Շնորհակալություն սիրելի Վահան Կոստանյան, սիրելի Ռուբեն Ռուբինյան. Քըլըչը շնորհակալություն է հայտնել օգնության համար
Turkey![Շնորհակալություն սիրելի Վահան Կոստանյան, սիրելի Ռուբեն Ռուբինյան. Քըլըչը շնորհակալություն է հայտնել օգնության համար](/timthumb.php?src=disc/11-02-23/e48c4b6f9540adf37f8c2b89c9515d8f.jpg&w=780)
ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ թվիթերյան իր էջում շնորհակալություն է հայտնել Հայաստանից Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնության համար:
«Շնորհակալություն սիրելի Վահան Կոստանյան, սիրելի Ռուբեն Ռուբինյան, ձեր ջանքերի համար, որոնք սա հնարավոր դարձրին։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը` օգնելու մեղմացնել Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները»։
![](disc/11-02-23/9fd9a718068b0ed884f966adbda8c3f2.jpg)
![](banners/armflix.jpg)