ԱՄՆ-ում բռնել են 35–ամյա տղամարդուն, ով փորձել է լազերով կուրացնել օդաչուներին
Other![ԱՄՆ-ում բռնել են 35–ամյա տղամարդուն, ով փորձել է լազերով կուրացնել օդաչուներին](/timthumb.php?src=disc/25-12-23/069d1bab6ad957cbc82de5088caf04bb.jpg&w=780)
ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նա լազերն ուղղել է դեպի ինքնաթիռը և ոստիկանական ուղղաթիռը, որը փորձում էր կանգնեցնել նրան։ Այս մասին հայտնում է NY Post-ը։
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին Արիզոնա նահանգում Ֆենիքսի Սքայ–Հարբոր միջազգային օդանավակայանում։ Երեկոյան Southwest Airlines ավիաընկերության օդաչուն, որը վայրէջք էր կատարում, դիսպետչերին ասել է, որ իր վրա կանաչ լազեր են ուղղել: Այնուհետև մոտակայքում հայտնվել է պարեկային ուղղաթիռը, ոստիկանության աշխատակիցները պետք է պարզեին ներխուժողի ինքնությունը։ Ընդ որում, ըստ տեղեկությունների, նա շարունակել է կուրացնել օդաչուներին լազերով:
Շուտով 35-ամյա կասկածյալին բերման են ենթարկել և այժմ նրան խոշոր տուգանք է սպառնում։ Ինչպես նշվում է, նա կարող է տուգանվել մինչև 11 հազար դոլար մեկ դեպքի համար կամ նույնիսկ 30 հազար դոլար՝ կրկնակի խախտման համար։
![](banners/armflix.jpg)