Արման Սահակյանն անցնում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով
PoliticalԿառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը անցնում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից։
Գլխավոր դատախազությունը Սահակյանին ծանուցել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում Սահակյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Ծանուցագիր է ուղարկվել նաև Սահակյանի կնոջը՝ Սեդա Հակոբյանին՝ տեղեկացմամբ, որ նրա անվամբ հաշվառված գույքը բռնագանձման առարկա է։