Արցախի Ասկերան և Նախիջևանիկ համայնքներում տեղացած կարկուտն ու սելավը զրոյացրել է բնակիչների՝ բերք ստանալու վերջին հույսը (տեսանյութ)
VideoԱրցախի Ասկերան ու Նախիջևանիկ համայնքներում երեկ տեղացած կարկուտն ահռելի վնասներ է հասցրել մշակաբույսերին ու այգիներին։
Վնասի չափը դեռ ճշտվում է․ նախնական գնահատականով՝ առանձնապես տուժել են Ասկերան քաղաքի կենտրոնական հատվածից մինչև Նախիջևանիկ ընկած հատվածի այգիներն ու տնամերձ հողատարածքները, իսկ Նախիջևանիկի հողատարածքներում գրեթե ոչինչ չի մնացել։