Ղասեմ Սոլեյմանի գերեզմանի մոտ ահաբեկչություն իրականացնելը կրկնապատկում է այդ ոճրագործության ծանր հետևանքները. Տիգրան Աբրահամյան
BlogosphereԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իրանցի հայտնի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանի հիշատակի օրը, նրա իսկ գերեզմանի մոտ ահաբեկչություն իրականացնելը կրկնապատկում է այդ ոճրագործության ծանր հետևանքները:Սոլեյմանին բացի իր երկրի մարտիկը լինելուց նաև հայերիս լավ բարեկամն է եղել:
Մեր բարեկամ Իրանի դեմ պարբերաբար իրականացվող ահաբեկչություններն անթույլատրելի եմ համարում և սա մեր տարածաշրջանին լարվածություն հաղորդելու ևս մեկ գործոն է:
Ցավակցություններս իրանի ժողովրդին»: