Կա մի մարդ, ում հետ բեմ բարձրանալիս ամեն ինչ փոխվում է. Իվետա Մուկուչյան (լուսանկարներ)
PhotosԵրգչուհի Իվետա Մուկուչյանն Ինստագրամի իր էջում կիսվել է երգիչ Արա Մարտիրոսյանի համերգի ժամանակ արված կադրերով և ներկայացրել իր բեմական կերպարը:
Լուսանկարներում Իվետան կրում է խորը դեկոլտեով վարդագույն կարճ զգեստ և սպիտակ բարձրակրունկներ, նա արձակել է վարսերն ու նախապատվությունը տվել վառ դիմահարդարմանը:
«Կադրեր՝ իմ շատ սիրելի Արա Մարտիրոսյան համերգից: Կա մի մարդ, ում հետ բեմ բարձրանալիս ամեն ինչ փոխվում է: Վտանգավոր ուժեղ էներգիայով երգիչ»,- գրել է Իվետան: