17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World Championship The NA approved the 2023 state budget implementation report Azerbaijan spreads another disinformation on fire from Armenian side G7 summit focused on Ukraine aid, China's support for Russia Macron called on moderate politicians to unite to defeat far right Funds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: Arshakyan We realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of Ukraine Armenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaboration Former French Prime Minister Arrives in Armenia Turkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - Rubinyan 

ՔՊ-ն և Փաշինյանը չեն կատարել 2021-ին ընտրողների առջև ստանձնած նախընտրական պարտավորությունները

Analytical

Պաշտոնյաների առանձին  և բանավոր խոստումներից զատ՝ վերջին երկու տարիների ընթացքում, կարծես, մոռացության է մատնվել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը: Դիցուք՝ թե ինչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը և ինչ ունենք արդյունքում:

Տնտեսական, բիզնես դաշտը պետք է ձեւավորվի ազատորեն, գործարար հմտությունների անաչառ մրցակցության՝ հովանավորչության բացառման պայմաններում: Սա նաեւ աղքատության հաղթահարման առանցքային պայման է, երբ գործարար հմտություններ ունեցող յուրաքանչյուր ոք պետք է բիզնես արդյունք ստեղծելու, ինքն իր եւ շրջապատի բարեկեցությունն ապահովելու հնարավորություն ստանա հավասար, մրցակցային պայմաններում: Կարեւոր է ձեւավորել օրենսդրական եւ գործնական միջանցք Հայաստանում «զրոյից» տնտեսական գործունեություն սկսելու իրական հնարավորություններ ձեւավորելու համար: Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը: Տնտեսական հեղափոխությանն այդպես էլ ականատես չեղանք, չստեղծվեց նաև մրցակցային դաշտ տնտեսական հատվածում, և արդյունքում սպառողները բախվում են նույն մոնոպոլիաների և մոնոպոլ գների հետ:

Գանք հանքաարդյունաբերությանը: Կուսակցությունն իր նախընտրական ծրագրի համաձայն դեմ էր մետաղական նոր հանքերի շահագործմանը, իսկ գործող հանքարդյունաբերական կազմակերպությունների դեպքում առաջարկում էր կարճաժկետում խրախուսել հին տեխնոլոգիաները փոխարինել նոր՝ «կանաչ» տեխնոլոգիաներով, օրինակ՝ հարկային արտոնություններ կիրառելու միջոցով։ Համաձայն ՔՊ-ի ծրագրի՝ երկարաժամկետում գործող մետաղական հանքերը պետք է փակվեն: Սակայն, ընտրություններից հետո պարզ դարձավ, որ իշխանությունները ոչ միայն հանքեր փակելու ծրագրեր չունեն, այլ մի բան էլ որոշել են վերագործարկեն Ամուլսարի հանքը:

Ըստ ՔՊ–ի նախընտրական ծրագրի՝ ներքաղաքական ասպարեզում Հայաստանի առաջ ծառացած կարեւորագույն խնդիրն անշրջելի ժողովրդավարության հաստատումն է: Արդյունքում՝ ունենք մի իրավիճակ, երբ օրեցօր խորանում է այլակարծության դեմ պայքարը, իսկ քաղաքական ընդդիմախոսների դեմ իրական պատերազմ է հայտարարված:

Քաղաքականությունը պետք է լինի հրապարակային. քաղաքական գործընթացների, դրանց բովանդակության ու մանրամասների վերաբերյալ հանրության առավելագույն իրազեկումը ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչ է, որն անհնար է իրագործել առանց խոսքի, մամուլի եւ համացանցի ազատության: Արդյունքում՝ ամեն բան այնքան հրապարակային և թափանցիկ էր, որ օրինակ՝ նախարարների աշխաավարձի բարձրացման մասին հանրությունը իմանում է պոստֆակտում: 

Ղարաբաղի հարցի կարգավորման որեւէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնմամբ, առանց որի համաձայնության՝ հարցի կարգավորման որեւէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված: Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանն ու թիմը իրենց վարած քաղաքականությամբ ոչ միայն Արցախը չդարձրին բանակցային լիարժեք կողմ, այլ հայաթափեցին այն և աչք փակեցին ադրբեջանցիների  կազմակերպած էթնիկ զտման վրա և դեռ մի բան էլ հայտարարեցին, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը:

Մեկ այլ խոստում՝ «Տարածաշրջանային կայունության հաստատումը և տարածաշրջանի ապաշրջափակումը Հայաստանի անվտանգության կարևոր երաշխիք է, և, հետևաբար, պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի այլ անվտանգային և կենսական շահերի հաշվին, այլ հակառակը, պետք է նպաստի դրանց ամրապնդմանը»: Սակայն իրականությունն այն է, որ Հայաստանի սահմաններն այժմ անվտանգ չեն եւ ադրբեջանական զորքերն առաջ են եկել եւ հաստատվել հենց Հայաստանի սահմանին:

Ահա մեկ խոստում ևս՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հակամարտության լուծման և Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը»: ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն, ըստ էության, չի գործում եւ կարեւոր որոշումները կայացվում են առանց ՌԴ-ի մասնակցության:

Հաջորդ կետում նշվում էր՝ «Ապահովելու ենք հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, իրավահավասարության եւ ազգային շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը»: Հայ-ռուսական հարաբերությունները երբևէ չեն եղել այսքան լարված․ Հայաստանի իշխանություններն արդեն չի էլ թաքցնում, որ որդեգրել են արտաքին քաղաքականության մեջ հենց պրո-արևմտյան վեկտորը և բացահայտ սաբոտաժի են ենթարկում ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող գործընթացները:

Մեկ այլ նախընտրական խոստման մեջ Փաշինյանը, մասնավորապես, նշել էր. «Զինված ուժերի մարտունակության բարձրացման համար Հայաստանի կառավարությունը մտադիր է հատկացնել հավելյալ 2.5 միլիարդ դոլար»: Սակայն ռազմական բյուջեն այդպես էլ չի հատել այն թիվը, որը խոստացել էր նա: Ստացվում է, որ 2022 թվականի բյուջեի նախագծով ՔՊ-ն ակամայից ընդունում էր, որ եւս մեկ նախընտրական խոստում Նիկոլ Փաշինյանը չի կատարել եւ հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին

Ինչպես տեսնում ենք՝ ՔՊ-ն ոչ միայն չի կատարել 2021-ին հայ ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները, այլ մի բան էլ արել է տրամագծորեն հակառակ քայլերը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Paulo Fonseca is the new head coach of Milan17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World ChampionshipThe NA approved the 2023 state budget implementation reportMariam Mkrtchyan wins silver medal at U20 World ChampionshipG7 leaders meeting kicks off in Italy with focus on Ukraine and GazaArmenia became 43rd country to officially join NASA's Artemis AccordsArmenia ambassador to Belarus is called back to Yerevan for consultationsScientists create 3D printer the size of a coin: Where can it be applied?Bianca Censori chooses another extravagant outfit for shopping in TokyoPashinyan: Next logical step will be Armenia's leaving CSTORussian MoD shows footage of warships arriving in Havana after naval drill in AtlanticAzerbaijan spreads another disinformation on fire from Armenian sideG7 summit focused on Ukraine aid, China's support for RussiaArmenia premier: Police conduct yesterday was professionalArchbishop Bagrat Galstanyan: Rally is scheduled at 8pmSituation gets tense outside Armenia government buildingMacron called on moderate politicians to unite to defeat far rightGeorgia received NATO-standard armoured vehicles from TurkeyVladimir Putin received Turkish Foreign MinisterHamas responded to US proposal for a cease-fire in Gaza and demanded complete cease-fireFunds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: ArshakyanIf territorial integrity is recognized, all other issues are resolved: PashinyanWe realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of UkraineWeather anomalies in Europe and TurkeyRussia launches attack on Kyiv: DWUrsula von der Leyen announces billions of euros in aid from the EU for UkraineCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsChief of Armenian Armed Forces General Staff meets with France's Chief of Army StaffFire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shotsFour US college instructors injured in China stabbing attackTurkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - RubinyanUN Security Council backs US Israel-Gaza ceasefire planArmenia sees a real opportunity to finalize and sign draft peace treaty with AzerbaijanArmenia-US Strategic Dialogue capstone meeting underway in YerevanPrivate conversation held between Ararat Mirzoyan and James O'Brien in YerevanMayor of Glendale to visit ArmeniaOil Prices UpVahagn Khachaturyan received the ambassador of Georgia to ArmeniaEuropean People's Party wins European Parliament electionsDefense ministers of Azerbaijan and Georgia metCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals
Most Popular