Pashinyan, Putin hold phone call Today is International Children's Day Ruben Rubinyan receives Ambassador of Switzerland to Armenia US weapons already used in attempts to strike Russian territory: Peskov Armenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail Mishustin Diplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zone West is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov Armenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTO Agreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, Zakharova Armenian MFA extends congratulations to Croatia on Statehood Day 

Պաշտոնյաների գործունեության դրական և բացասական հետևանքները. Զարեհ Սինանյան

Analytical

Այն պաշտոնյաների շարքում, ովքեր այս կամ այն չափով տապալել են իրենց վստահված ոլորտները,  անշուշտ, կարելի է ներառել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Վերջինիս նշանակումը 2019-ին փորձում էին ներկայացնել իբրև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ռեստարտ, սակայն ռեստարտը, կարծես թե, հանգեցրեց կարճ միացման և արդյունքում` Հայաստան-Սփյուռք հարաբերությունները գտնվում են պատմական մինիմումի վրա և լուրջ ճգնաժամ են ապրում:

Նշանակվելով այս պաշտոնին` Սինանյանը միանգամից հայտարարեց իր նոր՝ «Ի գործ» ծրագրի մասին, որը պետք է միտված լիներ երիտասարդ սփյուռքահայերին հայրենիք վերադարձնելու և նրանց պետական կառավարման ոլորտում աշխատանքի ընդունելուն: Մինչ օրս հայտնի չէ, թե իրականում քանի սփյուռքահայ երիտասարդ արձագանքեց այս ծրագրին և քանիսին Սինանյանը հայրենադարձեց: 

Թերևս շատ քչերին, որովհետև տվյալ ծրագրի մեկնարկից ամիսներ անց պաշտոնյան բոլորի համար անսպասելի հայտարարեց, որ Հայաստանը ներգաղթի պատրաստ չէ, չնայած դրանից առաջ հենց ինքն էր ներգաղթի կազմակերպման թիվ մեկ լոբբիստը Հայաստանում:

Ի պատասխան դրա և իր տապալումների` Սինանյանը ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, որ եթե սփյուռքահայերը չեն ուզում ապրել հայրենիքում և այստեղ երեխաներ ունենալ՝ նրանց փոխարեն դա կանեն այլազգիները և նույնիսկ առաջարկեց Հայաստան հրավիրել ասորիների և հնդիկների: Այս հայտարարությունը բավական ռեզոնանսային էր և դժգոհություն առաջացրեց հանրության շրջանում:

Սինանյանից առաջին լուրջ դժգոհությունը ծագեց սահմանում ադրբեջանական սադրանքներից ու ագրեսիայից հետո, երբ հայաշատ երկրներում հայ-ադրբեջանական բախումների օրերին Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը բավականին պասիվ էր, իսկ ինքը՝ հանձնակատար Զարեհ Սինանյանը, կարծես թե, ընդհատակ էր անցել։ Մամուլը գրել էր, որ այդ օրերին լցվել էր նաև Նիկոլ Փաշինյանի համբերությունը և վերջինս իր մոտ էր հրավիրել Սինանյանին, պահանջել ավելի արդյունավետ աշխատել: Այդ նույն օրերին էլ վարչապետը աշխատանքից ազատեց հանձնակատարի գրասենյակի շուրջ 10 աշխատակիցների:

Այն, որ Սինանյանը չի հաջողել իր գլխավոր առաքելության մեջ՝ սփյուռքի լոբբիստական ուժը համախմբելու գործում, ընդունել է հենց ինքը։

Փաշինյանի հաթաթայից հետո Սինանյանը որոշեց ավելի հաճախ այցելել Սփյուռքի հայկական համայքներ, սակայն այստեղ էլ ամեն բան հարթ չէր: Այդքան ձախողումներից հետո Սփյուռքը բնավ էլ ուրախ չէր Սինանյանին հյուրընկալելու համար:  Մամուլի տեղեկություններով` հարթ չէին անցել ՌԴ-ում և Ֆրանսիայում Սինանյանի հանդիպումները համայնքային կազմակերպությունների հետ, վերջինիս մեղադրում էին ալտերնատիվ կազմակերպություններ ստեղծելու ցանկության մեջ, որոնք ավելի պատրաստակամորեն կաշխտեն հեղափոխական իշխանությունների հետ:

Դրանից հետո պարզ դարձավ, որ Սինանյանին մերժում է ոչ միայն Սփյուռքը, այլ նաև Հայաստանի ղեկավարությունը: Նա դուրս մնաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկա­վար մարմնի՝ Հոգաբարձուների խոր­հուրդի կազմից:

Միլիոնավոր դոլարներ հանգանակվել էին 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ մարդիկ վաճառում էին իրենց վերջին ունեցվածքը և այն ուղղում հայոց բանակի կարիքների հոգալուն: Սակայն, ինչպես պարզվում է, կառավարությունը այլ շատ ավելի կարևոր և արդիական նպատակներ և խնդիրներ ուներ լուծելու: Ինչպես հայտնի է՝ 85 մլրդ 858 մլն դրամ է ստացել կառավարությունը: Այս գումարից կառավարության տարբեր օղակներին արդեն հատկացվել է մոտ 70 մլրդ 81 մլն: 15 մլրդ 777 մլն մնացել է չծախսված: Անգամ վարչապետի աշխատակազմն է ձեռքը մտցրել այդ փողերի մեջ: «Հայաստան» հիմնադրամի փոխանցումից 1 մլրդ 485 մլն դրամ վարչապետի աշխատակազմը ստացել է փոստային ծառայությունների արդիականացման համար: Պաշտպանական գերատեսչությանը սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 28-ը ռազմական կարիքների համար մի քանի անգամ հատկացումներ են արվել՝ ստացել է 17 մլրդ 403 մլն, 1 մլրդ 476 մլն, 5 մլրդ եւ 2,3 մլրդ դրամի չափով: Սակայն, ինչպես պարզվում է, ՊՆ-ն «Հայաստան» հիմնադրամից գումարներ է ստացել «նախարարության շենքային պայմանների բարելավման», շենքերի եւ շինությունների բարեկարգման համար: Սփյուռքի մեր հայրենակիցները հասցեական հարցեր են նաև ուղղել ՀՀ իշխանություններին, այդ թվում Զարեհ Սինանյանին, հարցեր, որոնք անպատասխան են մնացել: 

Մյուս կողմից, անշուշտ, միայն բացթողումներ չեն, որ եղել են, և բացասականի կողքին պետք է առանձնացնել նաև դրականը: Դիցուք՝ հոկտեմբերի 27-ին Երևանում անց է կացվել Հայ իրավաբանների համագումարը, որն իրակականացնում էր ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: «Հանուն հայկական շահերի և օրենքի գերակայության» խորագրով անցկացվող համագումարին մասնակցում են ավելի քանի 250 սփյուռքահայ իրավաբաններ 31 երկրներից՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի և սփյուռքի հայ իրավաբանների միջև ծանոթությունների և համագործակցության հաստատմանը: Բացի այդ, Սինանյանի գրասենյակի ջանքերով Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը մեկնարկել է ինտեգրման անվճար սեմինարների նոր շարք, որին կարող են մասնակցել 18 տարին լրացած հայրենադարձներն ու նրանց ընտանիքի անդամները։  Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության նոր փուլի մեկնարկից հետո կրկին Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ 149 ՀՀ քաղաքացիներ և նրանց ընտանիքի անդամներ Հայաստանի կառավարության կողմից կազմակերպված Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթով Իսրայելից Հայաստան են վերադարձել:

Իսկ այժմ կարճ այն մասին, թե ինչ պատճառներով են հրաժարական ներկայացրել Սինանյանի արտասահմանյան գործընկերները: Դիցուք՝ 2005-ին Իսրայելի սփյուռքի նախարար Նաթան Շարանսկին հրաժարական ներկայացրեց այն պատճառով, որ համաձայն չէր նախագահ Շարոնի՝ Գազայի հատվածից հրեական բնակավայրերը էվակուացնելու նախագծի հետ: Եվ սա մի դեպքում, երբ նա նույնիսկ գերակատարել էր կառավարության՝ հրեաների Իսրայել ռեպատրիացիայի տարեկան պլանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Withdrawal from Syria only after security ensured: GulerPashinyan, Putin hold phone call18-year-old Chechen is suspected of planning terrorist attack during Paris Olympics in FranceAnkara welcomes sincere efforts of Armenia and Azerbaijan in settlement process: GulerAustin denies NATO expansion caused Ukraine conflictToday is International Children's DayBiden presents new Israel ceasefire plan, calls on Hamas to acceptHow does cheapest Intel Arc 310 graphics card handle modern games? Curious testKaty Perry will perform at the second pre-wedding celebration of the son of Asia's richest man on a cruise shipDefense ministers of the CSTO countries signed documentsAnahit Manasyan meets with residents of disaster zone in LoriGermany will provide Ukraine with additional Patriot air defense system and 500 million euros in aidRuben Rubinyan receives Ambassador of Switzerland to ArmeniaUS weapons already used in attempts to strike Russian territory: PeskovZelensky to sign three security agreements in Stockholm todayArmenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail MishustinAt least 15 dead in east India over 24 hours as temperatures soarFormer Speaker of Iranian Parliament enters presidential raceDiplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zoneArmenia and Azerbaijan are close to peace: AmirbekovNATO getting closer to war every week: OrbanWest is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov14th package of EU sanctions against Russia may be adopted in mid-June: O’SullivanMay 31 - World No Tobacco DayBlinken and Fidan met: Gaza and Caucasus discussedArmenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTOThanks to the 118 million drams support from Karen Vardanyan, modern equipment was supplied to the National Center for Burns 'Guilty'. New York Times prints historic front page on Trump verdictFrance could announce sending military instructors to Ukraine – Le MondeNothing Phone (2a) Special Edition: An even more unusual version of the popular smartphone has appearedWe view political process in Armenia as country's internal affair, ZakharovaArmenian Prime Minister sends congratulatory message to Prime Minister of Croatia on National DayAgreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, ZakharovaOpportunity to establish peace between Armenia and Azerbaijan should not be missed, ErdoğanArmenian MFA extends congratulations to Croatia on Statehood DayKarkop is under the water-SanosyanTwo killed and five injured after Russian S-300 missile attack on KrasnopilliaIsrael has tactical control of Gaza-Egypt border corridor, says military spokesmanUK Parliament dissolved for new general election on July 4, 2024Pressure Grows on Biden to Allow Attacks on Russian Territory, NYTDeputy Prime Minister Mher Grigoryan participates in session of Council of Eurasian Economic CommissionRuben Rubinyna Receives Ambassador Extraordinary and Plenipotentiary of Kingdom of BelgiumSince popular, non-violent, velvet revolution of 2018, Armenia's economy has grown by almost 30 percent: PashinyanSuren Papikyan participated in opening ceremony of Schuman Security and Defence ForumThere is nothing against the church in Armenia - PashinyanSecurity is not enough, we need peace - PashinyanAzerbaijan denies Karabakh ex-state minister of Ruben Vardanyan’s appeal of his illegal arrestStorms kill at least 18 in several US statesPashinyan held remote meeting of operational headquarters of emergency situation management in Lori and Tavush provincesRestrictions to use Western arms to hit Russia hamper Kyiv’s ability to defend itself - Stoltenberg
Most Popular