Գերմանիայի սուպերգավաթի խաղում «Բավարիան» հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»
SportԳերմանիայի սուպերգավաթի խաղում Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները հաղթեցին Դորտմունդի «Բորուսիային»:
Երեքշաբթի օրը Դորտմունդում կայացած հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով՝ հօգուտ մյունխենյան կողմի: Դուբլը ձևակերպեց Ռոբերտ Լևանդովսկին (41-րդ և 74-րդ րոպեներ), ևս մեկ գոլ խփեց Թոմաս Մյուլլերը (50֊րդ րոպե): «Բորուսիան» պատասխանեց Մարկո Ռոյսի գոլով (64֊րդ րոպե):
Հանդիպումը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատմության լավագույն հարձակվողներից մեկի՝ Գերդ Մյուլլերի, ով մահացել է կիրակի առավոտյան՝ 75 տարեկան հասակում: ԳԴՀ ազգային հավաքականի կազմում Մյուլլերը նվաճել է 1974 թվականի աշխարհի առաջնությունը և 1972 թվականի Եվրոպայի առաջնությունը: Մյունխենի «Բավարիայի» հետ միասին՝ նա երեք անգամ նվաճել է Եվրոպայի գավաթը և չորս անգամ՝ Գերմանիայի առաջնությունը:
Մյունխենի «Բավարիան» 9 -րդ անգամ նվաճեց Գերմանիայի սուպերգավաթը: