Առողջական հարցերով էի բացակայում, որևէ պառակտում չկա, սա մեր բոլորի շարժումն է. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Արթուր Չիլինգարովին (լուսանկարներ) Աստղագուշակ հունիսի 4-ի համար Շիրակում ավտոմեքենան ամբարձիչի վրայից ընկել է 36-ամյա տղամարդու վրա. նա տեղում մահացել է Փաշինյանն ինքն է իր ծննդյան օրը զանգահարել Պուտինին. «Փաստ» ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանն աջակիցների հետ հանդիպման է գնում «շատ կարեւոր մարդու հետ» Հու իզ միսթր ՔՆՁԽ. Ռուբեն Մխիթարյան Այսօր Ադրբեջանը բոլոր մեղքերի մեջ մեղադրում է ՀՀ-ին, բայց նիկոլիստները վախենում են հակադարձել. Էդուարդ Շարմազանով ՀԻՄԱ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում հաշվետվություն է ներկայացնում Հունիսի 4. Օրվա խորհուրդ 

Գործ ունենք ինձ եւ պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ. Դավիթ Տոնոյան

Քաղաքական

Հաշվի առնելով տարբեր լրատվամիջոցների, մասնավորապես՝ 168.am, 24news.am, Aravot.am, Armeniasputnik.am, Armdaily.am, Aysor.am, Azatutyun.am, Factor.am, Hetq.am, Mediamax.am, News.am, Pastinfo.am, քրեական գործի նախաքննության ընթացքում ներկայացված հարցադրումները, ինչպես նաեւ քրեական գործով նախաքննության ավարտվելը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հարկ է համարել անդրադառնալ դրանցից մի քանիսին, հայտնում է Hraparak.am-ը:

Պարոն Տոնոյան, Ձեր փաստաբանական խմբի բոլոր հայտարարություններում նշվում է, որ Ձեր ձերբակալությունն ու կալանավորումը ապօրինի են: Մասնավորապես, 2021թ. հոկտեմբերի 11-ի հայտարարության մեջ ասված էր, որ «գործ ունենք բանսարկության դասական օրինակի հետ»: Ովքե՞ր են բանսարկուները եւ որոնք են նրանց շարժառիթները:Բանսարկուները նրանք են, ում տրամադրած տեղեկությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ, առաջադրվել է մեղադրանք, կալանավորվել են նախկին եւ գործող պաշտոնյաները։ Բանսարկուները նրանք են, ում զեկույցների հիման վրա, ինչպես նշվեց ԱԺ ամբիոնից, «քաղաքական կամք է դրսեւորվել էդ կարգի գործերի բացահայտման համար»։ Ընդ որում, նախաքննության ավարտից հետո չհաստատվեցին նախկին եւ գործող պաշտոնյաների, ԱԺ նախկին եւ գործող պատգամավորների փաստարկները, որոնք ուղիղ շահագրգռվածություն են ունեցել անձնապես իմ դեմ վերոհիշյալ տեղեկությունների տրամադրման եւ զեկուցման հարցում։ Նրանց անունները արժանի չեն հիշատակման, բացի դրանից՝ հիշյալ անձանց հայտարարությունները եղել են հրապարակային:

Անգամ եթե իմ դեմ անհիմն հարուցված քրեական գործը կարճվեր, ես, միեւնույնն է, պահանջելու էի բաց դատավարություն՝ հանրությանը նախաքննության անհիմն մեղադրանքները ներկայացնելու նպատակով։ Այժմ էլ նախաքննության ավարտից հետո, եթե մեղադրական եզրակացություն կկազմվի, եւ այն դատախազության կողմից հաստատվելով՝ գործը կուղարկվի դատարան, պահանջելու եմ դռնբաց, հրապարակային դատավարություն՝ իհարկե, հաշվի առնելով պետական ու ռազմական գաղտնիքի հետ կապված սահմանափակումները:

 «ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր եւս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից եւ տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»: Հոկտեմբերի 11-ի հայտարարության այս հատվածը շատ քննարկվեց եւ շահարկվեց: Մասնավորապես, ենթադրություններ հնչեցին, որ Դուք այդպիսով «ուղերձ» եք հղում իշխանություններին: Ի՞նչ կասեք այդ առիթով:

Մինչ այս պահը ես զսպվածություն եմ պահպանել քաղաքական գործընթացներում ներգրավվելու առումով եւ դրա մասին է եղել իմ փաստաբանների հայտարարությունը։ Դեռեւս առիթներ կլինեն հանրությանը ներկայացնելու իմ պարզաբանումները 44-օրյա պատերազմի վերաբերյալ՝ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովների միջոցով, իհարկե, եթե ապահովվի վերջինիս աշխատանքի օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը:

Ձեր փաստաբանները վստահություն են հայտնել, որ հատուկ մասնագիտական փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին: Դուք հավատո՞ւմ եք, որ հնարավոր կլինի անկախ փորձաքննություն կազմակերպել եւ, ըստ Ձեզ, ինչու՞ նախաքննական մարմնի նշանակած՝ հրթիռների որակը պարզելու նպատակով փորձաքննությունն անկատար թողնվեց:

Ես հիմք չունեի չընդունել կամ անտեսել ենթակա անձնակազմի՝ Գլխավոր Շտաբի մասնագիտական եւ ոլորտի պատասխանատու կառույցների զեկույցները զինամթերքի շահագործման համար պիտանի լինելու, պահպանման եւ ծառայության ժամկետների երկարացման հնարավորության վերաբերյալ։ Մանավանդ որ զինամթերքի արտադրող եւ բազմաթիվ այլ երկրներում երկարացումն այդ երկրներում գործող կարգերով կատարվել էր, եւ նույն տարեթվերի (1988-1991թթ) արտադրության հրթիռները գտնվում են շահագործման մեջ։ Անգամ ավարտված ոչ օբյեկտիվ նախաքննությամբ չհաստատվեց հրթիռների անորակ կամ անպիտան լինելը՝ նշանակված դատապայթյունատեխնիկական փորձաքննությունը անկատար թողնելու, հրթիռները չփորձարկելու պատճառով: Պարզ էր, որ փորձաքննությունն իրականացնելու պարագայում հաստատվելու էր հրթիռների կիրառելիությունը:

Ավելի քան վստահ եմ, որ անգամ մեծ ցանկության դեպքում պարզապես անհնարին է լինելու հակադրվել անկախ մասնագիտական փորձաքննության արդյունքներին։

Ի դեպ, հրթիռների առգրավմամբ եւ նախաքննության ձգձգմամբ, ապա նաեւ դատաքննության երկարատեւ հեռանկարով պայմանավորված՝ խոչընդոտվելու է դրանց ժամկետների երկարացման հնարավորությունը, ինչն ավելի իրական վտանգ է ներկայացնում մեր բանակի համար, քան այն վնասը, որը փորձ է կատարվում մեղսագրել գործով անցնող անձանց:

Միաժամանակ հարկ է հիշեցնել, որ առաջադրված մեղադրանքում տեղ գտած այնպիսի ձեւակերպումներ, ինչպիսիք են «պաշտոնի բերումով տեղեկացված լինելով հրթիռների ժամկետներն անցած լինելու մասին», «նախնական համաձայնության գալով ՀՀ ԶՈՒ պաշտոնատար եւ այլ անձանց հետ», «շուկայականից էականորեն թանկ գնով», «շահադիտական դրդումներով», «հաշվի չառնելով ՊՆ-ում նույնատիպ հրթիռների ձեռք բերման իրական պահանջարկը» եւ այլն, քրեական գործով որեւէ կերպ չեն հաստատվել: Ընդհակառակը, գործում առկա են դրանք հերքող բազմաթիվ ապացույցներ:

Ձեր փաստաբանները վերջին հայտարարության մեջ «հրավիրել էին քաղաքական ղեկավարության ուշադրությունը Դավիթ Տոնոյանի նկատմամբ իրականացվող ոչ օբյեկտիվ քննության վրա, որի վառ ապացույցներն են քրեական գործով սուբյեկտիվ եւ ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանությունները՝ հիմնված բացառապես ենթադրությունների վրա»: Ձեր պաշտոնավարման ընթացքում քաղաքական ղեկավարությունը, մասնավորապես, ՀՀ վարչապետը, երբեւէ Ձեզ մատնացույց արե՞լ է «անորակ» զենք-զինամթերքի հետ կապված խնդիրները:

Վարչապետից որեւէ նման դիտարկում չեմ հիշում։ Կարծում եմ, եթե ունենար, կհայտներ, քանի որ տեղեկատվության պակաս չի ունեցել, եւ իմ նշանակումից ի վեր ՊՆ գնումների ողջ գործընթացը եղել է ԱԱԾ-ի, դատախազության, քննչական կոմիտեի, ՊՎԾ-ի ամենօրյա հսկողության, ստուգման եւ քննման ներքո: Բազմիցս եղել է, որ գնման միեւնույն դրվագով քննություն են իրականացրել վերը նշված մի քանի գերատեսչություններ: Գնման որոշումը կայացվել է ՀՀ Զինված ուժերի կիրառման ապահովման համար, եւ խնդրո առարկա զինամթերքը կիրառվել է մարտական պատրաստության, անգամ ռազմական գործողությունների ընթացքում, եւ դա անհերքելի փաստ է։

Վարչապետը 2021թ. դեկտեմբերի 24-ի իր հարցազրույցում նշել է, որ ունի վստահելի մասնագետ, ում անհրաժեշտության դեպքում խնդրում է ուսումնասիրել եւ գնահատել դատավճիռները: Արդյո՞ք «անպիտան հրթիռների մատակարարման» գործը տրվել է ուսումնասիրման ՀՀ վարչապետի վստահելի մասնագետին, թե՞ ոչ:

Մամուլում կարելի է հանդիպել կարծիքների այն մասին, որ Ձեզ փորձում են «քավության նոխազ» դարձնել 2020 թվականին կրած պարտության համար: Ի՞նչ կասեք այդ առիթով:

 «Քավության նոխազ» գտնելու տեսանելի ցանկությունն, այսպես ասած, սավառնում է քաղաքական դաշտում, բայց, կարծում եմ, այս առումով լինելու են անակնկալներ։ Մի բան հստակ է, որ գործ ունենք ինձ եւ պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ։ Դրա վառ ապացույցն է այն, որ գործում ունենալով տեղեկություններ, որ «անպիտան» որակված հրթիռները գտնվել են ժամկետի մեջ, անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում են կիրառվել եւ լուծել մարտական խնդիր, այդուհանդերձ վարույթն իրականացնող մարմինը հայտարարություն է տարածել, թե «ՀՀ ՊՆ-ին հատկացված միջոցների հաշվին ձեռք են բերվել տեխնիկական բնութագրին եւ ՀՀ սպառազինության պահանջմունքներին չհամապատասխանող, շուկայական արժեքից էականորեն թանկ, շահագործման համար պիտանելիության ժամկետները սպառված հրթիռներ, ինչի վկայությունն է նաեւ այն, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել եւ դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ»:

Վստահ եղեք, որ պատերազմի այլ արդյունքի պարագայում այսպիսի քրեական գործեր չէին հարուցվի։ Հակառակորդի գլխին թափվել է եւ նրան ոչնչացրել է շատ ավելի վաղ արտադրության զինամթերք։

Ինչպես ասել եմ դեռեւս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Բայց միայն իմ արածի եւ ոչ թե չարածի համար:

 

 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանի հետ, մյուսների հետ հանդիպելու առիթ չի եղել (տեսանյութ) Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանի հետ. մյուսների հետ առիթ չի եղել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Ո'չ իրենց ցեխարձակումները, ո'չ սպառնալիքները, ո'չ ոստիկանական խմբերը մեզ չեն վախեցնի... բարի երթ (տեսանյութ)Առողջական հարցերով էի բացակայում, որևէ պառակտում չկա, սա մեր բոլորի շարժումն է. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Արթուր Չիլինգարովին (լուսանկարներ)Ըստ ՔՊ-ի՝ ՀՀ-ն վերջապես «կցորդ չէ», «անկախ պետության քաղաքականություն» է վարում (տեսանյութ) Արցախը թոկ էր ձեզ համար, «աշեյնիկ ու պավադոկ», որից հեշտ «ազատվեցիք». պատգամավորը՝ Միրզոյանին (տեսանյութ) Հաշվետվություն կա պահանջելու. Բագրատ սրբազան (տեսանյութ)Իմ թիկունքում հարություն առած իմ Տերն է, իսկ ԱԱԾ-ն էլ բոլոր մեղադրանքները հերքել է. Սրբազան (տեսանյութ) Սիրիան առնվազն 30 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ Ժամանակին ապառիկով փոշեկուլ էին առնում, հիմա լավ տներում են ապրում, բոլորի ունեցածը տեսնում ենք (տեսանյութ)Չեն հաջողելու պառակտել շարժումը ոչ ներսից, ոչ դրսից. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Այդ հոգեվիճակից ու կոմպլեքսից դուրս եկեք՝ ԱԳ նախարարին չի սազում. Արմեն Ռուստամյանը՝ Միրզոյանին (տեսանյութ) Աստղագուշակ հունիսի 4-ի համարԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում այսօր հոսանքազրկումներ կլինենՇիրակում ավտոմեքենան ամբարձիչի վրայից ընկել է 36-ամյա տղամարդու վրա. նա տեղում մահացել էՓաշինյանն ինքն է իր ծննդյան օրը զանգահարել Պուտինին. «Փաստ» Ալավերդիում աղետալի վիճակ է, իսկ ոստիկանական ուժեր, իհարկե, չկան․ Հրայր ԱսլանյանՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանն աջակիցների հետ հանդիպման է գնում «շատ կարեւոր մարդու հետ»Սալիվանն ու Քըլըչ նշել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը. Սպիտակ տունՀու իզ միսթր ՔՆՁԽ. Ռուբեն ՄխիթարյանԱյսօր անակնկալ, բայց շատ կարևոր այց է լինելու Այսօր Ադրբեջանը բոլոր մեղքերի մեջ մեղադրում է ՀՀ-ին, բայց նիկոլիստները վախենում են հակադարձել. Էդուարդ ՇարմազանովՀԻՄԱ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում հաշվետվություն է ներկայացնում Հունիսի 4. Օրվա խորհուրդ«Հրապարակ». Կիրանցեցիները շարունակում են քանդել տներըՀրապարակավ քննադատում են, տակից՝ պաշտպանում․ «Հրապարակ»Իրենք իրենց են հերքո՞ւմ, թե՞ բան են հասկացնում․ «Փաստ»Tyga-ն գալիս է Հայաստան. ամառվա ամենաթեժ համերգը՝ Seven Visions, The Dvin-ում«Ժողովուրդ». Արթուր Հովհաննիսյանի դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հաղորդումը ուղարկվել է ՔԿԱվտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ընդհանուր ճանապարհներին միացնելու համար կգանձվի վճար. «Փաստ»«Փաստ». Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել ՓաշինյանինՈստիկանները հարվածներ են հասցրել Սրբազան պայքարի 19-ամյա ցուցարարին. վնասել են դեմքը, գլուխը, մարմինը«Փաստ». Ինչո՞ւ Էմին Երիցյանն անցավ իշխանությունների կողմը. դա հենց այնպես չի եղել«Ժողովուրդ». 1 մլն 65 հազար դրամ 5 աթոռի համար. «հեղափոխական» իշխանության հերթական գնումները«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը իշխանության 6 տարում գրեթե կրկնապատկել է կարողությունը«Ժողովուրդ». ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ«Փաստ». Շնորհավորանքի մասին «թմբկահարում» են, իսկ աջակցության մասին՝ լռումՀայ մրցավարները կսպասարկեն կանանց ԵԱ-ի Բոսնիա և Հերցեգովինա-Մալթա հանդիպումը Իսրայելը պատրաստ է 42 օրով դադարեցնել գnրծnղnւթյունները Գազայում. Նեթանյահու Մեքսիկայի նախագահը մտադիր է թոշակի անցնել ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն չեն դիտարկում Ուկրաինա ռшզմական խորհրդատուներ ուղարկելու հարցը․ Պետքարտուղարություն Կառավարության գաղտնի որոշմամբ վաճառքի է հանվել Գիտատեխնիական գրադարանի շենքը. 60 տարվա պատմության փոշիացումը ցեղասպանություն է, քրեական հանցագործություն Հարավային Կորեան դադարեցնում է Հյուսիսային Կորեայի հետ ռազմական ոլորտի համաձայնագիրը Հայաստանում հերքել են Ադելիա Պետրոսյանին ՀՀ հավաքական հրավիրելու մասին տեղեկությունը Նիդեռլանդներն Ուկրաինային թույլ կտա F-16-երն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար Գլոբալ պատերազմի ներուժը մեծացել է․ Տոկաև «Ամբողջ հայ ժողովրդի ամոթը. հայ ոստիկանները ծեծի են ենթարկել հոգևորականի»․ Սեմյոն Բաղդասարով Փաշինյանի համակիր, «ՔՊ»-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվելՄԱԿ-ի անվտանգության հարցերով ներկայացուցիչը Ժաննա Անդրեասյանի հետ քննարկում է ունեցել
Ամենադիտված