Pashinyan, Putin hold phone call Today is International Children's Day Ruben Rubinyan receives Ambassador of Switzerland to Armenia US weapons already used in attempts to strike Russian territory: Peskov Armenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail Mishustin Diplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zone West is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov Armenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTO Agreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, Zakharova Armenian MFA extends congratulations to Croatia on Statehood Day 

Մեղադրելով ՌԴ-ին՝ Արևմուտքն ինքն է անթաքույց միջամտում ՀՀ ներքին գործերին. վերլուծություն և փաստեր

Analytical

Հայաստանյան իշխանությունների կողմից արտաքին քաղաքական վեկտորի արդեն բացահայտ փոփոխությունը լրջագույն մարտահրավերների առջև է կանգնեցնում առանց այդ էլ ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող Երևանին: Ակնհայտ է, որ Արևմուտքը՝ Հայաստանը Ռուսաստանից պոկելու իր անթաքույց փորձերն իրագործելիս ցանկանում է ստեղծել տպավորություն, որ այդ ոչ թե իրենք, այլ հենց Մոսկվան է խառնվում ՀՀ ներքին գործերին, իսկ ՀՀ իշխանություններն էլ փորձում են «հերոսաբար» դրանից խույս տալ և ապավինում են արևմուտքի օգնությանը:

Սակայն, փաստերն անհերքելի ուժ ունեն և եկեք հենց փաստերով դիտարկենք, թե որ երկիրն է իրապես խառնվում ՀՀ ներքին գործերին: Գանք 2018 թվականից: Անմիջապես հեղափոխությունից հետո պաշտոնական Մոսկվան ԱԳՆ մակարդակով հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցածը ՀՀ ներքին գործն է և Մոսկվան չի խառնվում ու որևէ կերպ գնահատական չի տալիս հայ ժողովրդի կատարած ընտրությանը: Ռուսական հեղինակավոր «Эксперт» ամսագիրը 2019 թվականին անգամ ծավալուն հոդված էր հրապարակել և մեջբերել  քաղաքագետների, ովքեր ընդգծում են, թե Ռուսաստանի լավագույն աջակցությունն այն է, որ հեղափոխության ժամանակ չի խառնվել Հայաստանի ներքին գործերին՝ հավելելով, որ ՌԴ-ն Հայաստանի ներքին գործերին չի խառնվում նաև հեղափոխությունից հետո: 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր՝ «Մեր դիրքորոշումը հավասարակշռված, հստակ և միանշանակ է, որը մենք դավանում ենք ինչպես արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, այնպես էլ մեր արտաքին քաղաքականության մեջ, որն ուղղված է առանձին երկրների, պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության կառուցմանը՝ ներքին գործերին չխառնվելը: Դա (Հայաստանում տեղի ունեցողը) ինքնիշխան պետության ներքին գործն է, քաղաքական գործընթաց է այդ երկրում, այլ գնահատականներ լինել չեն կարող»: Միևնույն ժամանակ, այդ նույն պահին Հայաստան ժամանած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հորդորում էր ՀՀ իշխանություններին հրաժարվել «պատմական կաղապարից» իր միջազգային հարաբերություններում (նա առանձնապես չէր թաքցնում, որ խոսքը Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին էր):

Իսկ այժմ տեսնենք, թե ինչով է զբաղված Արևմուտքը: Գաղտնիք չէ, որ Արևմուտքի կողմից այլ երկրների ներքին գործերին միջամտելու գործիքակազմը բավական մեծ է և այդ ցանկում կարելի է առանձնացնել տարատեսակ ՀԿ-ների ֆինանսավորումը, որոնք էլ այդ գումարով տվյալ երկրում առաջ են տանում արևմտյան օրակարգն ու շահերը: Հեղափոխությունից հետո հեղինակավոր պարբերականներից մեկը ծավալուն անդրադարձ էր կատարել Հայաստանում Ջորջ Սորոսի ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող գործիչների ու կառույցների գործունեությանը: Հայաստանյան ՀԿ-ների նախագծային ֆինանսավորման ամբողջական ծավալը ճշգրիտ ուսումնասիրել հնարավոր չէ: Անհատական դրամաշնորհների վերաբերյալ տվյալներ են հրապարակում միայն Սորոսի հիմնադրամի գրասենյակը, Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը (NED) և բրիտանական «Sigrid Rausing Trust» հիմնադրամը: Ընդ որում` հայտնի է, որ նրանք ֆինանսավորման առյուծի բաժինը ստանում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի, Հայաստանում արևմտյան երկրների դեսպանատների և մի շարք այլ արևմտյան հիմնադրամների ու կազմակերպությունների միջոցով: Ահա թե որքան գումար են ստացել հայաստանյան ՀԿ-ները Սորոսի հիմնադրամից 2021-2022 թվականների ընթացքում: 160 հազար դոլարի դրամաշնորհ է ստացել «Դեմոլավ» տեղեկատվական կենտրոնը: Ծրագրի նպատակն է աջակցել Factor.am լրատվամիջոցին` ապահովելու համապարփակ և վերլուծական լուսաբանում Հայաստանում քաղաքականության հիմնախնդիրների և քաղաքացիների կարիքների մասին` համոզվելով, որ ճգնաժամի ժամանակ այդ հարցերը չեն մղվում հանրային խոսակցության լուսանցք: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը Սորոսի հիմնադրամից ստացել է 39,760 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն ստացել է 52,500 ԱՄՆ դոլար: ՀԿ-ի ղեկավարը Սեդա Մուրադյանն է: Դրամաշնորհը նպատակ ունի աջակցել Մեդիա կենտրոնի հարթակին՝ քննարկելու Հայաստանի կարևորագույն խնդիրները հարցազրույցների, ասուլիսների և այլ հանրային միջոցառումների միջոցով: «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ստացել է 40 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Իր գործունեության 4 տարիների ընթացքում  տարբեր հիմնադրամների կողմից ստացել է մոտ 590 000 դոլար արժողությամբ դրամաշնորհներ, ըստ որում՝ այդ գումարի մոտ կեսը (մոտ 289 000 դոլար)՝ անցած երկու տարիներին Սորոսի հիմնադրամի կողմից:  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ստացել է 74,975 ԱՄՆ դոլար:  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հիմնադրամից ստացել է 44 հազար ԱՄՆ դոլար: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան հիմնադրամից ստացել է 133,948 ԱՄՆ դոլար: «Ասպարեզ» լրագրողների ակումբը 2021 թվականին Սորոսի հիմնադրամից ստացել է 61,407 ԱՄՆ դոլար:  «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն Հիմնադրամից ստացել է 90,000 ԱՄՆ դոլար: Սորոսի հիմնադրամից նախորդ տարվա ընթացքում դրամաշնորհներ ստացած ՀԿ-ների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ: Եվ սա չհաշված ԵՄ-ից ստացվող դրամաշնորհներն ու այն բազմաթիվ սեմինարները, վերապարաստման դասընթացները, թրեյնինգները, որոնք կազմակերպվում են թե՛ ԱՄՆ, թե՛ ԵՄ հովանու ներքո: Դիցուք՝ վերը նշված ՀԿ-ների ղեկավարներից մի քանիսն ընդամենն օրեր առաջ մասնակցում էին Բրյուսելում կազմակերպված ՀՀ-ԵՄ ռազմավարական երկխոսության զարգացմանը նվիրված երկօրյա ֆորումին:

Բերենք ևս մեկ օրինակ: Այս տարի պաշտոնապես մեկնարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը, որը նպատակ ունի «աջակցել երկրում անկախ մեդիայի» կայացմանը։ Ծրագիրն իրականացնում են «Ինտերնյուզ» կազմակերպությունը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը և «Զինք նեթվորք»–ը։ Հայաստանի մեդիայի զարգացման հնգամյա ծրագրի բյուջեն 15 միլիոն ԱՄՆ դոլար է։ Բնականաբար, Արևմուտքի կողմից նման առատաձեռնության իրական նպատակը դժվար չէ կռահել: ԱՄՆ-ն և ԵՄ երկրները Հայաստանում ստեղծել են «ռեսուրսային», «մեդիա» և «իրավապաշտպան» կենտրոնների ցանց, որոնք աշխատում են մեկ ընդհանուր տրամաբանության շրջանակում։ Այս ցանցի շրջանակում իրար սերտորեն փոխկապակցված և միևնույն աղբյուրներից ֆինանսավորվող, բայց, այնուամենայնիվ, ճյուղավորված հեռուստաալիքների և կայքերի միջոցով բնակչությանը պարտադրվում է արևմտամետ հռետորաբանություն։ Տեղական ՀԿ-ները չեն թաքցնում, որ գոյատևում են առավելապես արևմտյան ֆինանսավորման հաշվին։ Իրենց կայքերում և միջոցառումներում նրանք օգտագործում են միջազգային դոնորների տարբերանշանները։

Փաստերի վերլուծությունը երկրորդ կարծիք չի թողնում․ պարզից էլ պարզ է, թե արտքին որ խաղացողներն են միջամտում Հայաստանի ներքին գործերին և ովքեր են փորձում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերել պաշտոնական Երևանի հետ շփումներում՝ հարգելով մեր երկրի ինքնիշխանությունը: Արևմտյան դերակատարները հայտարարում են, որ Հայաստանի համար գլխավոր վտանգը «Ռուսաստանի հիբրիդային ագրեսիան» է և Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին։ Դրամաշնորհ տվողներն անհրաժեշտ են համարում քաղհասարակության շրջանում այդ դիրքորոշման հանրահռչակումը։ Գործնականում արևմտյան երկրները նման քաղաքականության միջոցով Հայաստանում ձևավորում են իրենց հավատարիմ քաղաքական էլիտայի խմբեր, իրենց անհրաժեշտ տեղեկատվական ֆոն են ապահովում՝ ազդելով նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Ի՞նչ է սա, եթե ոչ բացահայտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին, ինչպես ասում են՝ փաստերը խոսում են իրենք իրենց փոխարեն:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Pashinyan, Putin hold phone call18-year-old Chechen is suspected of planning terrorist attack during Paris Olympics in FranceAnkara welcomes sincere efforts of Armenia and Azerbaijan in settlement process: GulerAustin denies NATO expansion caused Ukraine conflictToday is International Children's DayBiden presents new Israel ceasefire plan, calls on Hamas to acceptHow does cheapest Intel Arc 310 graphics card handle modern games? Curious testKaty Perry will perform at the second pre-wedding celebration of the son of Asia's richest man on a cruise shipDefense ministers of the CSTO countries signed documentsAnahit Manasyan meets with residents of disaster zone in LoriGermany will provide Ukraine with additional Patriot air defense system and 500 million euros in aidRuben Rubinyan receives Ambassador of Switzerland to ArmeniaUS weapons already used in attempts to strike Russian territory: PeskovZelensky to sign three security agreements in Stockholm todayArmenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail MishustinAt least 15 dead in east India over 24 hours as temperatures soarFormer Speaker of Iranian Parliament enters presidential raceDiplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zoneArmenia and Azerbaijan are close to peace: AmirbekovNATO getting closer to war every week: OrbanWest is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov14th package of EU sanctions against Russia may be adopted in mid-June: O’SullivanMay 31 - World No Tobacco DayBlinken and Fidan met: Gaza and Caucasus discussedArmenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTOThanks to the 118 million drams support from Karen Vardanyan, modern equipment was supplied to the National Center for Burns 'Guilty'. New York Times prints historic front page on Trump verdictFrance could announce sending military instructors to Ukraine – Le MondeNothing Phone (2a) Special Edition: An even more unusual version of the popular smartphone has appearedWe view political process in Armenia as country's internal affair, ZakharovaArmenian Prime Minister sends congratulatory message to Prime Minister of Croatia on National DayAgreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, ZakharovaOpportunity to establish peace between Armenia and Azerbaijan should not be missed, ErdoğanArmenian MFA extends congratulations to Croatia on Statehood DayKarkop is under the water-SanosyanTwo killed and five injured after Russian S-300 missile attack on KrasnopilliaIsrael has tactical control of Gaza-Egypt border corridor, says military spokesmanUK Parliament dissolved for new general election on July 4, 2024Pressure Grows on Biden to Allow Attacks on Russian Territory, NYTDeputy Prime Minister Mher Grigoryan participates in session of Council of Eurasian Economic CommissionRuben Rubinyna Receives Ambassador Extraordinary and Plenipotentiary of Kingdom of BelgiumSince popular, non-violent, velvet revolution of 2018, Armenia's economy has grown by almost 30 percent: PashinyanSuren Papikyan participated in opening ceremony of Schuman Security and Defence ForumThere is nothing against the church in Armenia - PashinyanSecurity is not enough, we need peace - PashinyanAzerbaijan denies Karabakh ex-state minister of Ruben Vardanyan’s appeal of his illegal arrestStorms kill at least 18 in several US statesPashinyan held remote meeting of operational headquarters of emergency situation management in Lori and Tavush provincesRestrictions to use Western arms to hit Russia hamper Kyiv’s ability to defend itself - StoltenbergOur common objective is sustainable peace in the South Caucasus – Borrell had a phone conversation with Mirzoyan
Most Popular