Armenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaboration Former French Prime Minister Arrives in Armenia Turkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - Rubinyan Armenia sees a real opportunity to finalize and sign draft peace treaty with Azerbaijan Private conversation held between Ararat Mirzoyan and James O'Brien in Yerevan Vahagn Khachaturyan received the ambassador of Georgia to Armenia Activities of Iranian consulate in Kapan are going well: Kanaani Capstone meeting of the Armenia-US Strategic Dialogue to be held in Yerevan Mirzoyan and leadership of Armenian Assembly of America exchanged ideas on Armenia-US political dialogue and regional issues Acting FM on ‘Zangezur corridor’: Iran is against changes in regional borders 

Ո՞ւմ թելադրանքով է Արսեն Թորոսյանը բացահայտ ստում լրատվամիջոցներին

Analytical

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի առաջին իսկ օրերից ՀՀ առողջապահության նախարարությանն օգնության ձեռք մեկնեցին մի շարք երկրներ, այդ թվում՝ առաջիններից մեկն էլ Ռուսաստանի Դաշնությունն էր: Պարզելու համար, թե ինչ չափով, ինչ տեսքով և ծավալի է եղել ՌԴ տրամադրած օգնությունը, ԼՈՒՐԵՐ.com-ը պաշտոնական հարցում էր հղել ՀՀ առողջապահության նախարարությանը: Պատասխանը՝ ստորև: 




Առողջապահության նախարարության տրամադրած տվյալները, սակայն, որոշակի կասկածներ էին ներշնչում` կապված տրամադրված օգնության ծավալների հետ: Մի փոքր դժվար է պատկերացրել, որ ԱՄՆ-ին շուրջ մեկ միլիոն դոլարի օգնություն տրամադրած Ռուսաստանը դաշնակից Հայաստանին տրամադրել է ընդամենը մի քանի թեստ և ռեագենտ: 


Ստուգելու համար նախարարության տրամադրած տվյալները` հարցումով դիմեցինք նաև Հայաստանում ՌԴ դեսպանատուն: Եվ այսպես, դեսպանատնից հայտնում են, որ «Росптребнодзор»-ի և ՀՀ առողջապահության նախարարության միջև գործող համագործակցության համաձայնագրի շրջանակներում Հայաստանին ահատույց տրամադրվել են՝ 


Փետրվարի 4-ին՝ 500 լաբորատոր թեստ 

Մարտի 13-ին՝ 1000 լաբորատոր թեստ 

Ապրիլի 13-ին՝ 20 հազար հետազոտության համար նախատեսված ռեագենտ 

Ապրիլի 23-ին՝ 13.5 հազար հետազոտության համար նախատեսված ռեագենտ և 7 բժշկական ջերմաչափ 

Մայիսի 13-ին՝ 20 հազար հետազոտության համար նախատեսված ռեագենտ 

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնին անհատույց տրամադրվել է ռուսական արտադրության 8 ավտոմեքենա, ինչպես նաև համակարգչային տեխնիկա:

Պաշտպանության նախարարության գծով Հայաստանին որպես օգնություն է տրամադրվել շարժական դիագնոստիկ լաբորատորիան, որում ռուս մասնագետների կողմից ավելի քան 16 հազար թեստ է արվել: 

Բացի այդ, հունիսի 22-ին հատուկ չվերթով Հայաստան է ժամանել ռուս բժիշկների 50 հոգանոց խումբը: 

Դեսպանատունը նշում է նաև, որ Հայաստանում ռուսական կապիտալով գործող մի շարք ընկերություններ՝ Հարավկովկասյան երկաթուղիները, ՎՏԲ բանկը, ՀԷՑ-ը, զգալի ֆինանսական միջոցներ են փոխանցել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բացված և համավարակի դեմ պայքարի համար նախատեսված հատուկ հաշվեհամարին: Դեսպանատունը նաև շեշտում է, որ վերը նշված օգնությունը վերաբերվում է միայն այն աջակցությանը, որը տրամադրվել է դիվանագիտական խողովակներով, իսկ ընդհանուր առմամբ ՀՀ –ին ՌԴ-ին տրամադրած օգնությունը շատ ավելի մեծ ծավալների է: 


Ինչպես տեսնում ենք, առողջապահության նախարարության և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան տրամադրված տվյալները միմյանցից, մեղմ ասած, տարբերվում են: Մնում է հասկանալ, թե ինչ նպատակով է Արսեն Թորոսյանի ղեկավարած կառույցը բացահայտ սուտ տեղեկություն տրամադրում  լրատվամիջոցներին: Իհարկե, կարելի է կռահել, որ «Բաց հասարակության հիմնադրամի» հետ սերտ կապեր ունեցող նախարարը, ում պատվին արտասահմանյան սորոսական կայքերից մեկը անգամ «Հաջողության պատմություն» վերնագրով հոդված Է ձոնել, իսկ ինքն էլ իր հերթին կարկառուն սորոսականներով է համալրեր առողջապահության ողջ համակարգը, ունի որոշակի հիմքեր և պատճառներ` թաքցնելու ՌԴ օգնության իրական ծավալները: Նույն առողջապահության նախարարությունը ջանք ու եռանդ չէր խնայում փիառելու՝ «Բաց հասարակության հիմնադրամի» կողմից ՀՀ մարզերում համավարակից տուժածներին բաժանվող օգնությունը:

Ակնհայտ է, որ նախարարությունը տիրապետում էր ՌԴ տրամադրած օգնության ողջ ծավալի մասին տեղեկատվությանը, քանի որ օգնությունը տրամադրվել է հենց նախարարության հետ ունեցած համագործակցության համաձայնագրի հիման վրա և նախարարության գծով: Այժմ գլխավոր հարցը թերևս այն է, թե ո՞վ պետք է պատասխան տա լրատվամիջոցներին բացահայտ ստելու համար և ո՞ւմ թելադրանքով է, ընդհանրապես, պատկան մարմինը դիմում նման կեղծիքի: Տպավորություն է ստեղծվում, որ ժողովրդի հետ անկեղծ, բաց և թափանցիկ լինելու կոչերը դեկլարատիվ բնույթ ունեն և չեն վերաբերվում ոչ Արսեն Թորոսյանին, ոչ էլ նրա ղեկավարած կառույցին, որը, ինչպես տեսնում ենք, չի խորշում ինչ-ինչ շահերից ելնելով սեփական հանրությանը մոլորության մատնելուց...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Fire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shotsFour US college instructors injured in China stabbing attackTurkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - RubinyanUN Security Council backs US Israel-Gaza ceasefire planArmenia sees a real opportunity to finalize and sign draft peace treaty with AzerbaijanArmenia-US Strategic Dialogue capstone meeting underway in YerevanPrivate conversation held between Ararat Mirzoyan and James O'Brien in YerevanMayor of Glendale to visit ArmeniaOil Prices UpVahagn Khachaturyan received the ambassador of Georgia to ArmeniaEuropean People's Party wins European Parliament electionsDefense ministers of Azerbaijan and Georgia metCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsActivities of Iranian consulate in Kapan are going well: KanaaniCapstone meeting of the Armenia-US Strategic Dialogue to be held in YerevanArmenia National Security Service has no facts regarding possible border crossing by Azerbaijan servicemanMirzoyan and leadership of Armenian Assembly of America exchanged ideas on Armenia-US political dialogue and regional issuesBenny Gantz resigned from Netanyahu's military cabinetAliyev and Erdogan will exchange ideas on regional and international issuesArmenia recorded significant increase in economic activity in January-March 2024 compared to same period last yearActing FM on ‘Zangezur corridor’: Iran is against changes in regional bordersPhotos of new iPhone 16 battery published: It looks quite unusualBianca Censori makes herself known again, this time because of too modest outfitYerevan retains financial obligations in accordance with CSTO CharterNetanyahu asks Gantz not to resign from Israel’s War CabinetTelegram experiences large-scale outageFrance's Macron calls a snap legislative election after defeat in EU voteSeveral roads closed across ArmeniYerevan Marshal Baghramyan Avenue is closed off by opposition movementRecord 13 million to sit ‘world’s toughest’ college entrance examPrime Ministers of Estonia and Belgium and Polish Foreign Minister are claiming post of head of EU diplomacyPrime Minister visited Alaverdi's Sanahin station district and talked with residentsJLo ready to sacrifice everything to save marriage to Ben AffleckTraffic on Marts village road restored: Nikol PashinyanLuxurious evening for the super rich: $65k for trip aboard yacht, with rare LOUIS XIII brandy, Petrossian CaviarNikol Pashinyan visited Lori ProvinceAttack on Prime Minister of DenmarkParis will train 4,500 soldiers of armed forces of Ukraine: MacronOil Prices Down Apple has new policy: Broken iPhone and Apple Watch screens will no longer be replaced free of charge under warrantyUS Assistant Secretary of State to visit Armenia
Most Popular