Pashinyan, Putin hold phone call Today is International Children's Day Ruben Rubinyan receives Ambassador of Switzerland to Armenia US weapons already used in attempts to strike Russian territory: Peskov Armenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail Mishustin Diplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zone West is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov Armenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTO Agreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, Zakharova Armenian MFA extends congratulations to Croatia on Statehood Day 

Իմ երգերում արտացոլված են ապրումներս․ երգիչ Սարգիս Եղիազարյանը՝ Youtube-ի արծաթե կոճակին արժանանալու, նոր տեսահոլովակների և առաջիկա պլանների մասին

Interviews

ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցել է երիտասարդ ու սիրված երգիչ Սարգիս Եղիազարյանի հետ, որը հանդիսատեսին ավելի հայտնի դարձավ իր սիրային երգերի շնորհիվ: Երգչի հետ զրուցել ենք նրա կրթության, Youtube-ի արծաթե կոճակին արժանանալու, առաջիկա պլանների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Սարգիս, Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ հայրենիքում կոնսերվատորիա չեք ընդունվում, որովհետև Ձեր միտքն ու ցանկությունը Գերմանիայի կոնսերվատորիան է։ Արդյո՞ք ինչ-որ քայլ ձեռնարկել եք այն իրագործելու համար:

- Սովորել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում՝ դասական վոկալ բաժնում։ Իմ դասախոսների երերազանքն էր կրթությանս շարունակությունը տեսնել Գերմանիայում, երևի թե հենց այդտեղից էլ առաջացել է այնտեղ սովորելու ձգտումս։ Սակայն այսօր կատարվել է մեկ այլ երազանք, որի մասին այն ժամանակ չեմ բարձրաձայնել՝ լինել հայկական էստրադայի մասնիկ, երգիչ, երգել հայկական-ժողովրդական երգեր: Այսօր քիչ թե շատ հասել եմ դրան, և Գերմանիայում դասական վոկալ սովորելու  երազանքս փոքր-ինչ անտեսվել է: Բայց ինչպես երկրից դուրս սովորելը, դասական վոկալին վերադառնալը, այնպես էլ մի շարք այլ երազանքներ, վստահ եմ՝ մի օր իրականանալու են: 

Ձեր երգացանկում գերակշռում են ռոմանտիկ երգերը, քանի որ դրանց երաժշտության հեղինակը Դուք եք, հնարավո՞ր է դրանք նվիրված են կոնկրետ մեկ անձի և դրանցում արտացոլված են Ձեր ապրումները։

- Ճիշտ եք, ռոմանտիկ երգերն իմ երգացանկում գերակշռող են, որոնցից մի մասի հեղինակը ես եմ: Դրանք գրվել են իմ կյանքի տարբեր պայմաններում ու փուլերում: Երգերիս մեջ անկեղծ եմ, որովհետև դրանցում արտացոլված են այդ պահի ապրումներս: Թեև իմ երգացանկում շատ են ռոմանտիկ երգերը, սակայն դա չի նշանակում, որ սահմանափակվում եմ միայն այդ ոճով։ Առաջիկայում ներկայացնելու եմ  պարային և հայկական ժողովրդական երգեր: 

Երկար ժամանակ է պահանջվում արտիստներից Youtube-յան ալիքում հավաքել 100 000-ից ավելի հետևորդ և արժանանալ արծաթե կոճակի։ Ձեզ կարճ ժամանակահատվածում հաջողվեց հասնել դրան։ Կասեք՝ ինչպե՞ս ստացվեց։ 

- YouTube-ն այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս քո երգերը մատուցել և շուտ հասցնել հանդիսատեսին: Երաժշտական գործունեությունս սկսելիս իմ առջև երբեք խնդիր չեմ դրել հավաքել հետևորդներ կամ հետևել թվերին, բայց, փառք Աստծո, ստացվեց այնպես, որ կարճ ժամանակում ինձ հաջողվեց ունենալ 100.000 հետևորդ։ Երբ YouTube-ից նամակ ստացա և տեղեկացա, որ արժանացել եմ արծաթե կոճակի, նույնիսկ անակնկալի եկա, քանի որ զբաղվածությանս պատճառով բավականին երկար ժամանակ չէի հետևում թվերին: Բնականաբար, անչափ հաճելի էր, ինչի համար շնորհակալ եմ նաև իմ հադիսատեսին, հետևորդներին, որովհետև այդ կոճակն իրենց շնորհիվ ձեռք բերված հաղթանակներից մեկն է: 

Սարգիս, Ձեր տեսահոլովակներից մի քանիսը նկարահանել է ռեժիսոր, նաև Ձեր մենեջեր Սյոմա Կոդաբաշյանը։ Նախ ինչպե՞ս ստացվեց Ձեր համագործակցությունը։ Արդյո՞ք հեշտ է աշխատել նրա հետ որպես ռեժիսոր, թե որպես մենեջեր։ 

- Սյոմայի հետ մտերիմ ընկերներ ենք դեռ 2014թ-ից, բայց առաջին համագործակցությունը որպես ռեժիսոր եղել է 2019-ին «Քեզ գտա» տեսահոլովակի նկարահանման նպատակով։ Դրանից հետո արդեն Սյոման հանդիսացավ իմ մենեջերը: Ինչ վերաբերում է՝ ինչպիսին է նա որպես մենեջեր և ռեժիսոր, ապա դրանք տարբեր աշխատանքներ են: Ռեժիսորի աշխատանքում ստեղծագործական պրոցեսում ենք լինում, լրիվ այլ շփման մեջ, իսկ մենեջերի աշխատանքը, կարծում եմ, ավելի պատասխանատու է և զգոնություն պահանջող: Կարող եմ ասել, որ երկու դեպքում էլ համատեղ աշխատանքը հիանալի է ստացվում և առանց կոնֆլիկտների: 

Ձեր ուժերը փորձեցիք նաև հեռուստասերիալներում։ Ինչպե՞ս կարողացաք առանց դերասանական կրթություն ունենալու մարմնավորել ոչ այնքան երկրորդական կերպարներ։ Արդյո՞ք հեռուստադիտողը Ձեզ կրկին կտեսնի հեռուստասերիալներում:

- Այո՛, առաջարկը ստացել եմ ռեժիսոր Ելենա Արշակյանի կողմից, նկարահանվել եմ Հայաստանում ամենառեյտինգային «Պատվից առավել» և «Աղթամար» հեռուստասերիալներում: Առաջարկը ստանալիս, իհարկե, մտածում էի` համաձայնե՞լ, թե՞ ոչ, քանի որ մեծ պատասխանատվության զգացում կար, բայց միաժամանակ հետաքրքրություն և ցանկություն ունեի փորձել ինձ նաև այդ ոլորտում։ Ասել, թե երգարվեստը դերասանական արվեստից ծայրահեղ տարբեր է, սխալ կլինի, քանի որ թե՛ երգիչը, թե՛ դերասանն արտիստներ են: Պարզապես երկու դեպքում էլ պետք է ճիշտ ներկայանալ՝ մարմնավորելով տարբեր կերպարներ, որոնք կարող են խորթ լինել քեզ: Որպես դերասան ներկայանալու շատ առաջարկներ կան, բայց, զբաղված լինելով երգարվեստով, առայժմ բոլոր առաջարկներից հրաժարվել եմ, հետոն՝ չգիտեմ, չեմ ուզում խոստանալ: 

Դերասան, երգիչ, թե ստեղծագործող, որը՞ կընտրեիք որպես մասնագիտություն ամբողջ կյանքի համար:

- Գիտեք, ես այն մարդկանցից եմ, որը համարում է՝ մարդ չի կարող տարբեր ոլորտներում լինել լավագույնը։ Հետևաբար, ինձ համար ավելի կոմֆորտ է երգիչ-ստեղծագործողի աշխատանքը: Ես կատարում եմ ոչ միայն իմ, այլև շատ այլ կոմպոզիտորների, տարբեր հեղինակների գրած երգերը: 

2021-ը ստեղծագործական բուռն տարի էր Ձեզ համար։ Ի՞նչ սպասել 2022-ին։ 

- Այո՛, 2021-ին մենահամերգներ ունեցա Երևանում և մարզերում: Շնորհակալ եմ ինքս ինձ այն առումով, որ կարողացա հանդիսատեսիս ցանկությունները կատարել ու սպասելիքները ինչ-որ չափով արդարացնել: 2022-ի նախագծերի մեջ մտնում է ավելի ընդարձակել սահմանները և ներկայանալ ՀՀ-ից դուրս ապրող հայ հանդիսատեսին: Ինչ վերաբերվում է նոր երգերին և տեսահոլովակներին, ապա ասեմ՝ տարին արդեն իսկ սկսել եմ նոր տեսահոլովակով: Ունեմ նաև նոր երգեր, որոնք  նույնպես կհանձնեմ հանդիսատեսի դատին։ Ինչպես ասում են՝ Աստված առաջ:

Հարցազրույցը՝ Սոնա Հարությունյանի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Withdrawal from Syria only after security ensured: GulerPashinyan, Putin hold phone call18-year-old Chechen is suspected of planning terrorist attack during Paris Olympics in FranceAnkara welcomes sincere efforts of Armenia and Azerbaijan in settlement process: GulerAustin denies NATO expansion caused Ukraine conflictToday is International Children's DayBiden presents new Israel ceasefire plan, calls on Hamas to acceptHow does cheapest Intel Arc 310 graphics card handle modern games? Curious testKaty Perry will perform at the second pre-wedding celebration of the son of Asia's richest man on a cruise shipDefense ministers of the CSTO countries signed documentsAnahit Manasyan meets with residents of disaster zone in LoriGermany will provide Ukraine with additional Patriot air defense system and 500 million euros in aidRuben Rubinyan receives Ambassador of Switzerland to ArmeniaUS weapons already used in attempts to strike Russian territory: PeskovZelensky to sign three security agreements in Stockholm todayArmenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail MishustinAt least 15 dead in east India over 24 hours as temperatures soarFormer Speaker of Iranian Parliament enters presidential raceDiplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zoneArmenia and Azerbaijan are close to peace: AmirbekovNATO getting closer to war every week: OrbanWest is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov14th package of EU sanctions against Russia may be adopted in mid-June: O’SullivanMay 31 - World No Tobacco DayBlinken and Fidan met: Gaza and Caucasus discussedArmenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTOThanks to the 118 million drams support from Karen Vardanyan, modern equipment was supplied to the National Center for Burns 'Guilty'. New York Times prints historic front page on Trump verdictFrance could announce sending military instructors to Ukraine – Le MondeNothing Phone (2a) Special Edition: An even more unusual version of the popular smartphone has appearedWe view political process in Armenia as country's internal affair, ZakharovaArmenian Prime Minister sends congratulatory message to Prime Minister of Croatia on National DayAgreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, ZakharovaOpportunity to establish peace between Armenia and Azerbaijan should not be missed, ErdoğanArmenian MFA extends congratulations to Croatia on Statehood DayKarkop is under the water-SanosyanTwo killed and five injured after Russian S-300 missile attack on KrasnopilliaIsrael has tactical control of Gaza-Egypt border corridor, says military spokesmanUK Parliament dissolved for new general election on July 4, 2024Pressure Grows on Biden to Allow Attacks on Russian Territory, NYTDeputy Prime Minister Mher Grigoryan participates in session of Council of Eurasian Economic CommissionRuben Rubinyna Receives Ambassador Extraordinary and Plenipotentiary of Kingdom of BelgiumSince popular, non-violent, velvet revolution of 2018, Armenia's economy has grown by almost 30 percent: PashinyanSuren Papikyan participated in opening ceremony of Schuman Security and Defence ForumThere is nothing against the church in Armenia - PashinyanSecurity is not enough, we need peace - PashinyanAzerbaijan denies Karabakh ex-state minister of Ruben Vardanyan’s appeal of his illegal arrestStorms kill at least 18 in several US statesPashinyan held remote meeting of operational headquarters of emergency situation management in Lori and Tavush provincesRestrictions to use Western arms to hit Russia hamper Kyiv’s ability to defend itself - Stoltenberg
Most Popular