Pashinyan, Putin hold phone call Today is International Children's Day Ruben Rubinyan receives Ambassador of Switzerland to Armenia US weapons already used in attempts to strike Russian territory: Peskov Armenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail Mishustin Diplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zone West is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov Armenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTO Agreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, Zakharova Armenian MFA extends congratulations to Croatia on Statehood Day 

Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը. Վահե Հովհաննիսյան

Blogosphere

Ի՞նչ հոկտեմբերի 5-ի խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, երբ ընթացիկ ռեժիմով տեղի է ունենում ցեղասպանություն, բնակչության զանգվածային տեղահանում, ապօրինի անցակետ` կամայական «ձերբակալություններով», Արցախի քաղաքական ղեկավարությանն ուղղված սպառնալիքներով ու շանտաժով, երբ ցանկացած բանակում ծառայած հայ տղամարդու սպառնում են ինչ-որ ցուցակներով։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սեպտեմբերի 19-ից այս կողմ իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հայաստանն այս պայմաններում պարզապես չի կարող գնալ և այս ամենի հեղինակի հետ խոսել խաղաղության մասին՝ առանց իրավիճակին համարժեք պայմաններ առաջ քաշելու։ Բաքվի բանտերում մինչ այս պահը բազմաթիվ հայ գերիներ կան, որոնց թիվն ամեն օր ավելանում է անցակետի «շնորհիվ»։ Հայաստանը պարտավոր է, նախքան որևէ պայմանագրի ստորագրման մասին խոսելը, նախ խոսել այս բոլոր հարցերի մասին՝ պահանջելով բոլոր գերիների ազատ արձակումը, հայ մարդկանց «առևանգման ցուցակների» վերացում, անցակետային ստուգման վերացում։ Միջազգային հանրությունը, միջնորդ պետությունները պարտավոր են վերջապես իրենց «մեծի պես» պահել. իրենց իներտությամբ, անտարբերությամբ գերտերությունները, միջազգային համայնքը մեծապես նպաստել են այսօր Արցախում և նրա շուրջ տիրող իրավիճակի ձևավորմանը, և Հայաստանը պետք է ձևակերպի նրանց կողմից մեզ ունեցած այդ պարտքը։ Միջազգային հանրությունը, խնդրի կարգավորման մեջ ներքաշված բոլոր խոշոր ուժերը մեզ, այո, պարտք են, քանի որ այդպես էլ չեն արել որևէ իրական քայլ՝ ի հակադրություն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և ցեղասպան վարքի։ Այս ամենն իհարկե Հայաստանը պետք է համակարգի՝ որպես պետություն, և այդ պատճառով է անհրաժեշտ, որ Հայաստանում լինեն ադեկվատ իշխանություններ։

Կա ավելի կարևոր հարց, առանց որը հաշվի առնելու չի կարելի մտածել որևէ միջազգայնորեն հավաստված փաստաթղթի ստորագրման մասին. արցախահայության՝ այսօրվա այս շոկային, տարերային ելքն իր հայրենիքից միմիայն Ադրբեջանի կողմից սարսափելի ծավալների հասնող ռազմական ագրեսիայի արդյունքն է, և այս հսկա գաղթը միայն առաջին շոկային արձագանքն է, ինչն ամենևին չի նշանակում «Արցախի հարցի» փակում։ Վաղը Արցախը շարունակելու է գոյություն ունենալ իր տեղում՝ իր պատմությամբ, իր մշակութային արժեքներով, որպես հայկական հազարամյա հող։ Անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում այս պահին, Արցախում մնում է թե´ մշակութային ու պատմական, և թե´ նաև գույքային ժառանգությունը, որը պատկանում է միայն և միայն Արցախի ժողովրդին, և որի վրա որևէ հավակնություն չի կարող ունենալ ոչ ոք։ Արցախի հարցի շուրջ դիվանագիտությունը հիմա ոչ թե պետք է մարի, այլ հակառակը՝ մտնի նոր փուլ, նոր տրամաբանություն ստանա։ Միայն թշնամուն և գուցե որոշ արտաքին ուժերի է ձեռնտու Արցախի հարցը փակված համարել։ Հայաստանը, եթե ցանկանում է մնալ կենսունակ որպես պետություն, անպայման պետք է ակտիվորեն աշխատի այդ ուղղությամբ։ Չպիտի մոռանալ, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները շարունակում են հանդիսանալ իրենց տների, հողատարածքների, այգիների, մնացյալ գույքի տերերը, և այդ ամենը երաշխավորված է փաստաթղթերով, սեփականության իրավունքով։ Արցախն իր ամեն անկյունով, իր բոլոր մշակութային, պատմական, բնության հուշարձաններով և մյուս արժեքներով շարունակում է պատկանել Արցախի ժողովրդին՝ անկախ այս պահին կատարվողից, և Ադրբեջանն ամենևին չպիտի մարսի իր ձեռքի գործ հանդիսացող այս բռնի զանգվածային գաղթը։ Արցախի էջը ոչ միայն փակված չէ, այլև մտնում է նոր փուլ՝ նոր պայմաններով։

Ռուբեն Վարդանյանը և բորենիների խրախճանքը

Մեր աչքի առաջ` 21-րդ դարում, քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ իսկական գաղթ է տեղի ունենում` մի դար առաջվա դաժանությամբ։ Բռնի տեղահանման ճանապարհին՝ Բերձոր-Դեր Զորից ելքի ճանապարհին անցակետ է գործում, որտեղ որոշվում է` ով կանցնի առաջ, ով` ոչ։ Առաջ էլ թշնամին մեկուսացնում ու վնասազերծում էր հայ մտավորականությանը ու «ազգի ջոջերին», հիմա էլ սկսել է նույնն անել, բայց հանկարծ հայ հանրության մի զանգված, ակնհայտ ուղղորդված քարոզչությամբ ոգևորված, հավանություն է տալիս թշնամի պետության քայլերին։

Ո՞րն է հայկական շահը` Ռուբեն Վարդանյանի` Բաքվում հայտնվելու հարցում, ու՞մ է դա ձեռնտու, և ինչպե՞ս կարող են այսքան աղետից հետո Բաքվի և հայաստանյան հանրության որևէ շերտի շահերը համընկնել։ Իշխանությունների շահերի պաշտպան որոշ գործիչների ակնհայտ թշնամական, պրովոկատիվ տեքստերը և դրանցից անմիջապես հետո Ռ. Վարդանյանի ձերբակալությունն ուղիղ կասկած են ստեղծում ՀՀ իշխանությունների և Բաքվի ինչ-ինչ անհայտ շահերի համընկնման շուրջ, ինչով և պայմանավորված է հանրության ներսում ուղղորդված, կազմակերպված քարոզչական արշավը։

Անկախ որևէ մեկի հնարավոր համակրանք-հակակրանքից, Ռ. Վարդանյանը վերջին մեկ տարին անցկացրել է Արցախում` իր անհամեմատ բարեկեցիկ կյանքի փոխարեն նախընտրելով ծանր շրջափակման փուլն անցնել Արցախի ժողովրդի կողքին, թեպետ բազմաթիվ տգեղ քարոզչական արշավներից և պաշտոնազրկումից հետո կարող էր հանգիստ խղճով թողնել և գնալ։ Ինչու՞ են ոմանք, ուրեմն, թույլ տալիս իրենց` ուրախանալ Բաքվի հակաօրինական գործողություններով, ինչո՞ւ է հանրությունը կուլ տալիս ՀՀ իշխանությունների հերթական քարոզչական խայծը։ Իշխանությունների, որոնց քայլերի պատճառով այսօր մեր աչքի առաջ հայկական պատմության մեջ առաջին անգամ հայերը տեղահանվում են ամբողջ Արցախից, որոնց քաղաքականության պատճառով պատմության մեջ առաջին անգամ մենք կանգնած ենք հայկական Արցախը վերջնականապես կորցնելու վտանգի առաջ։

Եվ վերջում` ինձ չի թողնում միտքը, որ եթե անգամ այս օրը` ցեղասպանված Արցախի լուծարման հրամանագրի օրը, Նիկոլը որոշի ազգային տոն հռչակել, լինելու են բազմաթիվ հայեր, որ ողջունելու են այդ միտքը և տոնելու են նրա հետ։ Այդ մարդկանց ցանկը, ցավոք, շատ բազմազան է` ՔՊ ողջ վերնախավից, տարբեր արվեստագետներից, քաղաքական գործիչներից մինչև բժիշկ և տաքսիստ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Withdrawal from Syria only after security ensured: GulerPashinyan, Putin hold phone call18-year-old Chechen is suspected of planning terrorist attack during Paris Olympics in FranceAnkara welcomes sincere efforts of Armenia and Azerbaijan in settlement process: GulerAustin denies NATO expansion caused Ukraine conflictToday is International Children's DayBiden presents new Israel ceasefire plan, calls on Hamas to acceptHow does cheapest Intel Arc 310 graphics card handle modern games? Curious testKaty Perry will perform at the second pre-wedding celebration of the son of Asia's richest man on a cruise shipDefense ministers of the CSTO countries signed documentsAnahit Manasyan meets with residents of disaster zone in LoriGermany will provide Ukraine with additional Patriot air defense system and 500 million euros in aidRuben Rubinyan receives Ambassador of Switzerland to ArmeniaUS weapons already used in attempts to strike Russian territory: PeskovZelensky to sign three security agreements in Stockholm todayArmenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail MishustinAt least 15 dead in east India over 24 hours as temperatures soarFormer Speaker of Iranian Parliament enters presidential raceDiplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zoneArmenia and Azerbaijan are close to peace: AmirbekovNATO getting closer to war every week: OrbanWest is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov14th package of EU sanctions against Russia may be adopted in mid-June: O’SullivanMay 31 - World No Tobacco DayBlinken and Fidan met: Gaza and Caucasus discussedArmenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTOThanks to the 118 million drams support from Karen Vardanyan, modern equipment was supplied to the National Center for Burns 'Guilty'. New York Times prints historic front page on Trump verdictFrance could announce sending military instructors to Ukraine – Le MondeNothing Phone (2a) Special Edition: An even more unusual version of the popular smartphone has appearedWe view political process in Armenia as country's internal affair, ZakharovaArmenian Prime Minister sends congratulatory message to Prime Minister of Croatia on National DayAgreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, ZakharovaOpportunity to establish peace between Armenia and Azerbaijan should not be missed, ErdoğanArmenian MFA extends congratulations to Croatia on Statehood DayKarkop is under the water-SanosyanTwo killed and five injured after Russian S-300 missile attack on KrasnopilliaIsrael has tactical control of Gaza-Egypt border corridor, says military spokesmanUK Parliament dissolved for new general election on July 4, 2024Pressure Grows on Biden to Allow Attacks on Russian Territory, NYTDeputy Prime Minister Mher Grigoryan participates in session of Council of Eurasian Economic CommissionRuben Rubinyna Receives Ambassador Extraordinary and Plenipotentiary of Kingdom of BelgiumSince popular, non-violent, velvet revolution of 2018, Armenia's economy has grown by almost 30 percent: PashinyanSuren Papikyan participated in opening ceremony of Schuman Security and Defence ForumThere is nothing against the church in Armenia - PashinyanSecurity is not enough, we need peace - PashinyanAzerbaijan denies Karabakh ex-state minister of Ruben Vardanyan’s appeal of his illegal arrestStorms kill at least 18 in several US statesPashinyan held remote meeting of operational headquarters of emergency situation management in Lori and Tavush provincesRestrictions to use Western arms to hit Russia hamper Kyiv’s ability to defend itself - Stoltenberg
Most Popular