Մադոննայի դուստրը ներքնազգեստով կեցվածք է ընդունել ամսագրի համար
Photos![Մադոննայի դուստրը ներքնազգեստով կեցվածք է ընդունել ամսագրի համար](/timthumb.php?src=disc/01-06-23/19ce55729a16704ae3fa1df03d9f27a6.jpg&w=780)
Մադոննայի դուստրը՝ Լուրդես Լեոնը, ներքնազգեստով լուսանկարվել է The Face ամսագրի նոր ֆոտոշարքի համար։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
Տեսախցիկի առաջ 26-ամյա Լուրդ Լեոնը կեցվածք է ընդունել համարձակ՝ սև ներքնազգեստով և կրծկալով։ Կերպարը համալրել են սեւ կաշվե բաճկոնը եւ երկարաճիտ սրածայր կոշիկները։ Նկարում Մադոննայի դուստրը նստած է Yamaha մոտոցիկլետի վրա։
![](disc/01-06-23/9a8ad0bb66ac2bdaa2a925a6f6a94480.jpg)
![](banners/armflix.jpg)