Prime Ministers of Estonia and Belgium and Polish Foreign Minister are claiming post of head of EU diplomacy Armenia, Germany reached agreements on military-technical and military-technological cooperation Ararat Mirzoyan and Zhang Ming had private conversation Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Yemen’s Houthi rebels detain at least 9 UN staffers and others in sudden crackdown - AP sources Gevorg Papoyan received Ambassador Extraordinary and Plenipotentiary Saha Sinha Actions of Georgian authorities endanger European future of Georgia: Miller World leaders, veterans commemorate 80th anniversary of Normandy landings Borrell invites Katz to discuss EU-Israel relations Azerbaijan visit not planned on Armenia PM agenda, spokesperson says 

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Միհրան Պողոսյանի նկատմամբ

Political

Դատախազը 2023 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում:

Մ.Պ.-ն մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու (հինգ դրվագ), պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (երկու դրվագ) և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Մասնավորապես՝ Մ.Պ.-ն, 2008 թվականի հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր թիկնապահ Է.Ս.-ին 2008 թվականի սեպտեմբերի 12-ին նշանակել է Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատու, սակայն  Է.Ս.-ին հանձնարարել է ապահովել իր անձնական անվտանգությունը: Արդյունքում՝ Է.Ս.-ն, 2008-2016 թվականներին, փաստացի չկատարելով օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի պաշտոնից բխող պարտականությունները, Մ.Պ.-ի հանձնարարությամբ ստացել է  22 մլն 117 հազար 820 դրամի չափով աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:

Մեկ այլ դեպքում, Մ.Պ.-ն իր անձնական վարորդ Հ.Բ.-ին 2009 թվականի նոյեմբերի 3-ին նշանակել է Ծառայության օպերատիվ բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնում, սակայն Հ.Բ.-ին հանձնարարել է ապահովել իր անձնական անվտանգությունը: Արդյունքում՝ 2009-2016 թվականներին Հ.Բ.-ն, փաստացի չկատարելով օպերատիվ բաժնի առաջատար խորհրդատուի պարտականությունները,  Մ.Պ.-ի հանձնարարությամբ ստացել է 21 մլն 754 հազար 643 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:

Բացի այդ, Մ.Պ.-ն իր մորեղբոր որդուն՝ Տ.Հ.-ին, 2009 թվականի մարտի 2-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 16-ը Ծառայությունում տարբեր պաշտոնների է նշանակել: Գլխավոր հարկադիր կատարողի ազգականը հանդիսանալու հանգամանքով պայմանավորված՝ Տ.Հ.-ն ունեցել է արտոնյալ կարգավիճակ, փաստացի աշխատանքի չի հաճախել, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, սակայն ստացել է 2 մլն 470 հազար 827 դրամ  աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:

Մեկ այլ դեպքում, Մ.Պ.-ն տեղեկացված լինելով, որ Ա.Հ.-ն փաստացի կատարելու է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Թ.-ի վարորդի պարտականությունները, առաջարկել է Ա.Հ.-ին պաշտոնի նշանակել Ծառայությունում՝ ավելի բարձր աշխատավարձ ստանալու, հատուկ կոչում ձեռք բերելու և զենք ստանալու նպատակով: Մ.Պ.-ն 2011 թվականի ապրիլի 22-ին, 2012 թվականի հունվարի 15-ին և 2013 թվականի հունվարի 8-ին աշխատանքային պայմանագրեր է կնքել Ա.Հ.-ի հետ` նրան ընդունելով աշխատանքի՝ որպես Ծառայության անվտանգության աշխատակից: Ապա, Մ.Պ.-ն 2013 թվականի ապրիլի 17-ին Ա.Հ.-ին նշանակել է Ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատուի պաշտոնին, նույն օրվա մեկ այլ հրամանով՝ գործուղել հարկադիր կատարման օպերատիվ բաժին, 2013 թվականի մայիսի 13-ի հրամանով՝ Ա.Հ.-ին շնորհել է «Արդարադատության լեյտենանտ» կոչումը, 2014 թվականի փետրվարի 26-ի հրամանով՝ փոխադրման կարգով նշանակել Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի հարկադիր կատարողի պաշտոնին, ապա՝ 2014 թվականի փետրվարի 28-ի հրամանով՝ կրկին գործուղել հարկադիր կատարման օպերատիվ բաժին: Ա.Հ.-ն վերոնշյալ ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել, սակայն ստացել է 5 մլն 712 հազար 550 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:

Բացի այդ, Մ.Պ.-ն իր մորեղբոր որդուն՝ Գ.Հ.-ին, Ծառայությունում տարբեր պաշտոնների է նշանակել: Գլխավոր հարկադիր կատարողի ազգականը հանդիսանալու հանգամանքով պայմանավորված՝ Գ.Հ.-ն ունեցել է արտոնյալ կարգավիճակ, աշխատանքի չի հաճախել, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, սակայն ստացել է 10 մլն 454 հազար 655 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:

Մեկ այլ դեպքում, Մ.Պ.-ն 2013-2015 թվականների և 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում, իրեն սպասարկելու համար, համապատասխան հրամաններով Ծառայության հաշվեկշռում գտնվող 4 ավտոմեքենաներն ամրակցել է իր անվտանգության աշխատակիցներ Հ.Բ.-ին, Ա.Ս.-ին,  Է.Ս.-ին և Ա.Ի.-ին և մշտապես երթևեկել վերոնշյալ ավտոմեքենաներից առնվազն երկուսով: Արդյունքում՝ 2013-2015 թվականների և 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ն պետական բյուջեի և ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տնօրինման տակ գտնվող ֆոնդի միջոցներից իրեն սպասարկող չորս ավտոմեքենաների համար հափշտակել է 40 մլն 746 հազար 500 դրամ:

Բացի այդ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Մ.Պ.-ն վստահված անձանց միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Քեթրին գրուպ», «Բեսթ ռեալթի», «Կեչառիս հոթել» և «Ֆրուտիմեքս» ՍՊ ընկերությունների կառավարմանը՝ ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին ի պաշտոնե արտոնություններ և առավելություններ տրամադրելու եղանակով հովանավորելու հետ:

Պաշտոնատար անձ Մ.Պ.-ն, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում, վերոնշյալ ընկերությունների գործունեության, ինչպես նաև «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերության և դրա հետ փոխկապակցված այլ կազմակերպությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հետևանքով ձեռք բերած 1 մլն 190 հազար ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու և դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով, դրանք ձևակերպելով իբրև փոխառություն՝ փոխանցել է «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին, որոնք օգտագործվել են ընկերության ընթացիկ գործունեության, այդ թվում՝ վարկային պարտավորությունները մարելու համար:

Բացի այդ, 2013 թվականին Մ.Պ.-ն, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, սահմանված կարգի խախտմամբ աճուրդ անցկացնելու պայմաններում, էական վնաս է պատճառել պահանջատեր Հ.Ա.-ի և Ռ.Հ.-ի իրավունքներին ու օրինական շահերին: Մասնավորապես՝ աճուրդում 166 հատ տրանսպորտային միջոցներն իրացվել են ցածր գնով, պահանջատերեր Հ.Ա.-ն և Ռ.Հ.-ն զրկվել են կատարողական վարույթների շրջանակում պարտապանին պատկանող գույքի իրացումից հետո իրենց հասանելի՝ 13 հազար 500 ԱՄՆ դոլարի և 87 հազար 500 ԱՄՆ դոլարի հատուցում ստանալուց և այլն:

Մեկ այլ դեպքում, Մ.Պ.-ն օրենքներով և այլ իրավական ակտերով չունենալով երրորդ անձի համար՝ Ծառայության կողմից բռնագանձման ենթակա գումարները վճարելիս ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձված միջնորդավճարներից գումարներ ստանալու իրավասություն սահմանելու իրավունք՝ 2015 թվականի ամռանը հանձնարարել է ստեղծել և ներդնել բռնագանձման ենթակա վճարումներ ընդունող «ԴԱՀԿ վճարային համակարգ» ծրագրային ապահովումը: Այնուհետև, Ծառայության (ի դեմս՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ի) և Մ.Պ.-ի ու նրա մորեղբոր որդու՝ Գ.Հ.-ի կողմից փաստացի կառավարվող «Ագրոպոլյուս» ընկերության միջև 2015 թվականի հուլիսի 31-ին հինգ տարի ժամկետով կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր: Պայմանագրով «Ագրոպոլյուս» ընկերությանը իրավունք է վերապահվել ծառայությունների մատուցման ընթացքում վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով յուրաքանչյուր վճարման դիմաց վճարողներից գանձել 300 դրամ, իսկ հետագայում՝ 15.001 դրամը գերազանցող յուրաքանչյուր վճարման դիմաց՝ 500 դրամ միջնորդավճար: Արդյունքում՝ 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից «միջնորդավճարի» անվան տակ, այդ գործընթացի հետ, ըստ էության, առնչություն չունեցող, Մ.Պ.-ի և նրա ազգականի կողմից փաստացի կառավարվող «Ագրոպոլյուս» ՍՊ ընկերությանը վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից վճարվել է 84 մլն 343 հազար 680 դրամ:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ հսկող դատախազը 2023 թվականի օգոստոսի 23-ին Մ.Պ.-ի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) (հինգ դրվագ), 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) (երկու դրվագ), 309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Record 13 million to sit ‘world’s toughest’ college entrance examPrime Ministers of Estonia and Belgium and Polish Foreign Minister are claiming post of head of EU diplomacyPrime Minister visited Alaverdi's Sanahin station district and talked with residentsJLo ready to sacrifice everything to save marriage to Ben AffleckTraffic on Marts village road restored: Nikol PashinyanLuxurious evening for the super rich: $65k for trip aboard yacht, with rare LOUIS XIII brandy, Petrossian CaviarNikol Pashinyan visited Lori ProvinceAttack on Prime Minister of DenmarkParis will train 4,500 soldiers of armed forces of Ukraine: MacronOil Prices Down Apple has new policy: Broken iPhone and Apple Watch screens will no longer be replaced free of charge under warrantyUS Assistant Secretary of State to visit ArmeniaArmenia, Germany reached agreements on military-technical and military-technological cooperationArmenian Foreign Minister meets SCO Secretary-GeneralWhen peace treaty is signed, meaning of Minsk Group is lost: Alen SimonyanThere is real race between countries to strengthen sovereignty: PutinArarat Mirzoyan and Zhang Ming had private conversationCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsYerevan State University and Ucom signed a Memorandum of CooperationBiden pledges support for Ukraine as he meets with Zelenskiy in ParisYemen’s Houthi rebels detain at least 9 UN staffers and others in sudden crackdown - AP sourcesUkraine has right to strike targets in Russia: StoltenbergSunak admits it was a 'mistake' to leave D-Day commemorations earlyEuropean Commission recommended starting negotiations with Ukraine and Moldova on EU membershipBTA. Contact Group Will Discuss Funding Across University SpecialtiesGevorg Papoyan received Ambassador Extraordinary and Plenipotentiary Saha SinhaOverchuk and Mustafaev discussed issues related to economic cooperationIsrael's Netanyahu to address U.S. Congress on July 24UN General Assembly elected five non-permanent members of Security Council for next two yearsActions of Georgian authorities endanger European future of Georgia: MillerEuropean Commission plans to open talks on Ukraine's EU membership this month: FTAccording to preliminary data, there were no casualties as a result of gas station explosionArmenia customs attaché to Russia: Upper Lars border checkpoint reopened after being closed for about 5 hoursFood safety inspectorate: Armenia fruit exports to Russia has increased at least twice compared to 2023iPhone 15 will receive updates in a shorter time than the flagships of Samsung and GoogleWe may respond in kind to Western nations that let Kyiv strike Russia with their missiles, PutinCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsArmenia border guard injured in mine blast in VoskeparWorld leaders, veterans commemorate 80th anniversary of Normandy landingsRussia could use nuclear weapons if its sovereignty or territory was under threat, PutinBorrell invites Katz to discuss EU-Israel relationsAzerbaijan visit not planned on Armenia PM agenda, spokesperson saysFrench police arrest Ukraine-Russia national with explosives near Paris airportFire breaks out at refinery in south Russia after drone attackFour pedestrian bridges built in disaster zone, car bridge under constructionRussia's Gazprom says it'll take it at least 10 years to recover gas salesWe are deeply troubled by the continued arrest of members of Azerbaijani civil society, MillerMacron pays tribute to French city destroyed by Normandy bombingsArmenian Prime Minister thanks Lithuanian counterpart for disaster overcome assistance50 Days until summer Olympics begin
Most Popular