«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանը Ի սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն Մխիթարյան Մտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. Անանյան Ապրիլի 27. Օրվա խորհուրդ «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ) Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞... «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ Սրբազան 

Փաշինյանի թիմակիցները զրոյացնում են վարչապետի «աննախադեպ ցուցանիշները»

Վերլուծական

Օրեր առաջ հրապարակվել է բրիտանական Legatum Prosperity Index հետազոտությունը, որը վերաբերում է 2023 թվականի՝ երկրների բարեկեցության ցուցանիշներին:  Հայաստանի դիրքերը 2022 թվականի զեկույցի համեմատ վատթարացել են և զբաղեցրած 59-րդ հորիզոնականից Հայաստանը տեղափոխվել է 61-րդ հորիզոնական: Միաժամանակ շատ ավելի հետաքրքրական է վերլուծել Հայաստանի ներկա վիճակն` ըստ հիմնական ուղղությունների, տվյալների և պարամետրերի:

Վատացել է իրավիճակն անձնական ազատությունների և կառավարման ոլորտում, հատկապես սոսկալի է՝

* քաղաքական հաշվետվողականության ցուցանիշի անկումը,

* ինստիտուցիոնալ վստահությունը կառավարման մարմինների նկատմամբ

Իսկ ովքե՞ր են նպաստել իրենց ոչ թափանցիկ աշխատելաոճով, որպեսզի նվազի հաշվետվողականության ցուցանիշը, իսկ կառավարման համակարգի հանդեպ վստահությունը պարզապես գահավիժի:

Այդ պաշտոնյաների թվում, անշուշտ, կարելի է շեշտել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին: Ամիսներ առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել: «Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել: Կարելի է ասել, որ երկու կողմից էլ (Հայաստանի և Ադրբեջանի- խմբ)անկլավ կա, և դրանց տարածքները գրեթե հավասար են, երկու կողմն էլ լուռ է այս հարցում և այն դեռևս չի  քննարկվել: Մեր հույսն այն է և հնարավոր լուծման տարբերակն այն է, որ  Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին: Իհարկե, կա այսպիսի հարց, թե ինչպես են դրանք առաջացել, որոնք շարունակում ենք ուսումնասիրել, բայց ընդհանուր երկարաժամկետ տարբերակը սա է»,- ասել է Գրիգորյանը։ Մինչդեռ ուշագրավ է, որ դրանից առաջ Գրիգորյանը այլ հայտարարություններով էր հանդես գալիս: Մասնավորապես, Արմեն Գրիգորյանը 2021 թվականի դեկտեմբերի 21-ին հայտարարել է՝ անկլավների հարց չկա, քանզի մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի տարածքում անկլավներ չկան: «Եղել են սովետական շրջանում տարբեր տարիներին տարբեր սովխոզների միջև տարածքների փոխանակում, բայց դրանք անկլավներ չեն: Ուստիև, կարծում եմ, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում Հայաստանի ներկայիս սահմանները առանձնապես չեն փոխվի, քանզի անկլավների հարց ՀՀ տարածքում առկա չէ, կա Արծվաշենի անկլավի հարցը, որը ներկայումս գտնվում է Ադրբեջանի տարածքում»,- հավաստել էր Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Ոչ թափանցիկ էր ընթանում համավարակի դեմ պատվաստման գործընթացը:  Այն, որ պատվաստման վերաբերյալ Անահիտ Ավանեսյանի գերատեսչության ներկայացրած թվերը ամբողջական չեն, առաջին անգամ բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության հուլիսի 22-ի նիստին։ Նա նախարարությանը հանձնարարեց ամենօրյա ռեժիմով վիճակագրություն ներկայացնել, ընդ որում՝ առանձնացնելով օրվա կտրվածքով Հայաստանում պատվատսվող արտասահմանցիների թիվը. «Ես կուզենայի, որ ամենօրյա վիճակագրության մեջ առանձնացնենք հայաստանցիների և օտարերկրացիների թիվը: Պայմանավորվել ենք, որ հայաստանցիների օրական պատվաստումների առնվազն 5000 տեմպը պետք է պահենք»,- ասել էր Փաշինյանը։ Առողջապահության նախարարությունն այս հանձնարականը չկատարեց սահմանված ժամկետում, ինչպես նաև չէր հրապարակում օրական պատվաստումների կառուցվածքում օտարերկրացիների թիվ՝ հայտարարելով, թե այդ վիճակագրությունը «ամփոփվում և հրապարակվում է ամսական կտրվածքով», այնինչ պատվաստումային գործընթացը Հայաստանում սկսվել է ապրիլի կեսից։

Ինչու պետք է հասարակությունը վստահի պետական համակարգին, եթե դիցուք՝ Գորիս-Կապան ճանապարհը փակվելու նույն օրը ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտարարում է, որ իր տվյալներով ճանապարհը կբացվի մինչ երեկո, իսկ այնուհետև, երբ այդպես, բնականաբար, չի պատահում, նա անգամ ներողություն չի խնդրում հանրությանը կեղծ հույսեր տալու և ապակողմնորոշելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը ժամկետային զինվորական ծառայություն չի անցել։ Նրան տեղեկատվական հարցում եմ ուղարկել, հարցնելով, թե ինչ պատճառով նա բանակում չի ծառայել։ Իսկ երբ ԶԼՄ-ը փորձել են պարզել պատճառը, գրավոր հետևյալ պատասխանն են ստացել․ «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է տվյալ ժամանակահատվածում գործող օրենքի պահանջներին համապատասխան»։ Մարզպետը, ըստ էության, թաքցրել է բանակում իր չծառայելու պատճառը։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն իրենց կողմից ամեն բան արել են, որպեսզի Հայաստանը հետընթաց արձանագրի վերը նշված պարամետրերով, մինչդեռ հեղափոխության օրերին հանրությանը խոստանում էին աննախադեպ թափանցիկություն և հաշվետվողականություն...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. ԱնանյանԱպրիլի 27. Օրվա խորհուրդ«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞...«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն էԻշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել էԿիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն. «Հրապարակ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխներըՌուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորըԿեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին
Ամենադիտված