսինքն՝ 3 սկզբունքների տակ իր ստորագրությունն է դրել նաև Ադրբեջանը), սակայն հետագայում Բաքուն հրաժարվեց դրանից:

Համանախագահ երկրները հետագա բոլոր տարիների ընթացքում իրենց հայտարարություններում բազմիցս ընդգծել են հենց այդ 3 սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման կարևորությունը:

Իլհամ Ալիևը 2016թ. հոկտեմբերի 18-ին նախարարների կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է, որ միջազգային միջնորդները փակ դռների հետևում Ադրբեջանի վրա ճնշում են գործադրում, որ իր կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համաձայնություն ստանան: Չկարողանալով բանակցային պրոցեսի շրջանակում պարտադրել իր առավելապաշտական մոտեցումները՝ Ադրբեջանը սկսեց սուր քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ջանքեր գործադրել բանակցությունների ձևաչափը փոխելու համար:

Միջազգային հանրությունը և Հայաստանը սկսեցին խոսել գործնականում միևնույն լեզվով, այն է՝ խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը, հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչման և նրա անվտանգության երաշխիքների վրա, այլընտրանք չունի:

Հենց վերոշարադրյալն ենք մենք որպես «ժառանգություն» թողել 2018թ. ապրիլից հետո բանակցությունները շարունակելու համար:

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի անթաքույց աջակցությամբ ու տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտորեն կապված վարձկան գրոհայինների ներգրավմամբ սանձազերծված այսօրվա լայնածավալ պատերազմը հարվածում է խաղաղ կարգավորմանը, լրջագույն սպառնալիք է հանդիսանում ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության համար և ապտակ է համանախագահ երկրների գործադրած ջանքերին:

Հոդվածի մանրամասները կարդացեք 168.am-ում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ ԷրդողանՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառովՍունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվըՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում․ Սուրեն ՊետրոսյանԻնչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ)Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներԱյսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակԼեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանինԿիրանցում տնակներ են բերվել, որոնք ըստ էության, հայ սահմանապահների համար ենԶՈՒ ԳՇ պետը ռազմական ակադեմիայում ներկայացրել է սպա դառնալու առավելություններըԳույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում․ «Ազատություն»Մենք ամեն ինչի պատրաստ ենք՝ միայն թե իշխանափոխություն լինի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)Իրանի նախագահի հրաժեշտի արարողությանը 60 օտարերկրյա պատվիրակություններ են ժամանելՇատջրեքում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով քանդման աշխատանքներ են կատարվելՔաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունների միջևԲաքվից հայտարարում են` Հայաստանը հրաժարվում է ականների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելՀրդեհ՝ Կոտայքի մարզում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրիցՄեր ազգն ի՞նչ մեղք է գործել, որ Նիկոլի նման փառասեր ու անգրագետ ղեկավար է իշխում մեր երկրում. ՇարմազանովՄայիսի 23-ից հունիսի 20-ը փակ կլինեն Նոր Նորքի Գալշոյան փողոցի առանձին հատվածները․ մանրամասներԱդրբեջանը մինչև 2030թ․ Արցախում կառուցելու է 5 նոր ջրամբար և 11 ՀԷԿԽորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը․ Արթուր ՎանեցյանԱյսօր մեր հրամանատար Կոմանդոսի ծննդյան տարեդարձն է. Բագրատ Սրբազանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատար Կոմանդոսի մասինԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համարՎեհափառ Հայրապետը հորդորեց եկեղեցականներին ամբարել նոր գիտելիքներ, զորանալ միմյանց փորձառությամբԹուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին«Շիրակը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ վաղը տեղի է ունենալու հանդիպում՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետՏիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է1680 ձայն հավաքած պատգամավորը երաշխիք է ուզում 270,000 քվե ստացած ուժից` մասնակցություն չունենալու երկրի քաղաքական կյանքումՍահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները. ՀայտարարությունԽաչատուր Սուքիասյանը սպառնում է Բագրատ Սրբազանին, իբր անդառնալի դեպքեր կլինեն. Դանիելյան (տեսանյութ)Ոչ մեկի երեսը լվանալու խնդիր չունենք, մեր պետությունը պիտի հնարավորություն ստեղծի արդարանալու, մաքրվելու. Սրբազան (տեսանյութ)Իշխանությունից հետո մենք միայն գռզոյի բռնագրավված միջոցներով կարող ենք հոգալ ոչ միայն ղարաբաղցիների կարիքները, այլև` հայաստանցիների. Հրանտ ԽալաթյանՄայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար էՄելքոնյան Գագիկ, դու հայերեն գրել սովորիր, խոսելդ՝ յոլլա կտանենք. Սրբազան (տեսանյութ)«Երկու ձև կար Կիրանց մտնելու․ մեկը՝ հրեշտակի թևով, մյուսը՝ ոստիկանության համագործակցությամբ․ Ընտրեք՝ որն է ձեզ հարմար»․ Բագրատ Սրբազանը` Տավուշի ոստիկանապետինՀՀ նախագահը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում (տեսանյութ)Իրանը վերահաստատում է այն ուղեգիծը, որ կար հանգուցյալ նախագահի ծրագրերում․ վերլուծաբանն անդրադարձել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի ուղերձին Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 12 պաշտպանական ընկերությունների նկատմամբ Սուքիասյանն առաջարկում է եկեղեցուն հարկել Օսմանյան Թուրքիայի օրինակով (տեսանյութ) Մեքսիկայում սաստիկ շոգը դարձել է հարյուրից ավելի կապիկների անկման պատճառ ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըԼիտվան որոշել է լուծարել Ռուսաստանի հետ մի քանի երկկողմ համաձայնագրեր ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներԿիրանցի նոր ճանապարհի կառուցումն արդեն մեկնարկել է, 2 ամսում պիտի ավարտվի. Գնել Սանոսյան (տեսանյութ) Ռայիսիին հրաժեշտ տալու համար Թեհրան են ժամանել շուրջ 60 օտարերկրյա պատվիրակություններ ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանի արկածները Դուբայում (տեսանյութ) Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Բուդապեշտում Այս քարտեզը ապացույցն է, որ ՀՀ-ի ինքնիշխան տարածքից որևէ մեկին չի զիջվել, Բաքվից էլ չենք վերցրել ԵՄ-ում սպառնում են չեղարկել Վրաստանի հետ անայցագիր ռեժիմը «oտարերկրյա գործակալների» մասին օրենքի պատճառով. FT
Ամենադիտված