Մատնիչների քանակն ավելացնելու կարիք չկա, անորակ են. Մակինյան
BlogosphereՀարգելի իրավապահներ, ու՞ր են խոստացված տեսանյութերը,չորս օր է «քնել չկա ռեժիմով» ամբողջ ռեսուրսով փնտրում եք, չկա՞: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Հարգելի իրավապահներ, ու՞ր են խոստացված տեսանյութերը… չորս օր է «քնել չկա ռեժիմով» ամբողջ ռեսուրսով փնտրում եք, չկա՞… վաաայ, բա ի՞նչ եք անելու, բա չեղած բանը ո՞նց եք գտնելու, լավ բան չեղավ, ո՞վ քաշեց… բա ո՞նց եք տակից դուրս գալու, արդեն ուզում եք հիշել չէ՞, թե ով առաջինն առաջարկեց Հայկին բռնել, թե՞ առաջարկ չէր, հրահանգ էր…ճիշտ եք անում, էդ մասը հիշողության մեջ թարմ պահեք, առաջին պատմողի նկատմամբ խրախուսական նորմ է կիրառվելու…
Մի խորհուրդ էլ ու այսօր վերջ. մատնիչների քանակն ավելացնելու կարիք չկա, անորակ են, թե ինչու՝ հարցրեք պարոն Ջհանգիրյանին, կամ ծանթացեք Վճռաբեկ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի ԵԿԴ/0134/01/08 որոշմանը»,- գրել է Մակինյանը։