ՀՀ-ն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա․ կփոխանցի Աննա Հակոբյանը․ Ազատություն
PoliticalՌուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտնում են «Ազատության» աղբյուրները։
Թե ինչ չափի ու ինչպիսի օգնության մասին է խոսքը, դեռ հայտնի չէ։
Ըստ «Ազատության» աղբյուրի՝ դրա մասին Երևանը շուտով կհայտնի։
Արտաքին գործերի նախարարությունից ու Կառավարությունից դեռ պաշտոնապես չեն մեկնաբանում այս տեղեկությունը։