Բուդապեշտը ծրագրում է գազ գնել Թուրքիայից և Ադրբեջանից
Turkey![Բուդապեշտը ծրագրում է գազ գնել Թուրքիայից և Ադրբեջանից](/timthumb.php?src=disc/03-05-23/e9b6acdeded8fcaf732117afa04771fe.jpg&w=780)
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Թուրքիա կատարած այցի ժամանակ ասել է, որ Բուդապեշտը Անկարայի հետ բանակցություններ է վարում թուրքական գազի գնման և ադրբեջանական գազի՝ թուրքական տարածքով Հունգարիա տարանցման շուրջ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ակնկալում ենք Թուրքիայի տարանցիկ դերը նաև հաջորդ շրջանում։ Առաջին հերթին՝ կապված այն բանի հետ, որ Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքվում ադրբեջանական գազի գնման շուրջ»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ Բուդապեշտը բանակցություններ է վարում թուրքական Botas էներգետիկ ընկերության հետ՝ թուրքական գազ գնելու համար։
![](banners/armflix.jpg)