Vahagn Khachaturyan received the ambassador of Georgia to Armenia Activities of Iranian consulate in Kapan are going well: Kanaani Capstone meeting of the Armenia-US Strategic Dialogue to be held in Yerevan Mirzoyan and leadership of Armenian Assembly of America exchanged ideas on Armenia-US political dialogue and regional issues Acting FM on ‘Zangezur corridor’: Iran is against changes in regional borders France's Macron calls a snap legislative election after defeat in EU vote Prime Ministers of Estonia and Belgium and Polish Foreign Minister are claiming post of head of EU diplomacy Armenia, Germany reached agreements on military-technical and military-technological cooperation Ararat Mirzoyan and Zhang Ming had private conversation Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation 

«Մեր թիմում ամեն մեկը պետք է փոփոխություն բերի և արդյունք ապահովի»

Science and culture

Կային ժամանակներ, երբ բուհեր ընդունվելու համար «գլուխ էին կոտրում», հազար ու մի ծանոթ փնտրում-գտնում, «մեծ թվեր» էին պտտվում… Սակայն Հայաստանի բուհերում այս տարի թափուր տեղեր են մնացել, մեծությամբ երկրորդ քաղաքի բուհերում ևս կամ՝ առավել ևս։ Այս տարի, ըստ Շիրակի մարզպետարանի Կրթության բաժնի պետի, 1689 շրջանավարտից բուհեր են դիմել 851-ը: Թե քանիսն են դարձել ուսանողներ, դեռ չգիտենք, բայց որ Գյումրու բուհ-երում անգամ անվճար տեղերն են թափուր մնացել՝ լուրջ վերլուծության և եզրահանգումների կարիք ունի, գրում է Shabat.am-ը:

— Պարոն Պետրոսյան, ընդունելության քննություններն ավարտված են, արդյունքները՝ հայտնի… ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում ինչպիսի՞ն է վիճակը:

— Արդեն 4 տարի է, ինչ մեզ մոտ դիմորդների, համալսարան ընդունվողների շարունակական աճ ունենք: Եթե 2018թ-ին մեր մոտ 20 դիմորդ էր դիմել, ապա այս տարի 160-ն է: Սա մեր մարզի շրջանավարտների շուրջ 10 տոկոսն է: Մենք մեզ համար 3 տարի առաջ սանդղակ էինք սահմանել, ու դրան հասել ենք: Սա լավ ցուցանիշ է բուհի համար և կարծում եմ՝ այն դեռ շարունակաբար կաճի, որովհետև հավատում ենք, որ տնտեսագիտական, մանավանդ, կառավարահենք մասնագիտությունները, նաև ֆինանսական գրագիտություն և կրթություն պարունակող մասնագիտություններն այսօր մեծ պահանջարկ ունեն, արդիական են և երկրի համար պիտանի: Եվ դա է պատճառը, որ տարեց տարի ավելացնում ենք և մեր մասնագիտությունները, և ուսանողների թիվն է աճում: Մենք մեկ տարում կայացրեցինք Մարքեթինգ մասնագիտությունը. եթե առաջին տարում մեկ դիմորդ ունեինք, ապա այսօր 25 ընդունված ունենք: Կարելի է համարել, որ այդ մասնագիտությունը շատ արագ կայացել է մեզ մոտ: Նաև հետաքրքիր դինամիկա է նկատվում ուսանողների թվի աճի. եթե 2019-ին ունեցել ենք 55 ուսանող, 20-ին՝ 80, 21-ին՝ 97, անցած ուստարում 110 ուսանող, ապա այս տարի 121 ուսանող է: Կարծում եմ այստեղ շատ կարևոր է հասկանալ բուհ ընդունվողների մակարդակը: Հիմա, ցավոք, մեր կրթությունը կազմակերպվում է այնպես, որ բուհ ընդունվում են անգամ 7,5 բալով. այսինքն՝ 20 բալանոց համակարգում եթե ուսանողը հավաքում է երկու հատ 7,5՝ 15 բալ, ապա նա դառնում է ուսանող, միաժամանակ այդ կուրսում ուսանող է դառնում 38-40 բալ ստացած դիմորդը: Մեզ համար, որպես կրթության կազմակերպիչներ, շատ դժվար է համարժեք կրթություն տալը և նրանց, և նրանց: Տեսականորեն՝ հնարավոր է, բայց գործնականորեն… Որովհետև 7,5 և 20 բալեր ստացող ուսանողների միջև տարբերությունը մեծ է, և նույն մակարդակի կամ համարժեք կրթություն տալն այստեղ է, որ բարդանում է. մի քիչ բարձր սանդղակ ես դնում՝ թույլերն են դուրս մնում, մի քիչ ցածր ես դնում՝ ուժեղների համար հետաքրքիր չէ:

— Ձեր բուհի հանդեպ հետաքրքրությունն աճել է՝ որովհետև արդի պահանջված մասնագիտություննե՞ր ունեք, թե՞ ՓիԱռ—ն է լավ կազմակերպված, ինչն այդպես է, քանզի մենք անընդհատ դրա ականատեսն ենք լինում:

— Մեր ունեցած մասնագիտություններով շատ բուհեր կան Հայաստանում, միակը չենք: Միշտ այնպես է եղել, որ ուսանողների մի մեծ հատված դիմում էին երևանյան բուհեր, այսինքն, եթե դա կապված լիներ միայն ու բացառապես մասնագիտությունների հետ, ապա այդպես էլ կշարունակվեր ինչ-ինչ պատճառներով: Բայց հիմա տնտեսագիտական մասնագիտություններով Երևան դիմած ուսանողների տեսակարար կշիռը հօգուտ մեզ է աճում: Այսինքն, տնտեսագիտական մասնագիտություն ընտրող շիրակցիները նախընտրում են Գյումրին: Երկրորդ հանգամանքը կուզենայի նշել. ՓիԱռ-ը, մարքեթինգը հենց այն է, ինչ մենք սովորեցնում ենք մեր ուսանողներին, այն, այո, շատ կարևոր է, բայց… Բայց ես իմ ուսանողներին էլ եմ սովորեցնում, որ դատարկ մարքեթինգը դա փուչիկի նման է, ինքը պայթելու է ու ավելի մեծ վնասներ է տալու: Եվ մենք որևէ դեպքում ՓիԱռ-ը չենք կառուցում դատարկ մարքեթինգի սկզբունքով, մենք չենք ներկայացնում որևէ բան, որը մենք չունենք: Բայց մենք կարող ենք ներկայացնել այն, ինչը մենք ունենք, և ոչ թե զուտ ներկայացնելու համար, այլ օգնում ենք մարդկանց՝ մասնագիտություն ընտրելու համար ռացիոնալ և օբյեկտիվ որոշում կայացնել: Եթե հարցնեք, թե որն է մեր բուհի ամենակարևոր հատկանիշը, ապա իմ սուբյեկտիվ կարծիքով՝ մենք բուհում սահմանել ենք այնպիսի խաղի կանոններ, որով բոլոր կողմերը ներքուստ համոզված են արդարության հարցում. և՛ վարչական աշխատակազմը, և՛ պրոֆեսորադասախոսական կազմը, և՛ ուսանողները, և՛ ծնողների համար մենք լուրջ ջանքեր ենք տանում՝ և՛ կազմակերպական, և՛ կառավարչական, որպեսզի բոլորը համոզված լինեն, որ մեր բուհում բոլոր հարցերը, բոլոր խնդիրները, բոլոր կրթական գործընթացները, բոլոր վարչական գործընթացները կամզմակերպվում են արդար: Այսինքն, եթե որևէ մեկը մեր համալսարանից դուրս է մնում, ապա դա բացառապես օբյեկտիվ է և արդար, այլ ոչ թե սուբյեկտիվ հանգամանքով է պայմանավորած: Եթե որևէ դասախոս գիտելիքի որոշակի անբավարար մակարդակ ունի, ապա նա երբեք ավելի շահեկան դիրքում չի կարող հայտնվել բուհում, քան այն դասախոսը, որն ավելի պատրաստված է ու ավելի մասնագիտացած: Վարչական ապարատը գիտի, որ խրախուսվում են այն աշխատակիցները, որոնք ավելի շատ բարիք են ստեղծում բուհի և հատկապես ուսանողի համար: Երբ դու խաղի կանոններ ես սահմանում արդարության սկզբունքով, բուհը սկսում է ինքնակազմակերպվել և սկսում է ստեղծել համակարգեր: Կրթության ոլորտում և, ընդհանրապես, բոլոր ոլորտներում էլ լավագույն կառավարումն այն է, երբ անձը գնա՝ տեղը չերևա: Պետք է ոչ թե կառավարեն անձինք, այլ համակարգերը: Եվ մեր հաջողությունը պայմանավորված է մեր ստեղծած կառավարման համակարգով և, իհարկե, թիմով: Թիմի յուրաքանչյուր անդամ շահագրգռված է ընդհանուրի հաջողությամբ՝ ուսանողի կրթության որակով, բուհի զարգացմամբ:

— Քանի՞ ֆակուլտետ ունեք: Քանի՞ մասնագիտություն է դասավանդվում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում:

— Մեկ ֆակուլտետ է, բակալավրում ունենք 4 մասնագիտություն՝ ֆինանսներ, կառավարում, հաշվապահություն և մարքեթինգ:

— Բոլոր մասնագիտություններով համալրում ունե՞ք:

— Ժողը հայաստանյան միակ բուհն է, որ բոլոր մասնագիտություններում պետության կողմից հատկացված տեղերն ավելի քիչ են եղել, քան վճարովիները: Մեր դիմորդների թիվը գերազանցել է պետության կողմից տրամադրված տեղերին, ավելին, այս տարի առաջին տարին է, որ մի մասնագիտությունում ունեցանք լուրջ մրցակցություն. այնտեղ շեմը 25-ն է, այսինքն, ստացած գնահատականի մոտավորապես 60 տոկոս ստացած ուսանողն է մեզ մոտ ընդունվել: Իսկ դա նշանակում է, որ շատ որակյալ կուրս է ստեղծվել, և մեծ ուշադրությամբ ենք հետևում այդ կուրսին, անգամ դասաբաշխումը կատարել ենք լավագույն դասախոսական կազմով, որպեսզի իրենք կարողանան այդ կուրսն ավելի բարձր մակարդակի հասցնել:

— Դուք նաև Երևանի՞ց հրավիրված դասախոսներ ունեք:

— Ոչ միայն Երևանից, այլ նաև արտերկրից ունենք: Մեր դասախոսակազմի կառուցվածքում տեղական դասախոսների թիվը 40 տոկոս է:

— Ինչո՞ւ… երևի տեղական մասնագետների պատրաստվածության մակարդակը զիջո՞ւմ է:

— Մի սկզբունք ունենք. ունենալ լավագույն մասնագետներ: Եթե լավագույն դասավանդող չունես, ուրեմն չես կարող ունենալ լավագույն կրթություն:

— Եթե դպրոցներում անցկացվում են ուսուցիչների ատեստավորումներ, իսկ դասախոսների համար չկա՞ նման մոտեցում:

— Բազում վերապատրաստումներ, սեմինարներ, դասընթացներ կան: Հիմա գլխամասային բուհը մշակում է դասախոսների ատեստավորման կարգ, և ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվանից կկիրառվի: Մյուս կողմից, մենք դասախոսակազմը համալրում ենք բացառապես մրցութային կարգով, և արդեն մրցույթի ժամանակ հաշվի է առնվում մասնագիտական ու նաև մարդկային որակները: Կարևոր է դասախոսի պրոֆեսիոնալ հատկանիշը, սակայն լսարանում՝ կոմունիկացիա ապահովելու համար, վստահության ձևավորման համար, ուսանողների մոտ մոտիվացիա առաջացնելու համար անշուշտ մարդկային հատկանիշները նույնպես կարևոր են:

— Աշխատավարձերի շեմերն ինչպե՞ս եք կազմում:

— Մենք ունենք դասախոսի 5 կատեգորիա. պրոֆեսոր, դոցենտ, ավագ դասախոս, դասախոս և ասիստենտ: Նաև ժամավճարով վարձատրվող դասախոսներ ունենք: Վերջին երեք տարվա ընթացքում երեք անգամ աշխատավարձ ենք բարձրացրել, և որոշ կատեգորիաների մոտ անգամ 50 տոկոսով, սեպտեմբերին ևս պատրաստվում ենք բարձրացնել:

— Եթե գաղտնիք չէորքա՞ն է աշխատավարձը:

-Մեր մոտ դոցենտի աշխատավարձն այս պահին կազմում է 300 հազար դրամ: Աշխատավարձի չափով մեր բուհը՝ հայաստանյան բուհերի համեմատականում հինգերորդն է:

— Աշխատավարձերը գոյանում են ուսմա՞ն վարձերով, եթե այո՝ դա նշանակո՞ւմ է, որ եթե Ձեզ մոտ աշխատավարձը բարձր է, ուրեմն և ուսման վարձերն էլ են բարձր:

— Մարզում ամենաբարձր վարձերը մեզ մոտ են: Բայց մենք համակարգ ենք սահմանել. այն ուսանողը, որը ՄՈԳ-ում 15 և ավել գնահատական կունենա, եթե ուսանողը հանրային օգտակար աշխատանք է կատարում, կամավորական կամ հետազոտական աշխատանք է կատարում, ապա նրան սահմանվում է ուսման վարձի 30 տոկոսով զեղչ, իսկ եթե բարելավում է գնահատականը մինչև 18, ապա միանգամից 50 տոկոս է զեղչվում վարձը: Այդ դեպքում, ստացվում է, որ վարձը ամենացածրն է ստացվում, քանզի վատ սովորող ուսանողների թիվը ցածր է: Մեր մտածած համակարգը բավական լուրջ մոտիվացիա է ուսանողի համար:

— Ի վերջո, կարո՞ղ եք մեկնաբանել, թե ինչումն է խնդիրը, որ բուհերում թափուր, անգամ անվճար տեղեր կան…

— Ես ինձ թույլ չեմ տա այլ բուհերի մասին խոսել… Հայաստանում կրթության որակը լուրջ ուսումնասիրության կարիք ունի: Կրթության համակարգը միշտ ունեցել է խնդիրներ: Կարծում եմ, նաև բուհի վարած քաղաքականությունն է կարևոր: Մենք ամեն տարի ուղի ենք սահմանում. առաջին տարին նվիրումն էր, հետո՝ պատասխանատվություն, ապա՝ կենտրոնացվածություն, իսկ այս տարի երկու արժեք ենք սահմանել՝ նախաձեռնողականություն և արդյունքահենք աշխատանք: Մեր թիմին ասել եմ, որ ամեն աշխատող պետք է հավատա, որ ինքը փոփոխություն առաջացնող մարդն է, և պետք է որևէ արդյունք ապահովի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Vahagn Khachaturyan received the ambassador of Georgia to ArmeniaEuropean People's Party wins European Parliament electionsDefense ministers of Azerbaijan and Georgia metCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsActivities of Iranian consulate in Kapan are going well: KanaaniCapstone meeting of the Armenia-US Strategic Dialogue to be held in YerevanArmenia National Security Service has no facts regarding possible border crossing by Azerbaijan servicemanMirzoyan and leadership of Armenian Assembly of America exchanged ideas on Armenia-US political dialogue and regional issuesBenny Gantz resigned from Netanyahu's military cabinetAliyev and Erdogan will exchange ideas on regional and international issuesArmenia recorded significant increase in economic activity in January-March 2024 compared to same period last yearActing FM on ‘Zangezur corridor’: Iran is against changes in regional bordersPhotos of new iPhone 16 battery published: It looks quite unusualBianca Censori makes herself known again, this time because of too modest outfitYerevan retains financial obligations in accordance with CSTO CharterNetanyahu asks Gantz not to resign from Israel’s War CabinetTelegram experiences large-scale outageFrance's Macron calls a snap legislative election after defeat in EU voteSeveral roads closed across ArmeniYerevan Marshal Baghramyan Avenue is closed off by opposition movementRecord 13 million to sit ‘world’s toughest’ college entrance examPrime Ministers of Estonia and Belgium and Polish Foreign Minister are claiming post of head of EU diplomacyPrime Minister visited Alaverdi's Sanahin station district and talked with residentsJLo ready to sacrifice everything to save marriage to Ben AffleckTraffic on Marts village road restored: Nikol PashinyanLuxurious evening for the super rich: $65k for trip aboard yacht, with rare LOUIS XIII brandy, Petrossian CaviarNikol Pashinyan visited Lori ProvinceAttack on Prime Minister of DenmarkParis will train 4,500 soldiers of armed forces of Ukraine: MacronOil Prices Down Apple has new policy: Broken iPhone and Apple Watch screens will no longer be replaced free of charge under warrantyUS Assistant Secretary of State to visit ArmeniaArmenia, Germany reached agreements on military-technical and military-technological cooperationArmenian Foreign Minister meets SCO Secretary-GeneralWhen peace treaty is signed, meaning of Minsk Group is lost: Alen SimonyanThere is real race between countries to strengthen sovereignty: PutinArarat Mirzoyan and Zhang Ming had private conversationCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsYerevan State University and Ucom signed a Memorandum of CooperationBiden pledges support for Ukraine as he meets with Zelenskiy in ParisYemen’s Houthi rebels detain at least 9 UN staffers and others in sudden crackdown - AP sourcesUkraine has right to strike targets in Russia: StoltenbergSunak admits it was a 'mistake' to leave D-Day commemorations earlyEuropean Commission recommended starting negotiations with Ukraine and Moldova on EU membershipBTA. Contact Group Will Discuss Funding Across University SpecialtiesGevorg Papoyan received Ambassador Extraordinary and Plenipotentiary Saha SinhaOverchuk and Mustafaev discussed issues related to economic cooperationIsrael's Netanyahu to address U.S. Congress on July 24UN General Assembly elected five non-permanent members of Security Council for next two yearsActions of Georgian authorities endanger European future of Georgia: Miller
Most Popular