Մահացել է Խրուշչովի թոռը
Other![Մահացել է Խրուշչովի թոռը](/timthumb.php?src=disc/06-01-24/138de36ee86e155590cd0de38310560f.jpg&w=780)
Մոսկվայում մահացել է ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի թոռը, հայտնում է РЕН ТВ-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հայտնի պետական գործչի թոռը դադարել է կապի դուրս գալ ընկերոջ հետ, ինչպես նաև չի բացել բնակարանի դուռը։ Անհանգստացած ընկերը կապ է հաստատել իրավապահ մարմինների և բժշկական ծառայությունների հետ:
«Բնակարանի դուռը բացվել է, և Խրուշչովի թոռը մահացած է հայտնաբերվել»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը։
Ըստ Mash-ի՝ 69-ամյա Ալեքսեյ Աջուբեյը (Խրուշչովի դստեր որդին) մահացել է Տվերսկայա փողոցի իր բնակարանում։ Մահից առաջ նա զանգահարել է ընկերոջը և հայտնել, որ իրեն վատ է զգում։
![](banners/armflix.jpg)