Pashinyan, Putin hold phone call Today is International Children's Day Ruben Rubinyan receives Ambassador of Switzerland to Armenia US weapons already used in attempts to strike Russian territory: Peskov Armenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail Mishustin Diplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zone West is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov Armenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTO Agreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, Zakharova Armenian MFA extends congratulations to Croatia on Statehood Day 

«Երեմյան Փրոջեքթս»-ը 15 տարի ՀՀ-ում ռեստորանային ոլորտի կայացման ակունքներում է

Armenia

Տեղի է ունեցել Հայաստանում ռեստորանային ոլորտի առաջատար կազմակերպություններից «Երեմյան Փրոջեքթս»-ի տարեկան ամփոփիչ ժողովը։  Այս տարեկան ժողովն առանձնահատուկ և խորհրդանշական  էր նրանով, որ ընկերությունը, բացի  2020-2021-ը, ամփոփում էր նաև հիմնադրման և գործունեության 15 ամյակն ու անցած ճանապարհը։ Վերջին երկու տարիների, ինչպես նաև 15 տարվա ձեռքբերումների և հետագա անելիքների մասին զրուցել ենք «Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ:

Ամփոփում էին տասնհինգ տարին, խորհրդանշական էր, ժողովից հետո հանդիպեցինք զրուցեցինք

Եթե փորձեմ մեր ընկերության 15-ամյա ձեռքբերումները ներկայացնել մի քանի բառով, ապա կարող եմ վստահորեն ասել, որ «Երեմյան Փրոջեքթսն» այդ տարիների իր գործունեությամբ եղել է Հայաստանում ռեստորանային ոլորտի զարգացման ու կայացման լոկոմոտիվը։

Երբ 2006 թվականին ասում էի, որ ռեստորանային ոլորտն ունի մեծ հեռանկարներ, որ կարող է դառնալ տնտեսության զարգացման խթանն ու գլխավոր ճյուղերից մեկը, որ կարող է լինել խոշոր հարկատուների ցանկում ու իր հետ բերել այլ ոլորտների զարգացում, շատերը, պարզապես, թերահավատորեն քմծիծաղ էին տալիս։ Բայց մենք մեր աշխատանքով ապացուցեցինք, որ չէինք սխալվում։ 2006-ից սկսած մենք շատ ակտիվ էինք այդ ոլորտում․ 2006-ին բացեցինք մեր առաջին «Պանդոկ Երևանը» Խորենացու փողոցում, 2008-ին՝ «Պանդոկ Երևան - Պարոնյան» մասնաճյուղը, 2010-ին Ամիրյանի «Պանդոկ Երևանը», իսկ արդեն 2014 թվականին՝ «Պանդոկ Երևան» ռեստորանը Տերյան 91 հասցեում։ Եվ եթե մինչև 2014 թվական հայկական ազգային ավանդական խոհանոցի ուտեստներ վերհանելով ու արդիականացնելով ոգեշնչված՝ երկու-երեք տարվա մեջ մեկ նոր ռեստորան էինք գործարկում, ապա 2016-ից սկսած հստակ կողմնորոշում որդեգրեցինք. իրականացնել կոնցեպտուալ նախագծեր՝ ուղղված մեր քաղաքի գաստրո և զբոսաշրջային մթնոլորտը բազմազանեցնելուն, Երևանին նոր գույներ հաղորդելուն։ 2017-ից մեկնարկեցինք կոնցեպտուալ ռեստորանների նախագծերը. բացեցինք «Լավաշը», «Շերեփը», մեր կառավարման ներքո անցավ «Սմոքինգ Շեֆը», բարձր խոհանոցով և առանձնահատուկ կոնցեպտով «Լիվինգստոնը», իտալական «Կազա Նոստրան» և այլն։ 2017-ից սկսած ամեն տարի եթե ոչ մի քանի, ապա առնվազն մեկ նոր նախագիծ ենք իրագործում։

Հպարտորեն կարող եմ ասել, որ այն, ինչ այսօր ունենք ոլորտում, դա նաև մեր կազմակերպության ջանքերով է։ Կարող եմ կոնկրետ ուղղություններ նշել, որոնք զարգացել են մեր գործունեությանը զուգահեռ. գյուղատնտեսություն, ոլորտային մասնագիտական կրթություն, արտադրություն, տուրիզմ, գաստրոտուրիզմ, գինեգործություն և մի շարք այլ ճյուղեր, ավելացել են հազարավոր աշխատատեղեր։ Այս ուղղություններով մեծածավալ ներդրումներ են արվել, այսօր «Երեմյան Փրոջեքթսը» ՀՀ խոշոր հարկատուների ցանկում  է:

Այո՛, մենք մեծ հաջողություններ ունենք, և այդ ճանապարհին եղել ենք այն կազմակերպությունը, որը երբեք առաջնային չի դասել իր շահը. մեր բոլոր ծրագրերն ու նախաձեռնություններն ուղղակիորեն միտված են եղել նախ և առաջ երկրի և տնտեսության զարգացմանը։ Մենք միշտ նոր նշաձող ենք սահմանել ինքներս մեզ համար ու հասել ենք դրան։ Հիմա, հետհայացք գցելով, ինքս եմ զարմանում, թե այսքան աշխատանքն ինչպես է արվել, ու միանգամից գտնում եմ հարցիս պատասխանը. արվել է, որովհետև գիտենք թիմային աշխատանքի ուժը, որովհետև ունենք նպատակ և ունենք ուժեղ թիմ, որում յուրաքանչյուրը հմուտ է, նվիրված, պրոֆեսիոնալ ու փորձառու։

2021-ը բացառիկ էր՝ իրականացված նախագծերի քանակի և մասշտաբայնության առումով

Իրականում՝ 2021-ը դժվարությամբ ենք մեկնարկել, որովհետև ամենաբարդը բարոյահոգեբանական վիճակը վերականգնելն էր։ Մեզ թվում էր, թե ամեն ինչ դասավորված ու կարգին ենք անում, բայց պատերազմը ցույց տվեց, որ բացթողումներ կան ամեն տեղ, և պետք է աշխատել դրանց ուղղությամբ։ Թե՛ ինձ , ու թե՛ ամբողջ թիմին պատերազմից հետո ամբողջովին վերականգնվել չէր հաջողվում, բայց հասկացանք, որ այդպես աշխատել հնարավոր չէ. պետք է ուշքի գանք, սթափ գնահատենք իրավիճակը, վերլուծենք բացերն ու աշխատենք դրանց ուղղությամբ։ Այդուհանդերձ՝ մեզ հաջողվեց ոտքի կանգնել կրկին, մեր նախաձեռնողականությամբ նաև վարակել մյուսներին և ցույց տալ, որ կյանքը շարունակվում է, որ կանք, լինելու ենք և զարգացնելու ենք մեր երկիրը։

Արդյունքում՝ մեր գործունեության պատմության մեջ 2021-ը դարձավ բացառիկ՝ իրականացված նախագծերի քանակի և մասշտաբայնության առումով: Այս տարի միանգամից վեց խոշոր նախագիծ ենք կյանքի կոչել, ինչը խոսում է այն մասին, թե որքան խիստ ու պահանջկոտ ենք եղել ինքներս մեր ու մեր աշխատանքի հանդեպ։  

Հունվարին բացեցինք Burgery Angus&More կոնցեպտուալ ռեստորանը, ինչը դարձավ մեկ այլ ոգեշնչում և մոտիվացիա հենց մեր թիմի համար։ Burgery ռեստորանով մենք մուտք գործեցինք նաև արագ սննդի ոլորտ և սննդի այդ տեսակը նախընտրողներին ներկայացրեցինք մեր ֆերմայում արտադրվող թարմ, էկոլոգիապես մաքուր և բարձր որակի մսից պատրաստվող համեղ ու բազմազան բուրգերներ։ 

Այնուհետև, հունիսին մեր ռեստորանային նախագծերին միացան SEASONS ռեստորանային համալիրն ու այգին: Seasons-ն ամբողջական կոնցեպտ է և ներառում է  SEASONS ռեստորանը՝ հետաքրքիր և հարուստ ճաշացանկով, մեր ընկերության ֆիրմային, քաղաքի ամենահամեղ հրուշակեղենը ներկայացնող SEASONS-SWEETLAND հրուշակարանը, Yeremyan Products կաթնամթերքով պատրաստվող պաղպաղակի հատվածը՝ SEASONS GELATERIA-ն և իտալական համեղ ու յուրահատուկ խոհանոցով բացօթյա սրճարանը՝ SEASONS CAFE-ն: SEASONS-ը «Բոլոր եղանակները Ձեզ համար» (All Seasons for You) հայեցակարգի շրջանակում մեր բնակիչներին և քաղաքի հյուրերին առաջարկում է ամեն եղանակին բնորոշ մոտեցումներ ու գաղափարներ։ Այս կարգախոսի ներքո է աշխատում նաև մեր կառավարմանն անցած SEASONS այգին՝ նոր նախագծի ամենայուրահատուկ մասն ու մեր ընկերության համար ամենամեծ մարտահրավերը։ Այստեղ տարվա բոլոր եղանակներին հետաքրքիր միջոցառումներ ենք նախաձեռնել․ ամռանը գործում էին ժամանակակից շատրվանները՝ լուսաձայնային և լազերային շոուներով։ Ձմռանն էլ մեկնարկեցինք  Seasons Park Station նախագիծը, որպեսզի ամանորյա տոները ևս ինքնատիպ լինեն: Seasons Park Station-ում ստեղծված են ընտանեկան ուրախ ու հետաքրքիր ժամանցի համար նախատեսված տարբեր ակտիվություններ։ Ձմեռային այգիների այս ձևաչափը տարածված ու ընդունված է ամբողջ աշխարհում, կարծում եմ մեր քաղաքի բնակիչներն ու զբոսաշրջիկները ևս կգնահատեն այն։

Նոր նախագծերն այդքանով չսահմանափակվեցին

Հոկտեմբերին բացեցինք Renommée-ն՝ բարձր հեղինակային խոհանոց ներկայացնող, Հայաստանում առաջին և եզակի, բացառիկ ձևաչափով նոր ռեստորանը: «Renommée»-ն մեր ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ նախագիծն է, մեր տարիների գործունեության, փորձի, հեղինակության և պատվի արտացոլումը։  

Արդեն 15 տարի շուկայում գործելով՝ մենք էլ կուտակել էինք բավականաչափ փորձ, գիտելիք, ունեինք միջազգային ասպարեզում իրեն լավագույնս դրսևորած խոհարարական թիմ, և որոշեցինք, որ արդեն ժամանակն է Հայաստանում էլ ունենալ նմանատիպ ռեստորան։ Ռեստորանային այս կոնցեպտին կարող եք հանդիպել միայն խոհարարական հարուստ փորձով ու զարգացած երկրներում։ Եվ այսօր հպարտորեն կարող եմ ասել, որ մեր խոհարարական թիմը՝ հանձինս մեր շեֆ խոհարար Կարեն Խաչատրյանի, իր տաղանդով ու վառ երևակայությամբ ոչնչով չի զիջում, եթե իհարկե, չի գերազանցում առաջատար միջազգային ռեստորանների խոհարարներին:  Renommée-ն արդեն հասցրել է գերել շատերին, ու մենք բազմաթիվ դրական արձագանքներ ունենք թե՛ մեր բնակիչներից, թե՛ հյուրերից ու զբոսաշրջիկներից։ Renommée-ով ցույց տվեցինք, որ արդեն կարող ենք վստահ կանգնել ռեստորանային հարուստ ու զարգացած երկրների կողքին, և Հայաստանն ունի իր ուրույն դիրքը միջազգային գաստրոքարտեզում։

Թվերն առավել քան խոսուն են

Մեր 15-ամյա պատմության ընթացքում տարեց տարի, օր օրի կատարելագործել ենք ծառայությունների, արտադրանքի ու սպասարկման որակը, ինչի արդյունքում, այսօր ամփոփելով անցած ճանապարհը, ուղղակի կարող ենք ներկայացնել թվեր, որոնք առավել քան խոսում են։

15 տարիների ընթացքում սպասարկել ենք 10 մլն հյուրի, 3  մլն զբոսաշրջիկի, 300 հազարից ավել միջոցառում, այսօր էլ երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում 162-րդն ենք։

Մենք միշտ ստեղծող ենք եղել և առաջինն ենք եղել բազմաթիվ հարցերում. առաջինն էինք, որ գործարկեցինք «Սերմից՝ սեղան» հայեցակարգն ու դրա շրջանակում գյուղատնտեսության ոլորտում խոշոր ներդրումներ արեցինք՝ զրոյից հիմնելով միջազգային չափանիշներին համապատասխանող անասնապահական համալիրներ, կերաղաց և մսամթերքի ու կաթնամթերքի արտադրություն։ Արդյունքում՝ այսօր գյուղատնտեսական թարմ ու որակյալ արտադրանքը Yeremyan Products ապրանքանիշի ներքո հասանելի է ոչ միայն մեր ռեստորաններում, այլև լայն սպառման շուկայում։ Միայն 2021-ին ներկրվել է 213 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, իրացվել է 1400  տոննա կաթ, համալրվել է Yeremyan Products կաթնամթերքի լայն տեսականին, արդեն ունենք համեղ, բնական ըմպելի յոգուրտներ, պանրի հարուստ տեսականի։ Մեր գյուղատնտեսական նախագծերում ներգրավված է 110, իսկ ընդհանուր առմամբ «Երեմյան Փրոջեքթսն» ունի 1800 աշխատակից:

Ոլորտային կրթության դաշտում էլ արդյունքները գոհացնող են

Երբ 2019-ին ստեղծեցինք Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան, նմանատիպ որևէ կառույց չկար Հայաստանում, մինչդեռ կարիքը, միանշանակ, զգացվում էր։

Մեր նպատակն էր, ոչ միայն պատրաստել բարձրորակ կադրեր, բարձրացնել խոհարարի կարևոր մասնագիտության դերն ու դրա մասին պատկերացումները, այլև վերապատրաստել արդեն գործող խոհարարներին ու կատարելագործել նրանց հմտությունները։ Այս նախագծի արդյունքներն էլ ամփոփելով՝ վստահաբար կարող եմ ասել, որ չենք սխալվել Ակադեմիան հիմնելով։ Ստեղծման օրվանից մինչ օրս ունեցել ենք ավելի քան 1000 շրջանավարտ, ովքեր մեր պրոֆեսիոնալ դասախոսական թիմից ստանալով անհրաժեշտ գիտելիքները՝ համալրել են առաջատար ռեստորանների խոհարարական և սպասարկման թիմերը: Մեր թիմը ևս պարբերաբար վերապատրաստումներ է անցնում Ակադեմիայում։

2021-ի ամենամեծ դասն այն է, որ ճգնաժամերն են մեզ ուժեղացնում

Մենք աշխատանքային պրոցեսի մեջ ենք ամեն օր, և ամեն օր էլ խնդիրների հանդիպելով ու լուծելով՝ որևէ նոր բան ենք սովորում։ Իհարկե, 15 տարվա մեջ ունեցել ենք նաև բազում մարտահրավերներ և ապրել ենք նախադեպը չունեցող ճգնաժամեր: Բայց մնացինք զգոն. չենք թուլացել, նպատակասլաց ու հաստատակամ ոտքի ենք կանգնել և առաջ շարժվել։ Անկախ ամեն ինչից՝ մենք կարողացանք ևս մեկ անգամ ցույց տալ մեր աշխատանքի որակը, արեցինք ճիշտ հարցադրումներ, հետևողական եղանք, սկզբունքային գտնվեցինք և հարթեցինք խնդիրները։ Բայց դաս եղավ ու հասկացանք, որ պետք է լինել է՛լ ավելի խստապահանջ ինքներս մեր ու մեր աշխատանքի նկատմամբ, հասկացանք, որ  միշտ  պետք է պատրաստ լինենք ճգնաժամերի։

Գալիք 2022-ը չի զիջելու մասշտաբային ծրագրերով

2021-ը խոշոր ներդրումների տարի էր։ Գալիք տարում էլ ոչ միայն չենք թուլացնելու տեմպերը, այլև ավելացնելու ենք հզորությունները։ Նախատեսում ենք ընդլայնել որոշակի ուղղություններ, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում։ Կունենանք նոր պրոդուկտներ, նոր՝ ավելի հետաքրքիր, աննախադեպ ու սպասված նախագծեր։ Մեր նախաձեռնություններով կշարունակենք հարստացնել Երևանի գույներն ու զարգացնել մեր հայրենիքն այնպես, ինչպես մեր նվիրված աշխատանքով անում ենք արդեն 15 տարի։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Withdrawal from Syria only after security ensured: GulerPashinyan, Putin hold phone call18-year-old Chechen is suspected of planning terrorist attack during Paris Olympics in FranceAnkara welcomes sincere efforts of Armenia and Azerbaijan in settlement process: GulerAustin denies NATO expansion caused Ukraine conflictToday is International Children's DayBiden presents new Israel ceasefire plan, calls on Hamas to acceptHow does cheapest Intel Arc 310 graphics card handle modern games? Curious testKaty Perry will perform at the second pre-wedding celebration of the son of Asia's richest man on a cruise shipDefense ministers of the CSTO countries signed documentsAnahit Manasyan meets with residents of disaster zone in LoriGermany will provide Ukraine with additional Patriot air defense system and 500 million euros in aidRuben Rubinyan receives Ambassador of Switzerland to ArmeniaUS weapons already used in attempts to strike Russian territory: PeskovZelensky to sign three security agreements in Stockholm todayArmenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail MishustinAt least 15 dead in east India over 24 hours as temperatures soarFormer Speaker of Iranian Parliament enters presidential raceDiplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zoneArmenia and Azerbaijan are close to peace: AmirbekovNATO getting closer to war every week: OrbanWest is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov14th package of EU sanctions against Russia may be adopted in mid-June: O’SullivanMay 31 - World No Tobacco DayBlinken and Fidan met: Gaza and Caucasus discussedArmenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTOThanks to the 118 million drams support from Karen Vardanyan, modern equipment was supplied to the National Center for Burns 'Guilty'. New York Times prints historic front page on Trump verdictFrance could announce sending military instructors to Ukraine – Le MondeNothing Phone (2a) Special Edition: An even more unusual version of the popular smartphone has appearedWe view political process in Armenia as country's internal affair, ZakharovaArmenian Prime Minister sends congratulatory message to Prime Minister of Croatia on National DayAgreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, ZakharovaOpportunity to establish peace between Armenia and Azerbaijan should not be missed, ErdoğanArmenian MFA extends congratulations to Croatia on Statehood DayKarkop is under the water-SanosyanTwo killed and five injured after Russian S-300 missile attack on KrasnopilliaIsrael has tactical control of Gaza-Egypt border corridor, says military spokesmanUK Parliament dissolved for new general election on July 4, 2024Pressure Grows on Biden to Allow Attacks on Russian Territory, NYTDeputy Prime Minister Mher Grigoryan participates in session of Council of Eurasian Economic CommissionRuben Rubinyna Receives Ambassador Extraordinary and Plenipotentiary of Kingdom of BelgiumSince popular, non-violent, velvet revolution of 2018, Armenia's economy has grown by almost 30 percent: PashinyanSuren Papikyan participated in opening ceremony of Schuman Security and Defence ForumThere is nothing against the church in Armenia - PashinyanSecurity is not enough, we need peace - PashinyanAzerbaijan denies Karabakh ex-state minister of Ruben Vardanyan’s appeal of his illegal arrestStorms kill at least 18 in several US statesPashinyan held remote meeting of operational headquarters of emergency situation management in Lori and Tavush provincesRestrictions to use Western arms to hit Russia hamper Kyiv’s ability to defend itself - Stoltenberg
Most Popular