Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել «տեղի-անտեղի չխոսել Չինաստանի մասին»
World Press![Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել «տեղի-անտեղի չխոսել Չինաստանի մասին»](/timthumb.php?src=disc/05-01-24/d75a79926e36e7d5f481b04e6bc44840.jpg&w=780)
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը ամերիկացի քաղաքական գործիչներին խորհուրդ է տվել «տեղի-անտեղի չխոսել Չինաստանի մասին»: Այսպես է չինացի դիվանագետը մեկնաբանել լուրերն այն մասին, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ եղած ժամանակ գումար է ստացել Չինաստանից։ Վենբինի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ես ոչինչ չգիտեմ այս հարցի վերաբերյալ, թույլ տվեք խորհուրդ տալ ամերիկացի համապատասխան քաղաքական գործիչներին չխոսել Չինաստանի մասին տեղի-անտեղի», - ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ ասել է Վան Վենբինը:
Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական փոքրամասնությունը զեկույց է հրապարակել, որում մեղադրում է Դոնալդ Թրամփին օտարերկրյա հաճախորդներից միլիոնավոր դոլարներ ստանալու մեջ՝ իր վերահսկողության տակ գտնվող բիզնես սուբյեկտների միջոցով, երբ նա ԱՄՆ նախագահ էր։
Դեմոկրատ կոնգրեսականները հրապարակում են իրենց բացահայտումները՝ ի հեճուկս հանրապետականների հետաքննությանը, որոնք քննարկում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին իմփիչմենթի ենթարկելու հնարավորությունը՝ իր հարազատների արտասահմանյան բիզնես գործարքներին ենթադրյալ մասնակցության համար:
![](banners/armflix.jpg)