EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in Tbilisi Prime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian Fund Ukraine peace summit set to begin in Switzerland Nikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in Armenia 17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World Championship The NA approved the 2023 state budget implementation report Azerbaijan spreads another disinformation on fire from Armenian side G7 summit focused on Ukraine aid, China's support for Russia Macron called on moderate politicians to unite to defeat far right Funds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: Arshakyan 

Ովքեր են գրում Հայաստանի պատմությունը. Վահե Հովհաննիսյան

Political

Հայաստանում վերջին շրջանում ակտիվ քննարկում էր ընթանում, գրեթե խաչակրաց արշավանք՝ 7-րդ դասարանի պատմության դասագրքի դեմ։

Այդ ընթացքում, բոլորիս աչքի առաջ ու բոլորիս համահեղինակությամբ արդեն 3-4 տարի է՝ գրվում է ոչ թե պարզապես հայոց պատմության դասագիրք, այլ՝ մեր խայտառակության, ամոթի ու ստորացման բազմահատորյակը։  Գալիք բազմաթիվ սերունդներ մեծանալու են այսօր ստեղծվող պատմությամբ, որտեղ անարժանապատվությունը, անողնաշարությունը, մանր-մերկանտիլ հայի որակը հիմնական հերոսներն են լինելու։ Հայտնի դասագիրքն իրոք հաջող չէ, բայց հատորները, որոնք մենք գրում ենք այսօր մեր ամենօրյա կյանքով, սերունդների վրա անջնջելի հետք են թողնելու։

Ի՞նչ են հասկանալու մեր մասին հետագա սերունդները և օտարազգի հետազոտողները, երբ արխիվներում կարդան արտառոց փաստեր.

- Հայ ժողովուրդը հանդուրժում է նույն ղեկավարին, երբ նա ասում է «Արցախը Հայաստան է, և վերջ» իսկ կարճ ժամանակ անց՝ «Արցախը Ադրբեջան է, և վերջ»։ Դա բանակա՞ն մարդկանց հասարակություն է եղել։

- 9 ամիս Արցախը շրջափակման մեջ էր. հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունն անտարբեր էր։

- 2023 թ-ի օգոստոսի 24-ին Փաշինյանը հայտարարում է. «Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝Ղարաբաղից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ»։ Այս խոսքերից հետո Երևանը չի պայթում, ընդդիմությունը չի կազմակերպում կոնսոլիդացված հարցապնդում՝ որտե՞ղ են մշակվում նման ծրագրեր, ո՞րն է ինֆորմացիայիդ աղբյուրը, ի՞նչ է պատրաստվում անել ՀՀ իշխանությունը, և այլն։

- Նույն մարդը ՄԱԿ-ի ԱԽ նիստի օրը հատուկ եթեր է մտնում, որպեսզի աշխարհին հայտնի, թե Արցախում քաղաքացիական բնակչությանը որևէ ֆիզիկական վտանգ չի սպառնում։ Դրանից օրեր անց Ադրբեջանի կատաղի ագրեսիայի հետևանքով Արցախը դատարկվում է։ Այդ խոսքերը որևէ հետևանք չեն ունենում այդ վարչապետի համար։

- 2 օրում շքեղ Արցախը դատարկվում է, մեր շքեղ քաղաքներն ու գյուղերը, Ամարասը, Գանձասարը մնում են անտեր, իսկ մենք Երևանում տոնածառ ենք խաղացնում։

- Արցախի հայաթափումից հետո ոչ մի հրաժարական չկա իշխանությունից. մեկը չասաց՝ ես այսքանից հետո չեմ կարող այս իշխանության մեջ լինել։ Այդ մեկ մարդը չգտնվեց։

- Արցախի հայաթափումից մեկ շաբաթ առաջ և մեկ շաբաթ հետո  խորհրդարանական ընդդիմությունը հանգիստ աշխատում էր իշխանության հետ, հանձնաժողովի անդամ են ընտրում, կառուցողական զանգեր անում։

- Բաքվի բանտերում են պետական-ազգային գործիչներ, բարձրաստիճան զինվորականներ, բազմաթիվ գերիներ. մենք արդեն չենք էլ հիշում նրանց։

- Հայաստանի բանտերում ցուցադրաբար պահվում են ամենատարբեր կալիբրի գործիչներ՝ հայտնի քաղաքական դեմքերից մինչև պարզ արցախցի երիտասարդներ, որովհետև կարծիք ու սկզբունք ունեն։ Հանդուրժում ենք։

- Պատմության այս փուլի մասին գրելու են, որ մենք ունեցել ենք պատվազուրկ գեներալներ, որոնք մի քանի օրվա ընդմիջումով Նիկոլին համարում էին պետության սպառնալիք, իսկ օրեր հետո նրան հոտնկայս դիմավորում

- Մենք ունենք քննիչներ, դատախազներ, դատավորներ, ովքեր կալանավորում են անխտիր բոլորին, ում մասին հրահանգ կլինի

- Կարսի կորստից հետո գոնե մեկ գնդապետ Մազմանյան եղել է, ու նաև մեկ Եղիշե Չարենց։ Արցախի կորստից հետո ի՞նչ եղավ։

- 200-ից ավելի արցախցիներ սեպտեմբերի 19-20 իրենց կյանքի գնով հայի վերջին արժանապատիվ կռիվը տվեցին ադրբեջանական 60 հազարանոց բանակի դեմ, իսկ նրանց անունները Երևանում չգիտեն, երևի չեն էլ ուզում իմանալ։

Ոչ միայն պատմաբանները, այլև սոցիոլոգները, հոգեբանները և բազմաթիվ այլ գիտակարգերի ներկայացուցիչներ բազմահատոր աշխատություններ են գրելու՝ փորձելով հասկանալ համընդհանուր հաշտվածությունը՝ ո´չ ինտելեկտով, ո´չ պարկեշտությամբ ու ոչ էլ այլ որևէ լուրջ արժանիքով չփայլող քաղաքական ուժի տևական իշխանության փաստի հետ։

Պատմության այս հատորյակներում առանձնանում է թերևս միայն եկեղեցին, որի դերակատարումը ոսկե տառերով է գրվելու մեր պատմության մեջ, որպես ապագա վերելքի հենք, ու  նաև մի երկու տասնյակ անհատներ, ովքեր  անմարդկային պայմաններում մնացին մարդ՝ տարբերվելով իրենց սկզբունքներով ու սթափ մտքով։

Լայն հասարակությունը շարունակում է գրել իր բաժին պատմությունը, իսկ իրենք իրենց կոչումներ, տիտղոսներ շնորհած իբր վերմնախավերը, պարզվեց, ոչինչ չունեն ասելու և ունակ չեն հասկանալու-կասեցնելու ընթացքը, ու  որևէ դասագրքի հեղինակ երբևէ չի կարողանա շտկել-վերախմբագրել այս ամենը։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiPrime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian FundHayastan All-Armenian Fund's support to Karabakh compatriots amounted to around 680 million drams, says Executive DirectorUkraine peace summit set to begin in SwitzerlandNikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in ArmeniaArmenian Revytech and French Thales Presented Modern Cybersecurity SolutionsPaulo Fonseca is the new head coach of Milan17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World ChampionshipThe NA approved the 2023 state budget implementation reportMariam Mkrtchyan wins silver medal at U20 World ChampionshipG7 leaders meeting kicks off in Italy with focus on Ukraine and GazaArmenia became 43rd country to officially join NASA's Artemis AccordsArmenia ambassador to Belarus is called back to Yerevan for consultationsScientists create 3D printer the size of a coin: Where can it be applied?Bianca Censori chooses another extravagant outfit for shopping in TokyoPashinyan: Next logical step will be Armenia's leaving CSTORussian MoD shows footage of warships arriving in Havana after naval drill in AtlanticAzerbaijan spreads another disinformation on fire from Armenian sideG7 summit focused on Ukraine aid, China's support for RussiaArmenia premier: Police conduct yesterday was professionalArchbishop Bagrat Galstanyan: Rally is scheduled at 8pmSituation gets tense outside Armenia government buildingMacron called on moderate politicians to unite to defeat far rightGeorgia received NATO-standard armoured vehicles from TurkeyVladimir Putin received Turkish Foreign MinisterHamas responded to US proposal for a cease-fire in Gaza and demanded complete cease-fireFunds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: ArshakyanIf territorial integrity is recognized, all other issues are resolved: PashinyanWe realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of UkraineWeather anomalies in Europe and TurkeyRussia launches attack on Kyiv: DWUrsula von der Leyen announces billions of euros in aid from the EU for UkraineCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsChief of Armenian Armed Forces General Staff meets with France's Chief of Army StaffFire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shotsFour US college instructors injured in China stabbing attackTurkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - RubinyanUN Security Council backs US Israel-Gaza ceasefire planArmenia sees a real opportunity to finalize and sign draft peace treaty with AzerbaijanArmenia-US Strategic Dialogue capstone meeting underway in YerevanPrivate conversation held between Ararat Mirzoyan and James O'Brien in Yerevan
Most Popular