Վրաստանում տղամարդը սափրել է 19-ամյա կնոջ գլուխն ու նրան ծաղրող տեսանյութն ուղարկել իր ծանոթներին
Other![Վրաստանում տղամարդը սափրել է 19-ամյա կնոջ գլուխն ու նրան ծաղրող տեսանյութն ուղարկել իր ծանոթներին](/timthumb.php?src=disc/24-12-23/5a2bcd284330b9135a2074ca31f0b0bb.jpg&w=780)
Վրաստանի Բոլնիսի շրջանի բնակիչը սափրել է կնոջ գլուխն ու կնոջը ծաղրող տեսանյութն ուղարկել իր ծանոթներին, գրել է տեղի aktual.ge պարբերականը։
Դեպքը տեղի է ունեցել Նախիդուրի գյուղում (Քվեմո-Քարթլի)։
Ինչպես նշվել է, կնոջը ծաղրի են ենթարկել «դավաճանության հողի վրա»։ Կադրերը, որոնցում տղամարդը ֆիզիկապես եւ բառերով վիրավորում է իր 19-ամյա կնոջը, սոցցանցերում ստացել են տասնյակ մարդիկ։
Այն բանից հետո, երբ տեսանյութը վիրուսային է դարձել, ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Տղամարդուն ձերբակալել են ընտանեկան բռնության մեղադրանքով, նա այժմ սպասում է դատարանի որոշմանը։
![](banners/armflix.jpg)