Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 14 000-ը
Turkey![Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 14 000-ը](/timthumb.php?src=disc/09-02-23/1aaf4e7b8da1c796a1abc21359916afe.jpg&w=780)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակել է երկրաշարժի զոհերի և վիրավորների մասին վերջին տվյալները։ Զոհերի թիվը կազմել է 14014, վիրավորվել է 63794։ Այսպիսով՝ Սիրիայում և Թուրքիայում զոհերի ընդհանուր թիվը հասել է 17 հազարի։ Երկրաշարժից ավերվել է 6444 շենք, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Այս պահին զոհերի թիվը հասել է 14014-ի, վիրավորվել է 63794 մարդ։ 6444 շենք է ավերվել»,- ասել է Էրդողանը:
![](banners/armflix.jpg)