Գինու փառատոնի վայրում դանակահարություն է տեղի ունեցել․ կա սպանված և վիրավոր Սրբազանի քաղաքացիության հարցը կլուծվի, բաներ կան, որոնց մասին հիմա ասել չենք կարող. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 15:30–ին բոլորին հրավիրում եմ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ․ Սրբազան (տեսանյութ) Հարյուրավոր ոստիկաններ հսկում են ԱԺ-ի Դեմիրճյան մուտքը, որ ՔՊ-ականները ներս մտնեն (տեսանյութ) Կարևորն արդյունքն է. արդյունքն այս մարդու հեռացումն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մասնակցում եմ, չեմ վախենում, որովհետև գիտեմ՝ Սրբազանը, եթե մի բան ասել է, ուրեմն լինելու է. ուսանող (տեսանյութ) Գնա՞լ, թե՞ չգնալ Բաղրամյան. Էլիբեգովա Նիկոլի կողմից հրահանգ է տրվել ոստիկանապետ կոչվածին՝ դառնալու հավաքների համար մեկ սադրիչը. Աննա Մկրտչյան (տեսանյութ) Ադրբեջանցի զինվոր է հատել ՀՀ սահմանը ՔՊ-ն այսօր ժողովրդի պահանջի հետ պետք է հաշվի նստի. Ղազարյան (տեսանյութ) 

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք

Տնտեսություն

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է տնտեսական անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների իրականացումը։

Այսպես, 2022-2023 թվականների ընթացքում Հայաստանում ռեզիդենտ երկու ընկերությունների կողմից ԻԻՀ-ից ՀՀ են ներմուծվել և «մաքսային պահեստ մաքսային ընթացակարգով ձևակերպվել շուրջ 820 տոննա ընդհանուր քաշով իրանական ծագման ապրանքներ․ մասնավորապես՝ ներքին այրման շարժիչի յուղեր, հիդրավլիկ համակարգի յուղեր և փոխանցման տուփի յուղեր, որոնք, այնուհետ, ըստ փաստաթղթերի՝ վերաարտահանվել են Վրաստան։

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված վերլուծական և հսկողական համալիր աշխատանքների արդյունքում առաջացել է  կասկած առ  այն, որ հնարավոր է տվյալ գործընթացը կազմակերպվել է՝ ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հարկերի և տուրքերի վճարումից խուսափելու նպատակով: Տվյալները ստուգելու նպատակով հսկողության են վերցվել ընկերությունների կողմից իրականացվող մաքսային գործառնություններն, ու որոշում է կայացվել վերոհիշյալ ընկերությունների կողմից  ներմուծումներ և այնուհետ վերաարտահանումներ իրականացնելու դեպքում բեռնատարները փաստացի զննել ելքի սահմանային անցակետում։

Հերթական անգամ՝ 2023թ-ի դեկտեմբերին, Մեղրիի մաքսային կետով Իրանի Իսլամական Հանրապետությունից 4 բեռնատարով ՀՀ տարածք է ներմուծվել 87,6 տոննա իրանական ծագման ներքին այրման շարժիչի հանքային յուղ: Բեռնատարները, ժամանելով Երևան, ձևակերպվել են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով, որից հետո արդեն «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով և թույլատրվել է դրանց արտահանումը Վրաստան։

2023 թվականի դեկտեմբերի 29-ին նշված բեռնատարները մուտք են գործել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածք, որից հետո մաքսային մարմնի աշխատակցի կողմից տրվել է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտ և թույլատրվել է ապրանքների արտահանումը Վրաստան։ Հիշյալ տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների գործընթացն ավարտվելուց հետո, ՄԴՊ վարչության աշխատակիցները բեռնատարները ենթարկել են մաքսային զննության: Արդյունքում պարզվել է, որ բեռնատարների վրա տեղադրված կապարակնիքներն անվնաս են, սակայն, բեռնատարների կիսակցորդներում բացակայում են վերաարտահանման հայտարարագրերում նշված 87,6 տոննա հանքային յուղերը։

Դեպքի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ առանձնապես խոշոր չափերի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՊԵԿ ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ՀՀ քննչական կոմիտեի կողմից համատեղ իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են նշված ընկերության գործունեությունը կազմակերպող և օժանդակող անձանց շրջանակը, ինչպես նաև այն, որ հիշյալ անձինք կազմակերպել են մեկ այլ ընկերության միջոցով հանքային յուղերի՝ ՀՀ տարածք ներմուծումներն ու արտահանումները դեպի Վրաստան։

Նախկինում Հայաստան ներմուծված և ըստ փաստաթղթերի Վրաստան արտահանված հանքային յուղերի վերաբերյալ համապատասխան հարցում է կատարվել Վրաստանի մաքսային մարմին, որտեղից ստացված պատասխանի համաձայն՝ հիշյալ ընկերությունների կողմից երբևէ Վրաստան յուղեր չեն արտահանվել։ Վերոգրյալի հիման վրա կատարվել է պակաս վճարված մաքսային վճարների հաշվարկ, որի համաձայն ընկերությունների կողմից պակաս է հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 630 մլն ՀՀ դրամ մաքսային վճարներ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ և մաքսատուրք։

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչի կայացված որոշումների հիման վրա,  ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ՀՀ քննչական կոմիտե են տեղափոխվել նշված հանցավոր սխեմայի հետ առնչություն ունեցող  5 անձ։

Քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են կատարվել մի շարք հասցեներում, որոնց արդյունքում կատարվել են փաստաթղթերի և համակարգիչների առգրավումներ։

Ձեռնարկվում են լայնածավալ միջոցառումներ Հայաստանի տարածքում նշված ընկերությունների կողմից յուղերի հնարավոր իրացման վայրերը պարզելու և յուղերը հայտնաբերելու, ինչպես նաև նկարագրված սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։

Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեի կողմից հաղորդում է ներկայացվել  Գլխավոր դատախազություն՝ ՊԵԿ պաշտոնատար անձանց գործողություններում հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով, ինչի հիման վրա  Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու կամ իրենց ծառայողական պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքները պարզելու նպատակով։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի «խոշոր շահում» և կհարկվի 10 տոկոս եկամտային հարկով Գողությունը հաղորդում տված տանտերն էր արել Գինու փառատոնի վայրում դանակահարություն է տեղի ունեցել․ կա սպանված և վիրավոր Սրանով «պատանի խաղամոլ» ինստիտուտը վերացնում ենք, ողջունում եմ օրինագիծը. Աղազարյան Սրբազանի քաղաքացիության հարցը կլուծվի, բաներ կան, որոնց մասին հիմա ասել չենք կարող. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ոստիկանապետը վասալ է, իր համար միևնույն է, թե իր վերևի ֆեոդալը ով կլինի․ Ռուբեն Մխիթարյան15:30–ին բոլորին հրավիրում եմ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ․ Սրբազան (տեսանյութ) Պատանի շախմատիստները շարունակում են ելույթները Մ20 տարեկանների ԱԱ-ում Հարյուրավոր ոստիկաններ հսկում են ԱԺ-ի Դեմիրճյան մուտքը, որ ՔՊ-ականները ներս մտնեն (տեսանյութ) Սա պայքար է, որ ունենանք ազգային, անվտանգ, ինքնիշխան պետություն․ Վարուժան Գեղամյան Երևանի Բագրատունյաց պողոտայում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ Կարևորն արդյունքն է. արդյունքն այս մարդու հեռացումն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նոր նշանակում ՔԿ-ում Մասնակցում եմ, չեմ վախենում, որովհետև գիտեմ՝ Սրբազանը, եթե մի բան ասել է, ուրեմն լինելու է. ուսանող (տեսանյութ) Գնա՞լ, թե՞ չգնալ Բաղրամյան. Էլիբեգովա Նիկոլի կողմից հրահանգ է տրվել ոստիկանապետ կոչվածին՝ դառնալու հավաքների համար մեկ սադրիչը. Աննա Մկրտչյան (տեսանյութ) Ադրբեջանցի զինվոր է հատել ՀՀ սահմանըՔՊ-ն այսօր ժողովրդի պահանջի հետ պետք է հաշվի նստի. Ղազարյան (տեսանյութ) ՃՏՊ Ազատավան գյուղի կամրջին. կան զոհերՈստիկանները տնային կալանքի տակ գտնվող անձին չեն ուղեցում ԲԿ, պատճառաբանելով, որ միտինգներով ծանրաբեռնված են. փաստաբանՄարզերում ոստիկաններ չեն մնացել, անգամ քրեական հետախուզության ծառայողներն են այստեղ. պատգամավոր (տեսանյութ) Գնացեք, Huggies փամփերսները հագեք, վեր ընկեք տեղներդ, գիտենք, որ սարսափած եք. Մարգարիտ Եսայան (տեսանյութ) Լուլուին պահողն իր մասին շանտաժի առարկա նյութերն են, թե պարգեւավճարը, չեմ կարող ասել. Մկրտչյան (տեսանյութ) Անվերջ կարելի է նայել՝ ինչպես է գիշերվա անձրևի երկու կաթիլ ընկնելուց հետո դեպի ոստիկանական մեքենան վազում Հայկազ Ջոմարդյանը․ Աղասի ՄիքայելյանԱհա այս մարդիկ են պահում Փաշինյանին վարչապետի պաշտոնում. եկեք կողք կողքի կանգնենք, որ մեր ոստիկաններին հրաման արձակող սրիկաները հասկանան՝ անիմաստ է. Անահիտ ՍարգսյանԲագրատ Սրբազանն իր աջակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Բաղրամյան պողոտան փակ է, վրաններ են տեղադրվելՀունիսի 10. Օրվա խորհուրդՈստիկանությանը կոնկրետ հրահանգ է տրվել` ամեն գնով պահել Նիկոլի իշխանությունը. Աննա Մկրտչյան (տեսանյութ) Իսրայելի ռազմական կաբինետի նախարարի կուսակցությունը լքել է կառավարությունը Գևորգին չբերեցիք, ոստիկան կտանենք. Բագրատ սրբազանը` ոստիկաններին (տեսանյութ) Մարդ եք առևանգել, հետ բերեք. Բագրատ սրբազանը` ոստիկաններին (տեսանյութ) Վրաստանի նախկին վարչապետի որդին վերադարձել է ԱՄՆ-ից. ընտանիքը հերքում է, որ նա պատժամիջոցների տակ է ընկելԻրավիճակը կառավարական կեցավայրի մոտ խիստ լարվեց. ոստիկանությունը բախման է տանում (տեսանյութ) Էս մարդկանց ասելիք չկա, այստեղ կկանգնենք այնքան ժամանակ, որքան պետք է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Արա-ն էլ ես դու, մնացածն էլ. Պռոշյան-Դեմիրճյան հատվածում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Կառավարական դաչաների հատվածում ևս ցուցարարներին արգելում են առաջ շարժվել (տեսանյութ)Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում քան 72 մլրդ դոլարի համաձայնագրեր են կնքվել Ողբերգություն է, երբ երկրիդ ոստիկանապետը համար 1 խուլիգանն է ու սադրիչը, կարևորը՝ Նիկոլի աթոռը պահեն (տեսանյութ) Ճանապարհը պետք է բացեք, անօրինական է այն, ինչ անում եք՝ խոչընդոտում եք երթին. Սրբազանը` ոստիկաններին (տեսանյութ) Մեզ 15 րոպե ժամանակ տվեք, կասեմ` ինչ ենք անելու, մենք միամիտ մարդիկ չենք, գիտեինք, որ խոչընդոտ կլինի (տեսանյութ) Մի խումբը կմնա Գառնիկ Դանիելյանի հետ, մենք էլ կշարունակենք ընթացքը մյուս ճանապարհով. Սրբազան (տեսանյութ) Սևբերետավորները Կոնդի ամառանոցի մոտ են, ուր հասել է Սրբազանի երթըԱյսօր գիշերում ենք Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում. Բագրատ ՍրբազանՊակիստանի բանակը հայտնել է Աֆղանստանի սահմանին ռումբի պայթյունից 7 զինվորի զոհվելու մասին Բագրատ Սրբազանի հետ երթի մասնակիցները քայլում են դեպի Պռոշյան փողոց. մյուս մասը մնաց Բաղրամյան փողոցում (ուղիղ)«Տեղեկություններ կան, որ առաջիկա ժամերին հատուկ խափանվելու է ինտերնետի աշխատանքը». Վահե ԴավթյանՀայաստանի Մ19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լիբանանի հետ «Մակրոնի կարևոր քայլը, Փաշինյանն այլընտրանք չունի». Սուրեն Սուրենյանց «Իրավիճակը մի սրե'ք», «Ոստիկանությունը կասեցրել է երթը», «Հետ գնացե'ք». ԱԺ-ի դիմաց գերլարված վիճակ է
Ամենադիտված