Pashinyan, Putin hold phone call Today is International Children's Day Ruben Rubinyan receives Ambassador of Switzerland to Armenia US weapons already used in attempts to strike Russian territory: Peskov Armenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail Mishustin Diplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zone West is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov Armenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTO Agreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, Zakharova Armenian MFA extends congratulations to Croatia on Statehood Day 

Սեպտեմբերի 16-ի աստղագուշակ

Horoscope

Խոյ: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անսովոր իրադարձություններ, որոնք դեռ երկար կմնան ձեր հիշողության մեջ:Այսօր չափազանց զգացմունքային եք, մեծ նշանակություն և կարևորություն կտաք ցանկացած մանրուքի: Սպասվում են հետաքրքիր ծանոթություններ, կհանդիպեք մարդկանց, որոնց հետ շփումից նոր մտահաղացումներ կծնվեն:

Օրվա երկրորդ կեսին մի կողմ կդնեք բոլոր խնդիրները, կազմած ծրագրերը և սրտի ուզածի չափ կզվարճանաք: Նման անլուրջ մոտեցման համար աստղերն այսօր ձեզ չեն պատժի: Հետաձգած բոլոր գործերն ավարտին կհասցնեք:

Ցուլ: Հրաշալի օր է աշխատանքին նվիրելու համար: Այսօր կարող եք անգամ լեռներ շրջել : Ձեր ջանքերը շատ բարձր կգնահատվեն, հաճախ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նշանի շատ ներկայացուցիչներ, մասնագիտական ոլորտում հաջողությունների հասնելու համար, ստիպված կլինեն որոշ խորամանկությունների դիմել: Նպատակահարմար օր է խոշոր գնումներ կատարելու համար:

Անձնական հարաբերություններում բացասական միտումների ազդեցությունը մեծ է: Մանրուքների շուրջ կվիճեք բոլոր նրանց հետ, ում սիրում եք: Օրը հարմար չէ սիրավեպ սկսելու համար, այդ հարաբերություններն իրենց հետ միայն նոր խնդիրներ կբերեն:

Երկվորյակ: Բարեհաջող օր է: Բոլոր հարցերում հաջողակ եք, ձեռնարկած գործերն արդյունավետ կլինեն: Այսօր ծագած խնդիրներից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ եթե ձեռնամուխ լինեք նոր նախագծերի իրագործմանը, ապա միանշանակ հաջողության կհասնեք: Հին դաշնակիցները օգնության հարցում կարող են մերժել, ինչի համար, սակայն, անհանգստանալ չարժե:

Հրաշալի օր է մտերիմներին աջակցելու համար: Կհաջողվի ամրապնդել ընտանեկան կապերը: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք և գործի դնեք վառ երևակայությունը:

Խեցգետին: Թեթև, հաջող օր է՝ հարմար ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Կհաջողվի իրականացնել բոլոր ծրագրերն ու մտահաղացումները: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Կլսեք բոլոր կարծիքները, կպաշտպանեք սեփական տեսակետները:

Հրաշալի օր է նոր ծանոթությունների համար :Բոլորի վրա լավ տպավորություն կթողնեք: Ձեզ կհասկանան և կգնահատեն: Նոր հարաբերությունները ներդաշնակ զարգացում կունենան, ուրախություն կպարգևեն:

Առյուծ: Այսօր կարող են որոշ դժվարություններ առաջանալ, որոնք, սակայն, ձեզ չեն վախեցնի: Էներգիայի հոսք կզգաք , կհասկանաք , որ պատրաստ եք հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր, աշխատանքին վերաբերող, կարևոր տեղեկություններ կստանան: Կարող եք վերջ դնել ղեկավարության հետ ունեցած հին կոնֆլիկտներին և ամրապնդել մասնագիտական դիրքերը:

Ձեր գործնական ակտիվությանը կարելի է միայն նախանձել: Հրաշալի կերպով գլուխ կհանեք ֆինանսական խնդիրներից: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն սպասվում, ինչն ուրախալի է:

Կույս: Հանգիստ օր է սպասվում: Օրվա առաջին կեսին հաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք: Հրաշալի ժամանակահատված է ընկերների, համախոհների հետ շփվելու արդիական խնդիրներ քննարկելու համար: Կհաջողվի նոր դաշնակիցներ ձեռք բերել , վերջիններս, շատ անգամներ, կօգնեն ձեզ դուրս գալ բարդ իրավիճակներից: Հրաշալի լեզու կգտնեք թույլ սեռի ներկայացուցիչների հետ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման, ինքնազարգացման համար:Նշանի շատ ներկայացուցիչներ մեծ բավականություն կստանան հարազատների հետ շփումներից: Սիրելիին հաճելի անակնկալ մատուցեք, և ձեր ջանքերն,անկասկած, կգնահատվեն:

Կշեռք: Բոլոր հարցերում աստղերը ձեր կողմից են: Ստեղծված խնդիրները ձեզ չեն վախեցնի, մեծ ոգևորությամբ կհաղթահարեք բոլոր խոչընդոտները: Ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները լավ կանցնեն: Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք:

Հաջող օր է կահույք, ներքին հարդարման պարագաներ ձեռք բերելու համար: Կարող եք վերանորոգման շուրջ հարցեր քննարկել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր ընտանիք կազմելու, սիրելիի հետ համատեղ կյանք սկսելու որոշում կկայացնեն:

Կարիճ: Հրաշալի օր է բոլոր նրանց համար, ովքեր մտահոգված են ընտանիքի և սիրելիի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներով: Աշխատանքի վրա կենտրոնանալ դժվար թե ստացվի, փոխարենը՝ կկարողանաք հրաշալի ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Հեշտությոմբ լեզու կգտնեք նրանց հետ և կխուսափեք տարաձայնություններից:

Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի առաջնորդվել ողջամտությամբ: Շատերը տուրք կտան երևակայությանը: Բարեբախտաբար, կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն խուսափել սխալներից և ետ կպահեն չմտածված քայլերից: Թեև այսօր միշտ չէ, որ կհետևեք սրտացավ մարդկանց խորհուրդներին:

Աղեղնավոր: Հին հարցերը չպարզաբանած ՝ նոր խնդիրներ եք ստեղծում: Մեկ այլ ուղղությամբ կենտրոնացրեք ուժերը և օրն ավելի լավ ընթացք կստանա: Ուշադրություն դարձրեք ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններին:Կարելի է դրական փոփոխությունների հասնել ՝ ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելով:

Անձնական հարաբերություններն անսպասելի զարգացում կստանան, ինչը հաճելիորեն կզարմացնի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կգիտակցեն, որ պատրաստ են լուրջ քայլերի և նախաձեռնությունն իրենց ձեռքը կվերցնեն:

Այծեղջյուր: Նոր մտահաղացումներն այնքան շատ են, որ չեք կողմնորոշվի, թե ինչից սկսել: Տրամադրությունը փոփոխական կլինի, նշանի շատ ներկայացուցիչներ հակասական զգացողություններ կունենան, պատրաստ կլինեն ամեն ինչ վտանգել կարճատև հաճույքների համար: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զուսպ լինել, այսօր որոշ սահմանափակումները հետագայում կօգնեն խուսափել մի շարք խնդիրներից:

Ղեկավարության հետ լեզու գտնել չի ստացվի: Տարեց ազգականների հետ հարաբերությունները ևս լարված կլինեն: Սիրելին այսօր միշտ ձեր կողքին կլինի, բորլոր գործերում կքաջալերի և կոգևորի:

Ջրհոս: Հաջողության հասնելու հավանականությունը մեծ է: Ինքնուրույն գործել չարժե, կգտնվեն մարդիկ, որ կաջակցեն ձեզ, իրենց վրա կվերցնեն ամենաբարդ գործերը: Կարող եք երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր կնքել, հանդիպել գործատուների հետ: Ժամանակին կատարած աշխատանքի դիմաց՝ պարգևատրման կարժանանաք:

Նպատակահարմար օր է սեմինարների, կոնֆերանսների մասնակցելու համար: Հանրային ելույթները լավ կանցնեն: Սիրային հարաբերություններում հնարավոր է խանդը գլուխ բարձրացնի և տհաճ խոսակցությունների առիթ դառնա:

Ձկներ: Մի շտապեք հարաբերություններ պարզել: Ժամանակի ընթացքում խճճված իրավիճակը կհարթվի, խնդիրները կլուծվեն: Կարող եք փոքրիկ խորամանկությունների դիմել, սակայն դրա անհրաժեշտությունը ամենևին էլ չկա:

Բարեհաջող օր է անձնական բնույթի որոշ հարցեր քննարկելու, ճիշտ լուծումներ գտնելու համար: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Ֆիզիկական աշխատանքը, սպորտային մարզումները չեն հոգնեցի: Չծրագրված ուղևորությունները լավ կդասավորվեն:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Withdrawal from Syria only after security ensured: GulerPashinyan, Putin hold phone call18-year-old Chechen is suspected of planning terrorist attack during Paris Olympics in FranceAnkara welcomes sincere efforts of Armenia and Azerbaijan in settlement process: GulerAustin denies NATO expansion caused Ukraine conflictToday is International Children's DayBiden presents new Israel ceasefire plan, calls on Hamas to acceptHow does cheapest Intel Arc 310 graphics card handle modern games? Curious testKaty Perry will perform at the second pre-wedding celebration of the son of Asia's richest man on a cruise shipDefense ministers of the CSTO countries signed documentsAnahit Manasyan meets with residents of disaster zone in LoriGermany will provide Ukraine with additional Patriot air defense system and 500 million euros in aidRuben Rubinyan receives Ambassador of Switzerland to ArmeniaUS weapons already used in attempts to strike Russian territory: PeskovZelensky to sign three security agreements in Stockholm todayArmenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail MishustinAt least 15 dead in east India over 24 hours as temperatures soarFormer Speaker of Iranian Parliament enters presidential raceDiplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zoneArmenia and Azerbaijan are close to peace: AmirbekovNATO getting closer to war every week: OrbanWest is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov14th package of EU sanctions against Russia may be adopted in mid-June: O’SullivanMay 31 - World No Tobacco DayBlinken and Fidan met: Gaza and Caucasus discussedArmenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTOThanks to the 118 million drams support from Karen Vardanyan, modern equipment was supplied to the National Center for Burns 'Guilty'. New York Times prints historic front page on Trump verdictFrance could announce sending military instructors to Ukraine – Le MondeNothing Phone (2a) Special Edition: An even more unusual version of the popular smartphone has appearedWe view political process in Armenia as country's internal affair, ZakharovaArmenian Prime Minister sends congratulatory message to Prime Minister of Croatia on National DayAgreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, ZakharovaOpportunity to establish peace between Armenia and Azerbaijan should not be missed, ErdoğanArmenian MFA extends congratulations to Croatia on Statehood DayKarkop is under the water-SanosyanTwo killed and five injured after Russian S-300 missile attack on KrasnopilliaIsrael has tactical control of Gaza-Egypt border corridor, says military spokesmanUK Parliament dissolved for new general election on July 4, 2024Pressure Grows on Biden to Allow Attacks on Russian Territory, NYTDeputy Prime Minister Mher Grigoryan participates in session of Council of Eurasian Economic CommissionRuben Rubinyna Receives Ambassador Extraordinary and Plenipotentiary of Kingdom of BelgiumSince popular, non-violent, velvet revolution of 2018, Armenia's economy has grown by almost 30 percent: PashinyanSuren Papikyan participated in opening ceremony of Schuman Security and Defence ForumThere is nothing against the church in Armenia - PashinyanSecurity is not enough, we need peace - PashinyanAzerbaijan denies Karabakh ex-state minister of Ruben Vardanyan’s appeal of his illegal arrestStorms kill at least 18 in several US statesPashinyan held remote meeting of operational headquarters of emergency situation management in Lori and Tavush provincesRestrictions to use Western arms to hit Russia hamper Kyiv’s ability to defend itself - Stoltenberg
Most Popular