Pashinyan, Putin hold phone call Today is International Children's Day Ruben Rubinyan receives Ambassador of Switzerland to Armenia US weapons already used in attempts to strike Russian territory: Peskov Armenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail Mishustin Diplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zone West is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov Armenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTO Agreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, Zakharova Armenian MFA extends congratulations to Croatia on Statehood Day 

ՆԱՏՕ-ի «աքիլեսյան գարշապարը» և Հայաստանի զինանոցի չարգելված զենքերը

Analytical

Արցախի Հանրապետության դեմ ու Հայաստանի սահմաններին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմական և քաղաքական աջակցությունը չեն կարող անհետևանք մնալ: Գործուն և արդյունավետ քայլեր են անհրաժեշտ մի կողմից Ադրբեջանին ռազմաքաղաքական կապիտուլյացիայի ենթարկելու, մյուս կողմից՝ Թուրքիայի տարածաշրջանային ախորժակը և մտադրությունները սանձելու համար: 

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ով միացել է հյուսիսատլանտյան դաշինքին դեռևս 1952թ. (ընդ որում, Հունաստանի հետ միաժամանակ)՝ սառը պատերազմի ամենաթեժ տարիներին, երբ աշխարհը կարծեք կիսվել էր պայմանական Արևմուտքի և Խորհրդային ճամբարի միջև, և դաժան պայքար էր գնում երկու այդ ճամբարների միջև ազդեցության ոլորտների և գոտիների համար: Երկու ճամբարն էլ առաջնորդվում էր «բաժանիր և տիրիր» սկզբունքով, և պատրաստ էին գործի դնել բոլոր միջոցները՝ դիվանագիտական հնարքները, ֆինասատնտեսական ճնշումները, գաղափարային և գաղափարախոսական քարոզչությունը, տեղեկատվական պատերազմները, հիբրիդային պայքարի միջոցները, և այլն: Պատրաստ էին կանգ չառնել անգամ միջուկային զենքի կիրառման հնարավոր ծանրագույն հետևանքների հեռանկարի դեմ: Բարեբախտաբար, բանը դրան չհասավ, և մարդկությունը չգնաց խելահեղ քայլերի:

Ժամանակները փոխվեցին, չկան այլևս հակոտնյա երկու այդ ճամբարները, և կարծեք ժողովրդավարական խաղաղությունն ավելի է ամրապնդվում աշխարհում: Սակայն աշխարհի քարտեզի վրա դեռ կա երկու երկիր, որոնք միջնադարյան վանդալների կամ բարբարոսների վարքագծից շատ հեռու չեն գնացել: Եւ այդ երկրներից մեկը ոչ ավել, ոչ պակաս ՆԱՏՕ-ի անդամ է, մի կառույցի որի գերագույն նպատակը հավաքական պաշտպանությունն է, ինչպես նաև՝ խաղաղության, անվտանգության և կայունության հաստատումը: Այն նաև Եվրամիության գործընկերներից մեկն է: Թուրքիան իր նախագահով հանդերձ գլխացավանք է դարձել բոլորի համար, սակայն նրանից ազատվելն այդքան էլ հեշտ գործընթաց չէ, ինչպես շատերն են ակնկալում կամ ուզում տեսնել: Այն նաև, ըստ էության, դարձել է ՆԱՏՕ-ի աքիլեսյան գարշապարը և հեղինակազրկող և թույլ օղակը, որի հեռացումը թեև հնարավոր է, սակայն ՆԱՏՕ-ի օրակարգային հարց չէ գոնե այս պահին և մի շարք պատճառներով: 

Այս իրավիճակում, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, ջիհադիստ վարձկանների և զենքի թիրախային կիրառմամբ, ոճրագործություններ է կատարում Հայաստանի և Արցախի սահմաններից ներս հայ խաղաղ բնակչության նկատմամբ, անհրաժեշտ են այնպիսի քայլեր և սխեմաներ, որոնք կկարողանան ի դերև հանել Թուրքիայի բոլոր մտադրությունները, և նաև՝ ցույց կտան հենց ՆԱՏՕ-ին և Թուրքիայի գործընկեր երկրներին, այդ թվում և՝ Ռուսաստանին, մեր տարածաշրջանում և անդին վերջինիս կործանարար և անհեռատես քաղաքականությունը, որը կարող է հրդեհել ողջ Կովկասը և անդառնալիորեն ապակայունացնել տարածաշրջանը՝ վերածելով այն երկրորդ Սիրիայի: 

Բայց հարցն այն է, թե արդյո՞ք այս ուղերձները հասանելի կամ ընկալելի են ՆԱՏՕ-ի նման ռազմաքաղաքական կառույցի, ինչպես նաև՝ այլ դերակատարների համար: Միգուցե՝ այո՛, միգուցե՝ ո՛չ: Եթե հույսը ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցչությունն է, որը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչներին հստակ կբացատրեր և կհիմնավորեր խնդրի լրջությունը, հեռահարությունը և անթույրատրելիությունը, որպեսզի վերջինս անի համապատասխան հետևություններ՝ ի շահ Հայաստանի, ապա այստեղ մենք իհարկե խնդիրներ ունենք, քանի որ Հայաստանը շատ սահմանափակ և կաշկանդված հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի՝ որպես ռազմաքաղաքական կառույցի հետ: Պատճառները պետք է փնտրել Հայաստանի գրեթե 30 տարվա անորոշ և կաշկանդված արտաքին քաղաքականության մեջ, որը չգիտես ինչու և ինչպես կոչել են «կոմպլեմենտար», իսկ հիմա էլ՝ «ազգային շահերի վրա հիմնված»: Սակայն սա հարցի միայն մի կողմն է: Մյուս կողմն այն է, որ անկախ այդ հանգամանքներից՝ ստեղծված պատերազմական իրավիճակում, երբ ամեն րոպեն, եթե ոչ՝ վայրկյանը, կարևոր է, պետք է նետվել դիվանագիտական «հակագրոհի» և օգտագործել զինանոցում գտնվող ամեն միջոց: Իսկ ի՞նչ է անում պաշտոնական Երևանը: Հիմնականում, հարցը փորձում է լուծել հայտարարություններ և հեռախոսազանգեր անելով, մտահոգություն արտահայտելով և լավագույն դեպքում՝ դատապարտելով Թուրքիայի և Ադրբեջանի ահաբեկչական և մարդասպան գործողությունները: Այդ ամենն ունի՞ որևէ ազդեցություն: Իհարկե՝ ունի, բայց ոչ այնքան, որ հիմնական խաղացողներին դրդի կոնկրետ գործողությունների: Պետք են ավելի կոշտ շեշտադրումներ, ավելի հստակ ձևակերպումներ, բանաձևեր: Պետք է շարունակաբար թակել դռները, և հատկապես ձեռնպահ մնալ այս կամ այն երրորդ երկրի հետ գոնե այս փուլում հարաբերությունները լարելուց:

Այստեղ տեղին է հիշատակել մի դրվագ, որը կարծեք այնքան էլ մեծ ռեզոնանս չստացավ, որքան պետք էր: Խոսքը նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախորդ շաբաթ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելության և գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ հանդիպման մասին է: Բնականաբար, շատ մանրամասներ հրապարակային չէին և ենթակա չէին լուսաբանման: Այստեղ կարևոր դետալն այն էր, որ հանդիպման ավարտին նախատեսված էր մամուլի ասուլիս կամ հարցուպատասխան լրագրողների հետ, սակայն եղավ միայն հյուրընկալ կողմի և նախագահ Սարգսյանի հայտարարություն-ելույթը, որի մեջ զգացվում էր նյարդը և որոշակի լարվածություն: Բանն այն է, որ ըստ որոշ աղբյուրների, նախագահ Սարգսյանը շատ կոշտ և Թուրքիայի հասցեն ընդհուպ կոնկրետ մեղադրանքի հասնող հանդիպում-քննարկում է ունեցել Ստոլտենբերգի հետ, և վերջինս պարզապես խնդրել է Սարգսյանին ձեռնպահ մնալ հրապարակավ Թուրքիային կոշտ մեղադրանքներ ուղղելուց: 

Թեև խնդրանքն ընդունվեց, այդուհանդերձ, անգամ այդ համատեքստում նախագահ Սարգսյանի ձևակերպումները թիրախային էին. «ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ռազմական կարողություններն ու սպառազինություններն օգտագործվում են Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ: Նույնքան ցավալի է, որ ՆԱՏՕ-ի որոշ անդամ պետությունների ռազմական սարքավորումներն ու զենքերը, որոնք հավաքված են երկակի նշանակության տեխնոլոգիաներով և պահեստամասերով, ինչպես նաև սերտիֆիկացված են ՆԱՏՕ-ի չափանիշներով, ևս տեղափոխվում են Ադրբեջան և օգտագործվում Արցախի քաղաքացիական բնակչության դեմ։ Ակնհայտ է, որ սա հարցեր է առաջացնում՝ կապված շահագործողի վկայականի կասեցման հետ: Վերահաստատում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և Հայաստանը հավատարիմ է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:»

Առաջին անգամ է, որ նման բարձր ատյանից Հայաստանի ղեկավարի մակարդակով արվում են նման թիրախային հայտարարություններ, և այս գիծը պետք է շարունակել և բյուրեղացնել: Համագործակցությամբ ԱԳՆ-ի և այլ համապատասխան կառույցների՝ Արմեն Սարգսյանը պետք է դիվանագիտական անդադար ռմբակոծման ենթարկի բոլոր ուժային այն կենտրոնները, որոնք ազդեցություն ունեն Թուրքիայի քաղաքական, ռազմական և տնտեսական վարքագծի վրա: Դրանք և՛ արևմտյան կառույցներն են, ինչպես օրինակ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը, և՛ առանձին երկրների ղեկավարները, այդ թվում՝ Թուրքիային բարեկամ և ոչ՝ այնքան: ՀՀ նախագահի ձայնը լսելի և ընկալելի է և՛ Արևմուտքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, և՛ Արևելքի համար, այդ թվում և՝ արաբական և իսլամ դավանող այլ երկրներում, և՛ Ռուսաստանում, որն առանձին մի կարևորություն ունի մեր տարածաշրջանում և մասնավորապես՝ Հայաստանի համար: 

Ի դեպ, Ռուսաստանի մասով լուրեր սկսեցին շրջանառվել, որ նախկին պաշտոնյաներից ոմանք ցանկություն են հայտնել մեկնել Մոսկվա՝ բանակցելու համար: Պետական մտածողություն ունեցող յուրաքանչյուր ոք կարող է հասկանալ, որ անկախ նախկինների հանդեպ ունեցած վերաբերմունքից և նրանց դրական կամ բացասական վաստակից, անընդունելի է, որ վարչապետին, գործող նախագահին և պետական ինստիտուտներին շրջանցելով, սկսեն բանակցել այդ համակարգից դուրս գտնվող մարդիկ, առավել ևս, որ նույն Արմեն Սարգսյանը հիանալի անձնական և պաշտոնական հարաբերություններ ունի Ռուսաստանի ամենատարբեր շրջանակների, այդ թվում՝ թիվ մեկ քաղաքական գործչի հետ: Ընդ որում, այս բազմակողմանիությունն իր դրական ազդեցությունն ունի նաև ՆԱՏՕ-Ռուսաստան-Հայաստան եռանկյունու համատեքստում:

Յուրաքանչյուր կառույց ունի իր թույլ կողմերը, և պետք է օգտագործել զինանոցի չարգելված բոլոր զենքերը նպատակին հասնելու համար: Իսկ զենքը գեղեցիկ է լինում ոչ միայն իր պատյանով և արտաքին այլ որակներով, այլև հատակապես՝ գործածության մեջ: 

Ժամանակն է կատարել թիրախային ճիշտ ռմբակոծումներ...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Withdrawal from Syria only after security ensured: GulerPashinyan, Putin hold phone call18-year-old Chechen is suspected of planning terrorist attack during Paris Olympics in FranceAnkara welcomes sincere efforts of Armenia and Azerbaijan in settlement process: GulerAustin denies NATO expansion caused Ukraine conflictToday is International Children's DayBiden presents new Israel ceasefire plan, calls on Hamas to acceptHow does cheapest Intel Arc 310 graphics card handle modern games? Curious testKaty Perry will perform at the second pre-wedding celebration of the son of Asia's richest man on a cruise shipDefense ministers of the CSTO countries signed documentsAnahit Manasyan meets with residents of disaster zone in LoriGermany will provide Ukraine with additional Patriot air defense system and 500 million euros in aidRuben Rubinyan receives Ambassador of Switzerland to ArmeniaUS weapons already used in attempts to strike Russian territory: PeskovZelensky to sign three security agreements in Stockholm todayArmenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail MishustinAt least 15 dead in east India over 24 hours as temperatures soarFormer Speaker of Iranian Parliament enters presidential raceDiplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zoneArmenia and Azerbaijan are close to peace: AmirbekovNATO getting closer to war every week: OrbanWest is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov14th package of EU sanctions against Russia may be adopted in mid-June: O’SullivanMay 31 - World No Tobacco DayBlinken and Fidan met: Gaza and Caucasus discussedArmenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTOThanks to the 118 million drams support from Karen Vardanyan, modern equipment was supplied to the National Center for Burns 'Guilty'. New York Times prints historic front page on Trump verdictFrance could announce sending military instructors to Ukraine – Le MondeNothing Phone (2a) Special Edition: An even more unusual version of the popular smartphone has appearedWe view political process in Armenia as country's internal affair, ZakharovaArmenian Prime Minister sends congratulatory message to Prime Minister of Croatia on National DayAgreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, ZakharovaOpportunity to establish peace between Armenia and Azerbaijan should not be missed, ErdoğanArmenian MFA extends congratulations to Croatia on Statehood DayKarkop is under the water-SanosyanTwo killed and five injured after Russian S-300 missile attack on KrasnopilliaIsrael has tactical control of Gaza-Egypt border corridor, says military spokesmanUK Parliament dissolved for new general election on July 4, 2024Pressure Grows on Biden to Allow Attacks on Russian Territory, NYTDeputy Prime Minister Mher Grigoryan participates in session of Council of Eurasian Economic CommissionRuben Rubinyna Receives Ambassador Extraordinary and Plenipotentiary of Kingdom of BelgiumSince popular, non-violent, velvet revolution of 2018, Armenia's economy has grown by almost 30 percent: PashinyanSuren Papikyan participated in opening ceremony of Schuman Security and Defence ForumThere is nothing against the church in Armenia - PashinyanSecurity is not enough, we need peace - PashinyanAzerbaijan denies Karabakh ex-state minister of Ruben Vardanyan’s appeal of his illegal arrestStorms kill at least 18 in several US statesPashinyan held remote meeting of operational headquarters of emergency situation management in Lori and Tavush provincesRestrictions to use Western arms to hit Russia hamper Kyiv’s ability to defend itself - Stoltenberg
Most Popular