Կարմիր հրապարակում տեղադրվել է Հայրենական մեծ պատերազմի տեխնիկա
Russia![Կարմիր հրապարակում տեղադրվել է Հայրենական մեծ պատերազմի տեխնիկա](/timthumb.php?src=disc/05-11-23/7c1d3fc65b1ac74be521a2c8c40e20bf.jpg&w=780)
Մոսկվայում Կարմիր հրապարակում տեղադրվել է Հայրենական մեծ պատերազմի տեխնիկայով ինստալացիա։ Այս մասին հայտնում է «Известия»-ն։
Ներկայացված է ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Տ-60 տանկ, ԳԱԶ-ԱԱ բեռնատար և այլն։ Հրապարակում տեղադրված են նաև հսկայական մեդիա էկրաններ, որոնց վրա հեռարձակվում են պատերազմի տարիների քրոնիկոններ։
Նոյեմբերի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Կարմիր հրապարակում մասնակցել է Կուզմա Մինինի և արքայազն Դմիտրի Պոժարսկու հուշարձանի բացմանը՝ ի պատիվ Ազգային միասնության տոնի։ Պուտինի հետ արարողությանը մասնակցել են հոգևորականների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Ռուսաստանի Դաշնության մահմեդականների հոգևոր վարչության նախագահ Ռավիլ Գայնուտդինը, Ռուսաստանի գլխավոր ռաբբի Բեռլ Լազարը և շատ ուրիշներ։
![](banners/armflix.jpg)