Չգիտեմ՝ ում էր պետք, որ Առուշանյանին գետնած տեսնեին. փաստաբան
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբանը գրավոր դիմել է, որ հասկանա, թե ում որոշման հիման վրա է Առուշ Առուշանյանը երեկ բերման ենթարկվել։ Այս մասին այօսր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ փաստաբան Արմեն Մելքոնյանը Առուշ Առուշանյանին բերման ենթարկելուց մանրամասներ ներկայացնելիս.
«Մենք 13։30 գտնվել ենք ՀՔԾ-ի դիմաց, քննիչը մեզ կանչել էր։ 5 րոպե սպասել ենք, որից հետո զանգել ենք քննիչին, վերջինս մեզ խնդրել է, որ գանք 30-35 րոպեից։ Գնացել ենք սուրճ խմելու։ Հասել ենք սրճարան, նստել ենք ու եկան Առուշ Առուշանյանին բերման ենթարկեցին։ Հիմա խնդրում եմ, որ այդ հիմքերը տան, թե ինչ նպատակով, ով է այդ որոշումը կայացրել և ինչ հիմքով են Առուշ Առուշանյանին նման կերպ բերման ենթարկում։ Առնվազն 5 հոգի նկարում էին այդ ամենը։ Ինչ-որ մեկին ինչ-որ բան ունեն ցույց տալու, նրանց խնդիրը դա է։ Չգիտեմ՝ ում էր պետք, որ Առուշանյանին գետնած տեսնեին»,-ասաց փաստաբանը։