Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաներին միասնության կոչ է արել և ցավակցել Իրանին
World Press![Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաներին միասնության կոչ է արել և ցավակցել Իրանին](/timthumb.php?src=disc/06-01-24/c4cd6576176d47c12ad3aca472fffb29.jpg&w=780)
Կաթոլիկ Աստվածհայտնության տոնի օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել քրիստոնյաների միասնության և խաղաղության համար միասնական աղոթքի, գրում է ՏԱՍՍ-ը։
Հիշելով Երուսաղեմում Պողոս 6-րդ պապի՝ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Աթենագորասի հետ հանդիպման 60-ամյակը՝ Ֆրանցիսկոսն ասել է. «Քայլելով ձեռք ձեռքի տված՝ եկեք միասին աղոթենք խաղաղության համար Պաղեստինում և Իսրայելում, Ուկրաինայում: Չափազանց շատ մահեր և ավերածություններ կան»,- ասել է պոնտիֆիկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում գտնվող հավատացյալներին ուղղված տոնական պատարագից հետո:
Ֆրանցիսկոսը մտերմություն և կարեկցանք է հայտնել Իրանի ժողովրդին Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով՝ զոհվել է մոտ 100 մարդ։ «Ես իմ հոգևոր մտերմությունն եմ հայտնում Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության բազմաթիվ զոհերի հարազատներին, բոլոր տուժածներին»,- ասել է Հռոմի պապը։
![](banners/armflix.jpg)