Совет НС отклонил предложение оппозиционных фракций о проведении внеочередной сессии Снят фильм “Быть человеком. Манифест Рубена Варданяна” Министр иностранных дел Армении поздравил индийского коллегу с переназначением на должность министра ИД страны И.о. главы МИД о «Зангезурском коридоре»: Иран против изменений границ в регионе Митинг во главе с архиепископом Багратом на Площади Республики (прямой эфир) Захарова: МИД России направил Армении ноту протеста после посещения армянской делегацией Бучи В Белом доме отказались сообщить, состоится ли встреча Байдена и Нетаньяху в Вашингтоне Нарендра Моди в третий раз будет приведен к присяге в качестве премьер-министра Индии Иран призвал страны группы D-8 разорвать все отношения с Израилем Никол Пашинян посетил участок села Марц межгосударственной дороги Ванадзор- Алаверди 

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք

Экономика

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է տնտեսական անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների իրականացումը։

Այսպես, 2022-2023 թվականների ընթացքում Հայաստանում ռեզիդենտ երկու ընկերությունների կողմից ԻԻՀ-ից ՀՀ են ներմուծվել և «մաքսային պահեստ մաքսային ընթացակարգով ձևակերպվել շուրջ 820 տոննա ընդհանուր քաշով իրանական ծագման ապրանքներ․ մասնավորապես՝ ներքին այրման շարժիչի յուղեր, հիդրավլիկ համակարգի յուղեր և փոխանցման տուփի յուղեր, որոնք, այնուհետ, ըստ փաստաթղթերի՝ վերաարտահանվել են Վրաստան։

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված վերլուծական և հսկողական համալիր աշխատանքների արդյունքում առաջացել է  կասկած առ  այն, որ հնարավոր է տվյալ գործընթացը կազմակերպվել է՝ ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հարկերի և տուրքերի վճարումից խուսափելու նպատակով: Տվյալները ստուգելու նպատակով հսկողության են վերցվել ընկերությունների կողմից իրականացվող մաքսային գործառնություններն, ու որոշում է կայացվել վերոհիշյալ ընկերությունների կողմից  ներմուծումներ և այնուհետ վերաարտահանումներ իրականացնելու դեպքում բեռնատարները փաստացի զննել ելքի սահմանային անցակետում։

Հերթական անգամ՝ 2023թ-ի դեկտեմբերին, Մեղրիի մաքսային կետով Իրանի Իսլամական Հանրապետությունից 4 բեռնատարով ՀՀ տարածք է ներմուծվել 87,6 տոննա իրանական ծագման ներքին այրման շարժիչի հանքային յուղ: Բեռնատարները, ժամանելով Երևան, ձևակերպվել են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով, որից հետո արդեն «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով և թույլատրվել է դրանց արտահանումը Վրաստան։

2023 թվականի դեկտեմբերի 29-ին նշված բեռնատարները մուտք են գործել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածք, որից հետո մաքսային մարմնի աշխատակցի կողմից տրվել է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտ և թույլատրվել է ապրանքների արտահանումը Վրաստան։ Հիշյալ տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների գործընթացն ավարտվելուց հետո, ՄԴՊ վարչության աշխատակիցները բեռնատարները ենթարկել են մաքսային զննության: Արդյունքում պարզվել է, որ բեռնատարների վրա տեղադրված կապարակնիքներն անվնաս են, սակայն, բեռնատարների կիսակցորդներում բացակայում են վերաարտահանման հայտարարագրերում նշված 87,6 տոննա հանքային յուղերը։

Դեպքի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ առանձնապես խոշոր չափերի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՊԵԿ ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ՀՀ քննչական կոմիտեի կողմից համատեղ իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են նշված ընկերության գործունեությունը կազմակերպող և օժանդակող անձանց շրջանակը, ինչպես նաև այն, որ հիշյալ անձինք կազմակերպել են մեկ այլ ընկերության միջոցով հանքային յուղերի՝ ՀՀ տարածք ներմուծումներն ու արտահանումները դեպի Վրաստան։

Նախկինում Հայաստան ներմուծված և ըստ փաստաթղթերի Վրաստան արտահանված հանքային յուղերի վերաբերյալ համապատասխան հարցում է կատարվել Վրաստանի մաքսային մարմին, որտեղից ստացված պատասխանի համաձայն՝ հիշյալ ընկերությունների կողմից երբևէ Վրաստան յուղեր չեն արտահանվել։ Վերոգրյալի հիման վրա կատարվել է պակաս վճարված մաքսային վճարների հաշվարկ, որի համաձայն ընկերությունների կողմից պակաս է հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 630 մլն ՀՀ դրամ մաքսային վճարներ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ և մաքսատուրք։

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչի կայացված որոշումների հիման վրա,  ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ՀՀ քննչական կոմիտե են տեղափոխվել նշված հանցավոր սխեմայի հետ առնչություն ունեցող  5 անձ։

Քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են կատարվել մի շարք հասցեներում, որոնց արդյունքում կատարվել են փաստաթղթերի և համակարգիչների առգրավումներ։

Ձեռնարկվում են լայնածավալ միջոցառումներ Հայաստանի տարածքում նշված ընկերությունների կողմից յուղերի հնարավոր իրացման վայրերը պարզելու և յուղերը հայտնաբերելու, ինչպես նաև նկարագրված սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։

Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեի կողմից հաղորդում է ներկայացվել  Գլխավոր դատախազություն՝ ՊԵԿ պաշտոնատար անձանց գործողություններում հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով, ինչի հիման վրա  Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու կամ իրենց ծառայողական պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքները պարզելու նպատակով։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Правительство Бельгии ушло в отставкуПремьер-министры России и Азербайджана провели переговорыПрезидент Чехии уверен, что итоги выборов в Европарламент не изменят базовых ценностей ЕСГлава МИД Турции и Шойгу обсудили партнерство в вопросе региональной безопасностиГалстанян об отказе созыва внеочередного заседания НС: Это не стало для нас неожиданностьюСовет НС отклонил предложение оппозиционных фракций о проведении внеочередной сессииМамиджанян: Возможно, через 96 часов вопрос еще не будет решен, но мы найдем решениеКонджорян: Всех граждан Армении мы считаем нашим народомСамолет Вооруженных сил Украины впервые поразил цель на территории России: Sky NewsВсе стороны согласны с тем, что участие России в диалоге по Украине необходимо: МИД ШвейцарииКороль Бельгии принял отставку правительства премьер-министра Де КрооСнят фильм “Быть человеком. Манифест Рубена Варданяна”WP: пропалестинские активисты исписали граффити статуи возле Белого домаАрхиепископ: По всем направлениям в нашей жизни одна разрухаВышел фильм «Быть человеком. Манифест Рубена Варданяна»Toxicological Sciences: вечные химикаты связаны с высоким риском болезней сердцаМинистр иностранных дел Армении поздравил индийского коллегу с переназначением на должность министра ИД страныЗеленский: «Украинские войска полностью контролируют ситуацию в Сумской области»Ереванский метрополитен: 8 из 32 колесных пар уже находятся у насПремьер-министр Бельгии уходит в отставку после поражения на парламентских выборахЮжная Корея насчитала 310 шаров с мусором, запущенных 9 июня из КНДРЧетверых граждан Азербайджана признали виновными в жестоком убийстве в Красноярском краеВ июне и июле в Ереване будет проведен ряд культурных проектовИ.о. главы МИД о «Зангезурском коридоре»: Иран против изменений границ в регионе Нетаньяху призвал лидера оппозиции Бенни Ганца пересмотреть решение о выходе из правительстваДвижение «Тавуш во имя Родины» призывает граждан объединиться и решить вопрос будущего АрменииДепутат: В областях Армении не осталось стражей порядка - даже сотрудники уголовной полиции находятся здесьНа выборах в Европарламент лидирует Европейская народная партияМакрон назначил новые выборы в Национальное собрание из-за поражения его партии на выборах в ЕвропарламентВ Telegram произошел масштабный сбойНефть Brent подорожала до $79,8 за баррельНа территории Армении есть закрытые автодорогиВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 10 ИЮНЯШествие во главе с архиепископом Багратом Галстаняном дошло до проспекта БаграмянаПартия министра военного кабинета Израиля покинула правительствоKia отзывает около 463 тыс. автомобилей в США из-за опасности возгорания при парковке или движенииОрганизаторы митинга подсветили здания правительства и почты в виде горы АраратМитинг во главе с архиепископом Багратом на Площади Республики (прямой эфир)Израиль продлил запрет на деятельность телеканала Al Jazeera в стране еще на 45 днейФранция и США продолжат совместные усилия по деэскалации напряженности на Ближнем ВостокеЗахарова: МИД России направил Армении ноту протеста после посещения армянской делегацией БучиВ Белом доме отказались сообщить, состоится ли встреча Байдена и Нетаньяху в ВашингтонеПогода в АрменииМарукян: Алиев хочет ликвидировать все основы международного права, связанные с нагорно-карабахским конфликтомПо обвинению в нападении на премьер-министра Дании арестован 39-летний гражданин ПольшиНикол Пашинян решительно осудил нападение на премьер-министра ДанииНарендра Моди в третий раз будет приведен к присяге в качестве премьер-министра ИндииУченые впервые выяснили, что тигровых акул может вырвать проглоченными ими мелкими животнымиИран призвал страны группы D-8 разорвать все отношения с ИзраилемВ работе Telegram зафиксирован массовый сбой
Самое популярное