Քաշքշուկ` Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ (տեսանյութ)
VideoԿառավարության երրորդ մասնաշենքի մոտ այսօր իրավիճակը լարվեց։ Մասնաշենքը շրջափակած ընդդիմադիրները թույլ չէր տալիս, որ նախարարությունների աշխատակիցները աշխատանքային օրվա ավարտից հետո դուրս գան։ Ի վերջո, կարմիրբերետավորները ճանապարհ բացեցին, որպեսզի կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները կարողանան դուրս գալ շենքից: Նրանք շղթա կազմեցին եւ աշխատակիցները պատի տակով հերթով սկսեցին դուրս գալ:
Երթի մասնակիցներն սկսեցին բացականչել՝ «ամոթ»: Իրավիճակը լարվեց, հրմշտոց սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջեւ, բայց կարճ ժամանակ անց հանդարտվեց: