Իրանում «Ո՛չ ցեղասպանության կրկնությանը» խորագրով արվեստի արշավ կանցկացվի՝ ի աջակցություն Արցախի
Science and culture![Իրանում «Ո՛չ ցեղասպանության կրկնությանը» խորագրով արվեստի արշավ կանցկացվի՝ ի աջակցություն Արցախի](/timthumb.php?src=disc/04-08-23/d954835d7758e5f9935bc84e3a763ade.jpg&w=780)
Ահվազի Շահիդ Չամրան համալսարանի «Անահիտ» գիտամշակութային և գրական հանդեսի խմբագրակազմը հրավիրում է աշխարհի արվեստագետներին մասնակցելու «Ո՛չ ցեղասպանության կրկնությանը» խորագրով արվեստի արշավին՝ իրենց արվեստի գործերով դատապարտելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և աջակցելու Արցախի հայ ժողովրդին, տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանությունից։
Արվեստի բնագավառի ցանկացած աշխատանք՝ գեղանկարչություն, պոեզիա, պատմվածք, քանդակագործություն, երաժշտություն, կդառնա արցախցիների ճիչն՝ ուղղված աշխարհին։
![](banners/armflix.jpg)