Վիրահատությունից հետո կնոջ ստամոքսում մոռացել են 17 սանտիմետրանոց գործիք
Other![Վիրահատությունից հետո կնոջ ստամոքսում մոռացել են 17 սանտիմետրանոց գործիք](/timthumb.php?src=disc/08-09-23/54b0038bb8f4767f0e1e2df033d225f7.jpg&w=780)
Նորզելանդացի կնոջ մարմնից ծննդաբերությունից մեկուկես տարի անց հանել են մոռացված վիրաբուժական գործիքը։ Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասին հայտնել է People-ը։
Ինչպես լրագրողներին հայտնել է Նոր Զելանդիայի Առողջապահության նախարարության վերահսկող մարմնի ներկայացուցիչ Մորագ Մակդաուելը, 2020 թվականին կեսարյան հատում կատարելուց հետո վիրաբույժները մոռացել են կնոջ ստամոքսում 17 սանտիմետրանոց պլաստիկ ռետրակտորը։ 2021 թվականին նա դիմել է շտապօգնության բաժանմունք՝ բողոքելով ցավից։ Նրան նշանակել են որովայնի տոմոգրաֆիա և ներսում հայտնաբերել օտար առարկա։
Բժիշկները գրավոր ներողություն են խնդրել պացիենտից։ Դեռ հայտնի չէ, թե ինչ պատժամիջոցներ կկիրառվեն նրանց նկատմամբ։
![](banners/armflix.jpg)