Անկախության 33 տարիներին գրանցել ենք և՛ առաջընթաց, և՛ բազում խնդիրներ. Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակագրի օրվա առթիվ
PoliticalԱբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի օրվա առթիվ.
1990թ. օգոստոսի 23-ը վճռորոշ, կարևոր ու հիշարժան ամսաթիվ է. այս օրը միասնական կամքով, հայրենքի շուրջ նույն իղձերով համակված՝ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով հաստատեց ազատ, ինքնիշխան պետություն ունենալու անհրաժեշտությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով շնորհավորում եմ բոլորիս: Հայկական ԽՍՀ-ն վերանվանելով Հայաստանի Հանրապետություն՝ մենք վճռեցինք միասնաբար անցնել բարդ, բայց և պատվաբեր ու պետականաշեն գործընթացների միջով:
Անկախության 33 տարիներին գրանցել ենք և՛ առաջընթաց, և՛ բազում խնդիրներ. այսօր, ստեղծված իրավիճակում մեր գերակա խնդիրներից է Արցախի պաշարման դեմ պայքարը և շուրջ ինը ամիս շրջափակման սուղ պայմաններում ապրող արցախահայության իրավունքների պաշտպանությունը: Մենք պետք է միահամուռ ուժերով հաղթահարենք հայ ազգի առջև ծառացած խնդիրները, ինչպես վարվել է ավագ սերունդը 90-ականներին:
Հարգելի՛ հայրենակիցներ.
Այսօր, առավել քան երբևէ, մեզ պակասում է համազգային գաղափարական միասնությունը, հայրենասիրական ոգին ու համախմբվածությունը: Խորհրդանշական օրվա՝ օգոստոսի 23-ի առիթով կրկին շնորհավորելով՝ Հայաստան և Արցախ աշխարհին մաղթում եմ ուժ և միասնականություն, խաղաղություն և բարօրություն: