Ruben Rubinyan receives Ambassador of Switzerland to Armenia US weapons already used in attempts to strike Russian territory: Peskov Armenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail Mishustin Diplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zone West is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov Armenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTO Agreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, Zakharova Armenian MFA extends congratulations to Croatia on Statehood Day Karkop is under the water-Sanosyan Israel has tactical control of Gaza-Egypt border corridor, says military spokesman 

«Դա մեծ շոուի մի դրվագ է»․ Hraparak.am

Right

Քննչական կոմիտեն որոշել է ընդդիմության մեծ հանրահավաքից մեկ օր առաջ՝ փետրվարի 19-ին, մեղադրանք առաջադրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդուն, եւ եւս երկու նախկին պաշտոնյայի։ Հարուցված քրգործի վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, սակայն, լավ չի հասկացվում՝ կոնկրետ ինչում են մեղադրվում նախկին քաղաքապետն ու մյուս պաշտոնյաները, միայն երեւում է, որ խոսքը 2009-11 թթ․ ինչ-որ հողերի օտարման մասին է, որտեղ, ըստ իշխանությունների, թույլ է տրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահում։

Տարոն Մարգարյանի շահերի պաշտպանն արդեն արձագանքել է այս մեղադրանքին՝ հայտնելով, որ քրեական գործը զավեշտալի է, նա չի ընդունում մեղադրանքը եւ հումորով է վերաբերվում դրան։
Մենք զրուցել ենք Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի հետ։ Նա ասաց, որ սա հերթական շինծու գործն է, եւ իր համար նույնպես ծիծաղելի է այս ամենը։ «Էն, ինչը ես պատկերացնում եմ, որ մասով որ ես անցնում եմ, դրա մասին չեմ կարող էս պահին խոսել, որովհետեւ դա նախաքննական գաղտնիք է, եւ պիտի ասեմ, որ վաղուց արդեն ինձ համար սովորություն եմ դարձրել, որ էս ոչմիբանների սարքած գործերին մեկնաբանություն չտամ։ Ինձ համար ուղղակի ծիծաղելի է այս ամենը։ Առավել եւս էն, ինչ որ պատկերացնում եմ, որով որ նորից իմ անունը շահարկվեց, շուտով կլրանա այդ գործի հոբելյանական 3 տարին։ Դրանք գործերի խումբ են։ Ինձ մեղադրանք առաջադրվել էր դեռեւս նախորդ տարի, ուղղակի ինձ համար անհասկանալի էր, թե ինչ կապ ուներ էդ հաղորդագրությունն ինձ հետ։ Եվ ես նույնպես ծիծաղով եմ վերաբերվում նմանատիպ շինծու գործեր պատվիրելուն, սարքելուն, կարելուն»,- ասաց Արման Սահակյանը։

- Հիմա քանի՞ քրեական գործ կա Ձեր դեմ հարուցված։

- Եկեք թիվը չասեմ, քանի որ դրանք բազմաթիվ են, բայց, իհարկե, կոնկրետ ես քրեական գործերով չեմ անցնում, համենայնդեպս, իմ ղեկավարած գերատեսչության հետ կապված գործերը բավականին շատ են, տասնյակներ են։ Բայց մեղադրանք առաջադրվել է այս մի գործով։

- Մի կողմ թողնենք քաղաքական մոտիվացիան, ըստ Ձեզ՝ այդ բազմաթիվ քրեական գործերից որեւէ մեկի տակ հիմք չկա՞, Ձեր աշխատած տարիները լիարժեք մաքո՞ւր են եղել, ու որեւէ չարաշահում չի՞ եղել։

- Իհարկե, չկա։ Ես շատ հանգիստ եմ տանում, հարուցվել են էդ գործերը, թող նայեն, ուսումնասիրեն, եթե ինչ-որ բան կա, թող գտնեն, ես շատ հանգիստ եմ։ Նորից եմ ասում՝ ես արդեն սովորել եմ էս ոչմիբանների սարքած գործերին։

- Մենք հաղորդագրության մեջ կարդում ենք, որ «նախկին քաղաքապետը, նպատակ ունենալով Երեւան քաղաքի որոշ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր եւ իր մերձավորների համար առանձնացնել եւ ձեռք բերել հողատարածքներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց եւ հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին եւ աշխատակիցներին՝ թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագիծ»: Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք, այստեղ կա՞ չարաշահում։

- Ես կարծում եմ, որ որեւիցե չարաշահում չի կարող էդտեղ լինել, եւ Տարոն Մարգարյանի փաստաբանը բավականին հստակ էդ բոլոր շինծու մեղադրանքներին պատասխանները տվել էր իրավական հարթությունում։ Համենայնդեպս, ես կարծում եմ, որ ես որեւէ կապ չունեմ էդ ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների, չգիտեմ՝ ինչ է գրված էնտեղ, դրանց հետ, եւ ես վստահ եմ, որ էս ամեն ինչը, որ շահարկվում է թե՛ իմ, թե՛ Տարոն Մարգարյանի նկատմամբ, ունեն զուտ քաղաքական նկրտումներ։

- Վերադառնալով հաղորդագրությանը, մի փոքր անհասկանալի է՝ ինչո՞ւմ են Ձեզ մեղադրում, կոնկրետ ի՞նչ չարաշահում եք թույլ տվել։

- Անկեղծ ասած՝ ես էլ չեմ պատկերացնում։ Դա մեծ շոուի մի դրվագ է։

- Ձեզ կանչե՞լ են հարցաքննության։

- Այն, ինչ նկարագրված է Քննչական կոմիտեի կողմից, որեւիցե նմանատիպ գործով ես հարցաքննության չեմ հրավիրվել։ Իսկ այդ մեղադրանքը, ես ասացի արդեն, իմ պատկերացումներով՝ այդ գործի շրջանակներում կա եւս մի գործ, որի մասին էդտեղ նկարագրված չէ, եւ նախորդ տարի ինձ էդ մեղադրանքն արդեն առաջադրվել է։ Թե հիմա ինչու է նորից շահարկվում, կարծում եմ՝ բոլորիս համար էլ պարզ է։

- Քանի որ այսօր մեծ հանրահավաք է նախատեսված, ի՞նչ եք կարծում՝ հատո՞ւկ են հենց հանրահավաքից առաջ այս մեղադրանքն առաջադրել։

- Ոչ թե կարծում եմ, այլ հաստատ վստահ եմ դրանում։

- Հնարավո՞ր է, որ հանրահավաքից առաջ, օրինակ, որոշում կայացնեն Ձեզ ձերբակալել։

- Դե, կապրենք՝ կտեսնենք, չեմ կարծում։ Համենայնդեպս, ես մտածում եմ, որ մեր իրավապահ մարմինները, առավել եւս՝ Քննչական կոմիտեի, բավականին շատ քննիչների հետ եմ ծանոթացել, կարծում եմ՝ նորմալ մարդիկ են, ուղղակի իրենք էլ ստիպված փորձում են էդ հանձնարարությունները կատարել։

- Դուք եւ Տարոն Մարգարյանը ներկա լինելո՞ւ եք հանրահավաքին։

- Ոչ միայն ներկա եմ լինելու, այլեւ կոչ եմ անում բոլոր իմ հարազատներին, իմ ընկերներին, իմ մերձավորներին, ի վերջո, 2017 թվականին ես մոտ 20 հազար ձայն եմ հավաքել եւ թիվ 2 ընտրատարածքի բոլոր իմ ընտրողներին խնդրում եմ, կոչ եմ անում, հորդորում եմ, որպեսզի բոլորը մասնակցեն վաղվա հանրահավաքին՝ ի փրկություն մեր երկրի, էս ոչմիբաններից։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Defense ministers of the CSTO countries signed documentsAnahit Manasyan meets with residents of disaster zone in LoriGermany will provide Ukraine with additional Patriot air defense system and 500 million euros in aidRuben Rubinyan receives Ambassador of Switzerland to ArmeniaUS weapons already used in attempts to strike Russian territory: PeskovZelensky to sign three security agreements in Stockholm todayArmenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail MishustinAt least 15 dead in east India over 24 hours as temperatures soarFormer Speaker of Iranian Parliament enters presidential raceDiplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zoneArmenia and Azerbaijan are close to peace: AmirbekovNATO getting closer to war every week: OrbanWest is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov14th package of EU sanctions against Russia may be adopted in mid-June: O’SullivanMay 31 - World No Tobacco DayBlinken and Fidan met: Gaza and Caucasus discussedArmenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTOThanks to the 118 million drams support from Karen Vardanyan, modern equipment was supplied to the National Center for Burns 'Guilty'. New York Times prints historic front page on Trump verdictFrance could announce sending military instructors to Ukraine – Le MondeNothing Phone (2a) Special Edition: An even more unusual version of the popular smartphone has appearedWe view political process in Armenia as country's internal affair, ZakharovaArmenian Prime Minister sends congratulatory message to Prime Minister of Croatia on National DayAgreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, ZakharovaOpportunity to establish peace between Armenia and Azerbaijan should not be missed, ErdoğanArmenian MFA extends congratulations to Croatia on Statehood DayKarkop is under the water-SanosyanTwo killed and five injured after Russian S-300 missile attack on KrasnopilliaIsrael has tactical control of Gaza-Egypt border corridor, says military spokesmanUK Parliament dissolved for new general election on July 4, 2024Pressure Grows on Biden to Allow Attacks on Russian Territory, NYTDeputy Prime Minister Mher Grigoryan participates in session of Council of Eurasian Economic CommissionRuben Rubinyna Receives Ambassador Extraordinary and Plenipotentiary of Kingdom of BelgiumSince popular, non-violent, velvet revolution of 2018, Armenia's economy has grown by almost 30 percent: PashinyanSuren Papikyan participated in opening ceremony of Schuman Security and Defence ForumThere is nothing against the church in Armenia - PashinyanSecurity is not enough, we need peace - PashinyanAzerbaijan denies Karabakh ex-state minister of Ruben Vardanyan’s appeal of his illegal arrestStorms kill at least 18 in several US statesPashinyan held remote meeting of operational headquarters of emergency situation management in Lori and Tavush provincesRestrictions to use Western arms to hit Russia hamper Kyiv’s ability to defend itself - StoltenbergOur common objective is sustainable peace in the South Caucasus – Borrell had a phone conversation with MirzoyanGeorgian parliament committee rejects presidential veto of the divisive ‘foreign agents’ legislationFrance's Macron touts 'indispensable' ties on Germany visitApple's new AI tool will transcribe meetings, lectures and take notesHamas fires rockets at Israel’s Tel AvivArmenia floods’ death toll reached 4, says territorial administration ministerIn total, we have about 17 collapsed bridges, 5-6 of them are large: Gnel SanosyanChina, Japan, and South Korea hold first high-level meeting in nearly five yearsOver 670 feared dead after landslide buries hundreds in Papua New Guinea
Most Popular