17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World Championship The NA approved the 2023 state budget implementation report Azerbaijan spreads another disinformation on fire from Armenian side G7 summit focused on Ukraine aid, China's support for Russia Macron called on moderate politicians to unite to defeat far right Funds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: Arshakyan We realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of Ukraine Armenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaboration Former French Prime Minister Arrives in Armenia Turkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - Rubinyan 

Արևմուտքը պատրաստ է զոհաբերել Հայաստանը՝ ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու համար

Analytical

Վերջին ամիսներին ակնհայտ է դարձել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ անում է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, հակառուսական հանրային տրամադրություն բորբոքելու եւ, ի վերջո, Ռուսաստանի ներկայությունից Հայաստանն ազատելու համար: Արևմուտքն իր հերթին փորձում է ոգևորել ՀՀ իշխանություններին այս խիզախ ծրագիրը կյանքի կոչելու հարցում և, բնականաբար, իր սովորության համաձայն՝ փորձում է սիրաշահել Երևանին տարատեսակ երաշխիքներ տրամադրելու խոստումներով:  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, վերջերս «Ցարգրադ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսելով Արեւմուտքի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականության մասին, ասել էր. «Մենք նման տեղեկատվության ենք տիրապետում, որ Արեւմուտքը հայերին ազդակներ է ուղարկում՝ եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից՝ թե՛ սահմանապահներին եւ թե ՛ ռազմակայանը, ամերիկացիները կօգնեն՝ ապահովելու ձեր անվտանգությունը»: 

Չնայած, որ Արևմուտքի իրական մոտիվացիան պարզից էլ պարզ է՝ ՀՀ իշխանությունները շարունակում են խոսել ՀՀ-ին խոստացված ինչ-ինչ երաշխիքների մասին: Սակայն փաստերը ցույց են տալիս, որ Արևմուտքը Հայաստանի անվտանգությունն ապահովելու որևէ նպատակ կամ ծրագիր չունի:

Դիցուք՝ պաշտոնական Երևանը հրաժարվեց Ադրբեջանի հետ սահմանամերձ հատվածներում ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումից, փոխարենն այդտեղ տեղակայվեցին ԵՄ դիտորդները: Եվ այժմ հարց է առաջանում՝ քանի՞ անգամ արևմտյան դիտորդների ներկայությունը, նրանց կազմած արձանագրությունները հետ պահեցին Ադրբեջանին ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարելուց: Այս ընթացքում ԵՄ դիտորդների աչքի առաջ եկու անգամ Վերին Շորժայում և Սոթքում ադրբեջանական զինված ուժերը ռազմական էսկալացիայի էին դիմել: Որևէ գործնական քայլ ԵՄ դիտորդական առաքելության և ԵՄ անդամ երկրների ղեկավարության կողմից անշուշտ չհետևեց և դժվար է պատասխանել այն հարցին, թե ինչպես են եվրոպացիները թուղթ ու գրիչով և հեռադիտակներով ապահովելու ՀՀ անվտանգությունը՝ հաշվի առնելով, որ ռազմական որևէ այլ օգնության մասին այս պահին խոսք գնալ անգամ չի կարող:

Այս համատեքստում տեղին է հիշել Ուկրաինայի հանդեպ Արևմուտքի դրսևորած քաղաքականությունը: Շաբաթներ առաջ The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին գրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ստիպված կլինի Ուկրաինային տրամադրել միայն անորոշ և ոչ բավարար համոզիչ անվտանգության երաշխիքներ, քանի որ ի վիճակի չէ ապահովել դրանց իրականացումն ապագայում։ Պարբերականը գրել էր նաև, որ առավելագույնն, ինչ ԱՄՆ-ն կարող է առաջարկել Ուկրաինային, փոխըմբռնման հուշագիրն է, որը, բնականաբար, որևէ անվտանգային երաշխիքներ չի նախատեսում: Մինչդեռ դրանից առաջ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը  հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ են սկսվելու անվտանգության երաշխիքների տրամադրման երկկողմ համաձայնագրի շրջանակներում: Ավելի զգուշավոր առաջնորդները, ինչպիսին է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ցանկանում էին սահմանափակվել ավելի անորոշ երաշխիքներով՝ Կիևի անվտանգության համար: Միևնույն ժամանակ նույն Մակրոնը հայտարարում էր, որ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ճարտարապետությունը պետք է ներառի անվտանգության երաշխիքներ ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ապա նաեւ Բելառուսի համար: Ակնհայտ է, որ խոսքը նույն ամորֆ, որևէ գործնական քայլերի չպարտավորեցնող սիմվոլիկ բնույթ կրող երաշխիքների մասին է, որոնց  արդյունավետությունն այսօր վայելում են Կիևում:

ՀՀ իշխանությունները հաճախ են խոսում նաև Արևմուտքի օգնությամբ ՌԴ-ից էներգետիկ կախվածությունը հաղթահարելու մասին: Սակայն, այստեղ ևս փաստերը հուշում են,  որ Արևմուտքի համար, մեղմ ասած, մեկ է՝ Հայաստանը էներգետիկ անկախություն ձեռք կբերի, թե ոչ, կարևորն այս պատմության մեջ ՌԴ-ին ՀՀ էներգետիկ ոլորտից դուրս մղելն է: Բնականաբար, հետևանքների և էներգետիկ կոլլապսի համար վճարելու է հայ ժողովուրդը: Արևմուտքից էներգետիկ անկախության երաշխիքներ սպասողներին պարզապես հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները չօգնեցին իրենց ռազմավարական դաշնակից Թուրքիային՝ կառուցելու ատոմային էլեկտրակայան, եւ Թուրքիայի իշխանությունները դիմեցին Ռուսաստանի օգնությանը, եւ հիմա Ռուսաստանն է Թուրքիայում կառուցում 4800 մեգավատ հզորությամբ ատոմային էլեկտրակայան, որի առաջին բլոկը`1200 մեգավատ հզորությամբ, սկսեց գործել այս տարվա մայիսին:

ՀՀ իշխանությունների մեկ այլ սիրած թեմաներից մեկը՝ զենք-զինամթերքի գնման շուկաների դիվերսիֆիկացիան է, և ըստ նրանց, այստեղ ևս Արևմուտքը երաշխիքներ է տալիս, որ Հայաստանին միայնակ չի թողնի: Մինչդեռ, մինչ այս պահը միայն Ֆրանսիան է Հայաստանին «Բաստիոն» զրահամեքենաներ վաճառելու պատրաստակամություն հայտնել: Այն էլ, դրանք բավականին ցածր արդյունավետություն են ցուցաբերել Ուկրաինայում իրական մարտական գործողությունների պայմաններում։  Ավելի ուշ ֆրանսիական Ouest-France-ը գրեց, որ Հայաստան մատակարարվող ֆրանսիական զրահափոխադրիչներն ի սկզբանե նախատեսված են եղել Ուկրաինայի համար, բայց Կիևում դրանք համարվել են հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից վատ պաշտպանված: Ավելին՝ Ֆրանսիայի հետ սպառազինության գործարքը դժվար թե նախադեպ կհանդիսանա արևմտյան այլ երկրների համար Հայաստանի առաջ զենքի վաճառքի ճանապարհը բացելու համար։ Նախ` Հայաստանի ֆինանսական միջոցները խիստ սահմանափակ են արևմտյան ռազմաարտադրական շուկայից ակտիվ գնումներ կատարելու համար։ Բայց այդ, աշխարհում ոչ միայն դեռ պահպանվում է ուկրաինական գործոնը, այլև դրան ավելացել է իսրայելականը։ Այս պայմաններում ԱՄՆ–ն և Արևմուտքն արդեն ստիպված են այդ երկու հիմնական ճակատներին սպասարկել և արևմտյան երկրները բնավ էլ հերթ չեն կանգնել Հայաստանին զենք մատակարարելու համար:

Ակնհայտ է, որ Հարավային Կովկասում Արևմուտքը խաղում է իր խաղը, որի գլխավոր նպատակը, ոչ թե Հայաստանին օգնելն ու մեր անվտանգությունը ապահովելն է, այլ ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելը: Մեր տարածաշրջանը հայտնվել է շահերի մեծ բախման կիզակետում, իսկ Հայաստանն այդ շահերը զսպող ուժը կարող էր դառնալ՝ Ռուսաստանի հետ ամուր համագործակցությամբ, սակայն ՀՀ իշխանությունները նախընտրում են կրկին անգամ գնալ արկածախնդրության և  Հայաստանը նոր տուրբուլենտ գոտի մտցնել՝ ի օգուտ Արևմուտքի շահերի սպասարկման: Դրա դիմաց Երևանը չի ստանալու ոչինչ՝ ո՛չ էներգետիկ անկախություն, ո՛չ նոր և ավելի որակյալ ռազմամթերք, ոչ էլ անվտանգության երաշխիքներ: Իր խաղն ավարտելուց հետո Արևմուտքը զոհաբերելու է Հայաստանին և թողնելու է բախտի քմահաճույքին՝ դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Paulo Fonseca is the new head coach of Milan17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World ChampionshipThe NA approved the 2023 state budget implementation reportMariam Mkrtchyan wins silver medal at U20 World ChampionshipG7 leaders meeting kicks off in Italy with focus on Ukraine and GazaArmenia became 43rd country to officially join NASA's Artemis AccordsArmenia ambassador to Belarus is called back to Yerevan for consultationsScientists create 3D printer the size of a coin: Where can it be applied?Bianca Censori chooses another extravagant outfit for shopping in TokyoPashinyan: Next logical step will be Armenia's leaving CSTORussian MoD shows footage of warships arriving in Havana after naval drill in AtlanticAzerbaijan spreads another disinformation on fire from Armenian sideG7 summit focused on Ukraine aid, China's support for RussiaArmenia premier: Police conduct yesterday was professionalArchbishop Bagrat Galstanyan: Rally is scheduled at 8pmSituation gets tense outside Armenia government buildingMacron called on moderate politicians to unite to defeat far rightGeorgia received NATO-standard armoured vehicles from TurkeyVladimir Putin received Turkish Foreign MinisterHamas responded to US proposal for a cease-fire in Gaza and demanded complete cease-fireFunds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: ArshakyanIf territorial integrity is recognized, all other issues are resolved: PashinyanWe realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of UkraineWeather anomalies in Europe and TurkeyRussia launches attack on Kyiv: DWUrsula von der Leyen announces billions of euros in aid from the EU for UkraineCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsChief of Armenian Armed Forces General Staff meets with France's Chief of Army StaffFire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shotsFour US college instructors injured in China stabbing attackTurkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - RubinyanUN Security Council backs US Israel-Gaza ceasefire planArmenia sees a real opportunity to finalize and sign draft peace treaty with AzerbaijanArmenia-US Strategic Dialogue capstone meeting underway in YerevanPrivate conversation held between Ararat Mirzoyan and James O'Brien in YerevanMayor of Glendale to visit ArmeniaOil Prices UpVahagn Khachaturyan received the ambassador of Georgia to ArmeniaEuropean People's Party wins European Parliament electionsDefense ministers of Azerbaijan and Georgia metCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals
Most Popular