Pashinyan, Putin hold phone call Today is International Children's Day Ruben Rubinyan receives Ambassador of Switzerland to Armenia US weapons already used in attempts to strike Russian territory: Peskov Armenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail Mishustin Diplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zone West is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov Armenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTO Agreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, Zakharova Armenian MFA extends congratulations to Croatia on Statehood Day 

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն այլընտրանք չունի. վերլուծություն և փաստեր

Analytical

ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերին զուգահեռ Հայաստանի քաղաքական և փորագիտական շրջանակներում քննարկումներ են ընթանում, թե դա ինչ ծանր հետեւանքներ կունենա Հայաստանի համար։ Խոսակցությունները հիմնականում ծավալվում են ռազմաքաղաքական խնդիրների շուրջ և դա բնական է, քանի որ ակնհայտորեն կառաջանա անվտանգային վակուում, որը դժվար թե լրացվի Արևմուտքի կողմից  եւ, ըստ այդմ, Ադրբեջանն ավելի անկաշկանդ կհարձակվի Հայաստանի վրա։ Սակայն նույն փորձագետները մոռանում են նշել, որ ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալը շղթայական ռեակցիա է առաջացնելու և դրանից հետո հարցականի տակ է հայտնվելու նաև ԵԱՏՄ-ում ՀՀ մնալու հարցը: Իսկ ԵԱՏՄ-ն լքելը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ արդեն ՀՀ տնտեսության համար:

Խոսենք փաստերով: Ակնհայտ է, որ Եվրասիական տնտեսական միությունն այսօր հանդիսանում է ՀՀ առաջատար արտաքին առեւտրային գործընկերը։ Հայաստանի արտահանման ավելի քան 47%-ը և ներմուծման ավելի քան 31%-ը բաժին է ընկնում ԵԱՏՄ-ին։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական համագործակցությանը, ապա պետք է նշել, որ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ընդհանուր ծավալն արդեն 2 մլրդ դոլար է։ Նախորդ տարվա արդյունքներով Հայաստանի արտահանումը Ռուսաստան աճել է 2,9 անգամ՝ կազմելով ռեկորդային 4,1 մլրդ դոլար, ընդ որում, կարևոր է, որ մեր պատրաստի արտադրանքի արտահանումն ուղղված է հիմնականում դեպի Ռուսաստան:  Նշենք, նաև, որ ի տարբերություն ԵԱՏՄ-ի, ԵՄ–ի հետ արտաքին առևտրի արտահանման կառուցվածքում գրեթե բացակայում են պատրաստի սպառողական ապրանքները: Եվ այս հանգամանքը կարելի է բացատրել այն փաստով, որ հայկական սպառողական ապրանքները ենթարկվում են գնային և որակական բարձր  մրցակցության ԵՄ երկրների շուկաներում: 

Մեկ այլ օրինակ: ԵԱՏՄ-ին անդամակացությունը Հայաստանի առջև լրջագույն հնարավորություններ է տեղծում՝ 200 միլիոն բնակչություն ունեցող շուկային մուտք ստանալու և Եվրոպայի ու ԵԱՏՄ-ի միջև տարանցիկ դեր ստանձնելու առումով։ Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ նաև ԵԱՏՄ և Իրանի միջև:  ԵԱՏՄ-ն արդեն ստորագրել է Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը՝ հենց Հայաստանի վարած բանակցությունների արդյունքում։ Ավելորդ չէ նշել, որ 2019 թվականին ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանն Իրանի հետ կնքեց ազատ առևտրի համաձայնագիր, իսկ մինչ այդ Հայաստանը տարիներ շարունակ բանակցություններ էր վարում Իրանի հետ այդ համաձայնագիրն ունենալու համար։ Նման համաձայնագրեր կան Վիետնամի ու Սերբիայի, Չինաստանի հետ, և բանակցություններ են տարվում Եգիպտոսի, Իսրայելի, Հարավային Կորեայի հետ։ Դուրս գալով ԵԱՏՄ-ից՝ Հայաստանը կորցնելու է Եվրասիական մայրացամաքը Եվրոպայի, Իրանի հետ կապող իր տարանցիկ և անչափ կարևոր դերը և որևէ երաշխիք չկա, որ մոտ ապագայում ՀՀ անդամակցությունը մեկ այլ կառույցի, դիցուք՝ ԵՄ-ին կարող է իրականություն դառնալ:

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը զրկվելու է բնական գազի ընդհանուր շուկայի մաս կազմելու հնարավորությունից: Բնական գազի ընդհանուր շուկան, բնականաբար, չի ենթադրում գազի միասնական գին, սակայն կարելի է ենթադրել, որ վերջինս կարող է համապատասխանեցվել՝ հաշվի առնելով տրանսակցիոն ծախսերը, հարկերը, տարանցիկ փոխադրումը և այլն։ Երկարաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկային ՀՀ մասնակցությունը կպայմանավորի մատչելի էներգակիրների, նախ և առաջ՝ բնական գազի հասանելիություն, ինչը թույլ կտա տնտեսական աճի կանխատեսելի ներուժ և նշանակալի մրցակցային առավելություններ ձևավորել։ Արդեն 2025 թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ պետությունները կկարողանան անարգել և բորսայական սկզբունքով միմյանցից գազ գնել և միմյանց գազ վաճառել։ Ռուսական ներքին գներով գազի մատակարարումն ավելի քան շահեկան կլինի Հայաստանի Հանրապետության համար, իսկ միասնական շուկան թույլ կտա ԵԱՏՄ-ում գազի միջազգային գներին հետևել միջնորդավորված, ընդ որում՝ միջազգային գների տատանումները ներքին գնագոյացման վրա ուղղակի ազդեցություն չեն ունենա։

Ավելորդ է նշել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը լուրջ հարված է հասցնելու ՀՀ էներգետիկ անվտանգությանը:  Հայաստան ներմուծվող նավթամթերքի 77 տոկոսը մենք ստանում ենք Ռուսաստանից: Ատոմակայանի համար անհրաժեշտ միջուկային վառելիքը՝ ուրանը, Հայաստանը ևս ներկրում է Ռուսաստանից։ ԵՄ-ն թեև հայտարարում է, որ աջակցում է ՀՀ էներգետիկ անկախությանը, սակայն հասկանալի չէ, թե կառույցը դրա տակ ինչպիսի առարկայական աջակցություն է հասկանում: Դժվար է ենթադրել, որ ԵՄ-ն կարող է փոխարինել ՌԴ-ին՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում և այս առումով ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանին նոր էներգետիկ խնդիրների առջև է կանգնեցնելու:

ԵԱՏՄ-ն լքելը բացասաբար է անդրադառնալու նաև ՀՀ այն քաղաքացիների վրա, ովքեր աշխատում են ՌԴ-ում, իսկ նախորդ տարվա տվյալների համաձայն նրանց թիվը կազմում է 332 հազար: Բանն այն է, որ ՌԴ օրենսդրության համաձայն՝ աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները կարող են մնալ այնտեղ և աշխատել առանց սահմանափակումների։ Աշխատանքային պայմանագիրն իրենից նաև սոցիալական փաթեթ է ներկայացնում, ներառյալ բժշկական օգնությունը, երեխաներին մանկապարտեզներում և դպրոցներում տեղավորելը և այլն: Ահա նման արտոնություններից էլ զրկվելու են ՀՀ 332 հազար քաղաքացիները, եթե Հայաստանի իշխանությունները որոշեն լքել ԵԱՏՄ-ն:

Եվս մեկ կարևոր դիտարկում: Ցանկացած տնտեսական միության կարևորությունը վկայող գլխավոր ցուցանիշներից մեկն այդ կառույցին այլ երկրների միանալու ցանկությունն է:  ԵԱՏՄ ղեկավարներն իրենց նպատակների մեջ հիշատակում են Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԱՊՀ-ի, ԲՐԻԿՍ-ի և այլ շահագրգիռ պետությունների  մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը: Մինչդեռ ԵՄ-ին միանալու ցանկություն ունեցող երկրների թիվը զգալիորեն ավելի քիչ է՝  ընդգրկելով Մակեդոնիան,  Թուրքիան, Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան: Եվ քանի դեռ ԵՄ-ը ցանկություն չունի ընդլայնվելու՝ հաշվի առնելով արդեն իսկ բավականաչափ անդամներ ունենալու փաստը, ԵԱՏՄ-ն այս առումով շահում է պարտիան, հետևաբար ԵԱՏՄ-ն լքելը ռազմավարական տեսանկյունից Հայաստանին ձեռնտու չէ:

Վերը բերված փաստերից ակնհայտ է դառնում, որ թեև եվրոպական տնտեսական համակարգերին իներգրվելու լոբբիստները ցանկանում են ներկայացնել ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին իբրև գործարք՝ առանց շահույթի, դա այդպես չէ: Հակառակը՝ ԵԱՏՄ-ում գտնվելու շնորհիվ է, որ Հայաստանի տնտեսությունը այսօր կայուն աճ է արձանագրում, իսկ թե ինչ կոլապսային իրավիճակ է ստեղծվելու Հայաստանյան տնտեսության համար՝ Երևանի կողմից կառույցը լքելու դեպքում, ինչպես են տուժելու թե՛ պետությունը, թե՛ մասնավոր սեկտորը, թե՛ շարքային քաղաքացիները, ավելորդ է նշել․ փաստերը խոսում են իրենք իրենց փոխարեն: Դուրս գալով ԵԱՏՄ-ից՝ Հայաստանը հայտնվելու է օդից կախված իրավիճակում, քանի որ ակնհայտ է, որ ԵՄ-ում մեզ գրկաբաց չեն սպասում, իսկ անգամ եթե ինչ-ինչ հրաշքով ինտեգրվենք, ապա ԵՄ-ն չի կարողանալու փոխարինել ԵԱՏՄ-ին և ի վիճակի չի լինելու դառնալ Հայաստանի տնտեսության զարգացման լոկոմոտիվը:

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Pashinyan, Putin hold phone call18-year-old Chechen is suspected of planning terrorist attack during Paris Olympics in FranceAnkara welcomes sincere efforts of Armenia and Azerbaijan in settlement process: GulerAustin denies NATO expansion caused Ukraine conflictToday is International Children's DayBiden presents new Israel ceasefire plan, calls on Hamas to acceptHow does cheapest Intel Arc 310 graphics card handle modern games? Curious testKaty Perry will perform at the second pre-wedding celebration of the son of Asia's richest man on a cruise shipDefense ministers of the CSTO countries signed documentsAnahit Manasyan meets with residents of disaster zone in LoriGermany will provide Ukraine with additional Patriot air defense system and 500 million euros in aidRuben Rubinyan receives Ambassador of Switzerland to ArmeniaUS weapons already used in attempts to strike Russian territory: PeskovZelensky to sign three security agreements in Stockholm todayArmenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail MishustinAt least 15 dead in east India over 24 hours as temperatures soarFormer Speaker of Iranian Parliament enters presidential raceDiplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zoneArmenia and Azerbaijan are close to peace: AmirbekovNATO getting closer to war every week: OrbanWest is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov14th package of EU sanctions against Russia may be adopted in mid-June: O’SullivanMay 31 - World No Tobacco DayBlinken and Fidan met: Gaza and Caucasus discussedArmenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTOThanks to the 118 million drams support from Karen Vardanyan, modern equipment was supplied to the National Center for Burns 'Guilty'. New York Times prints historic front page on Trump verdictFrance could announce sending military instructors to Ukraine – Le MondeNothing Phone (2a) Special Edition: An even more unusual version of the popular smartphone has appearedWe view political process in Armenia as country's internal affair, ZakharovaArmenian Prime Minister sends congratulatory message to Prime Minister of Croatia on National DayAgreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, ZakharovaOpportunity to establish peace between Armenia and Azerbaijan should not be missed, ErdoğanArmenian MFA extends congratulations to Croatia on Statehood DayKarkop is under the water-SanosyanTwo killed and five injured after Russian S-300 missile attack on KrasnopilliaIsrael has tactical control of Gaza-Egypt border corridor, says military spokesmanUK Parliament dissolved for new general election on July 4, 2024Pressure Grows on Biden to Allow Attacks on Russian Territory, NYTDeputy Prime Minister Mher Grigoryan participates in session of Council of Eurasian Economic CommissionRuben Rubinyna Receives Ambassador Extraordinary and Plenipotentiary of Kingdom of BelgiumSince popular, non-violent, velvet revolution of 2018, Armenia's economy has grown by almost 30 percent: PashinyanSuren Papikyan participated in opening ceremony of Schuman Security and Defence ForumThere is nothing against the church in Armenia - PashinyanSecurity is not enough, we need peace - PashinyanAzerbaijan denies Karabakh ex-state minister of Ruben Vardanyan’s appeal of his illegal arrestStorms kill at least 18 in several US statesPashinyan held remote meeting of operational headquarters of emergency situation management in Lori and Tavush provincesRestrictions to use Western arms to hit Russia hamper Kyiv’s ability to defend itself - StoltenbergOur common objective is sustainable peace in the South Caucasus – Borrell had a phone conversation with Mirzoyan
Most Popular