Թուրքիայում երկրաշարժեր են գրանցվել
Turkey![Թուրքիայում երկրաշարժեր են գրանցվել](/timthumb.php?src=disc/29-03-23/6a857fb86efb042430981bf2113a2310.jpg&w=780)
Թուրքիայի Ադանա քաղաքում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին չորեքշաբթի օրը տեղեկություն է տարածել Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման գործակալությունը (AFAD)։
Տեղեկատվության համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սայմբեյլի շրջանում, օջախը՝ 9,38 կիլոմետր խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Հաղորդվում է նաև, որ 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել նաև Մարաշում։
![](banners/armflix.jpg)