Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին
ForeignԱդրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին։
Կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ազայ Գուլիևի խոսքով՝ այս մասին արդեն ծանուցվել են ԽՎ-ում և նրա քարտուղարությունում այլ երկրների ներկայացուցիչները։
Նոյեմբերի 18-20-ը Երևանում տեղի կունենա ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։